Հնդկաստանը սպառնացել է Պակիստանին
Հուլիսի 31, 2025

Հնդկաստանը սպառնացել է Պակիստանին

By Հուլիսի 30, 2025 5
Հնդկաստանը չի ապաշրջափակի Ինդոսի ջրերի շուրջ համաձայնագրի իրագործումը, մինչև չհամոզվի, որ Պակիստանը չի աջակցում ահաբեկչությանը: Այս մասին հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանքարը՝ ելույթ ունենալով խորհրդարանի վերին պալատում «Սինդուր» գործողությանը նվիրված քննարկումների ժամանակ:

«Ինդոսի ջրերի շուրջ պայմանագիրը կկասեցվի, մինչև Պակիստանը վերջնականապես չհրաժարվի ահաբեկչությանն աջակցելուց», – նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը: Նախարարի խոսքով՝ այս պայմանագիրն «ստորագրվել է բարեկամական մղումներով», սակայն 1960 թվականից ի վեր տեղի են ունեցել բազմաթիվ իրադարձություններ, որոնք խաթարել են այս պայմանագրի ոգին:

1960 թվականին Հնդկաստանը և Պակիստանը ստորագրել են Ինդոսի ջրերի շուրջ պայմանագիրը, որը նախատեսում է ջրային ռեսուրսների բաշխում: Ըստ այս համաձայնագրի՝ Իսլամաբադը վերահսկողություն է ստացել Ինդոսի և դրա վտակների՝ Չենաբի և Ջելամի նկատմամբ, որոնք հոսում են Հնդկաստանի տարածքից։ Սակայն Հնդկաստանն, ըստ պայմանագրի, կարող է դրանց ջուրն օգտագործել հարակից դաշտերը ոռոգելու և հարակից շրջանների բնակիչների կարիքների համար: Նյու Դելին լիակատար վերահսկողություն է ստացել Բեաս, Ռավի և Սաթլեջ գետերի նկատմամբ:

Ապրիլի 22-ին Ջամու և Քաշմիրում 26 մարդու կյանք խլած ահաբեկչությունից հետո Հնդկաստանի ԱԳՆ-ն հայտարարեց Ինդոսի ջրերի մասին պայմանագրի անհապաղ դադարեցման մասին:

Նյու Դելին հայտարարեց ահաբեկչությանը Պակիստանի ներգրավվածության մասին։ Լույս մայիսի 7-ի գիշերը Հնդկաստանի զինված ուժերը սկսեցին «Սինդուր» գործողությունը՝ հարվածներ հասցնելով Պակիստանում տեղակայված ահաբեկիչների թիրախներին: Պակիստանը պատասխան հարվածներ հասցրեց:

Մայիսի 10-ին կողմերը հայտնեցին լիակատար հրադադարի մասին: Ինչպես հայտարարել են Հնդկաստանի պաշտոնատար անձինք, «Սինդուր» ռազմական գործողությունը կասեցվել է, բայց չի ավարտվել:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Սաուդյան Արաբիայում 360°-ով պտտվող ատրակցիոնը շարժման ժամանակ 2 կես է եղել

Ինձ հերոս չեմ համարում. Կամչատկայի հայ բժիշկը` երկրաշարժի ժամանակ ծնունդ ընդունելու մասին

ՀՀ կառավարությունը որոշեց ներել տաքսիստների նախկին պարտքերը

ԵԱՏՄ – Իրան համաձայնագրի ճանապարհային քարտեզը կհաստատվի սեպտեմբերին

Արցախից բռնի տեղահանված 30 հազար մարդ Ռուսաստանից օգնություն կստանա

Աշտարակում բախվել են «Opel»-ն ու տրակտորը

Լավրովը և Սիրիայի ԱԳ նախարարը բանակցություններ են վարում Մոսկվայում

Եթե ստորագրվի խաղաղության համաձայնագիրը և կատարվեն «Զանգեզուրի միջանցքին» վերաբերող պայմանները, ապա թուրք-հայկական սահմանը կարող է բացվել. դեսպան

Գարեգին Բ–ն նոր նշանակումներ է արել Մայր Աթոռում

ՀՀ-ից դուրս հայկական կոնյակ է արտադրվում ու վաճառվում, ես տեսել եմ․ Մհեր Գրիգորյան

Հակաահաբեկչական գործողությունների համար ոստիկանության գվարդիան կունենա հատուկ տեխնիկա

Մեր արտահանման խնդիրների 99%-ը գալիս է որակի ստանդարտից, իսկ կարծում էինք լոգիստիկ պրոբլեմներից է. Գրիգորյան

Կամչատկայի մերձակայքում 6,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Երկաթուղու, խողովակաշարի, էլեկտրահաղորդման գծերի բիզնես-կառավարումը կարող է արտապատվիրակվել. խոսնակ

Ինչո՞վ է պայմանավորված հեղուկ գազի թանկացումը. հայտարարություն