Սյունիքի հնարավոր կորուստն ուղղակի սպառնալիք է մեր շահերին. ՀՀ իշխանությունները բավարար կարողություն չունեն այդ տարածքը պաշտպանելու համար. Իրանի խորհրդարանի անդամ
Օգոստոսի 23, 2025

Սյունիքի հնարավոր կորուստն ուղղակի սպառնալիք է մեր շահերին. ՀՀ իշխանությունները բավարար կարողություն չունեն այդ տարածքը պաշտպանելու համար. Իրանի խորհրդարանի անդամ

By Հուլիսի 29, 2025 24

Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը հստակ է՝ Իրանը որևէ պարագայում թույլ չի տա տարածաշրջանում իրավիճակի փոփոխություն, քանի որ ՀՀ Սյունիքի մարզի հնարավոր կորուստն ուղղակի սպառնալիք է Իրանի ազգային շահերին. այս մասին, iribnews.ir-ի փոխանցմամբ, ասել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ներկայացուցիչ Էբրահիմ Ռեզաին երեկ SNN հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով հայ-իրանական հարաբերությունների կարևորությունը և մտահոգություն հայտնել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» նախագծի առնչությամբ։

«Հայաստանը Իրանի ռազմավարական գործընկերն է։ Իրանը միշտ ունեցել է լավագույն հարաբերություններ Հայաստանի հետ՝ անկախ այնտեղ եղած իշխանություններից։ Հայաստանն Իրանը Եվրոպային կապող դարպասն է: Եթե այն, ինչ որոշ շրջանակներում շրջանառվում է որպես «Զանգեզուրի միջանցք», իրագործվի, ապա մենք կկորցնենք մի հարևան, և տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը կփոխվի, ինչը հակասում է մեր ազգային շահերին: Մենք չենք հանդուրժի մեր շահերին սպառնացող որևէ բան։ Անկախ պայմաններից՝ կպաշտպանենք մեր շահերը», - ասել է քաղաքական գործիչը։

Նա ընդգծել է, որ Իրանն ու Հայաստանի ներկա իշխանությունները միևնույն դիրքորոշումն ունեն այս հարցում։

«Այս պահին Հայաստանում իշխող կառավարությունը որոշ թուլություններ ունի, և մենք արդեն տեսել ենք, որ նրանք բավարար կարողություն չունեն այդ տարածքը պաշտպանելու համար։ Հայաստանի դիրքորոշումն ու մեր դիրքորոշումը մինչ օրս նույնն է և որևէ փոփոխություն չի եղել։ Շատ երկրներ, նույնիսկ եվրոպական որոշ երկրներ, ինչպիսիք են Ֆրանսիան, որոնց հետ մենք այլ ոլորտներում հակասություններ ունենք, այս հարցում մեզ հետ նույն դիրքորոշումն ունեն։ Սակայն կա որոշակի բարդություն՝ Ադրբեջանին աջակցող գաղտնի հովանավորներ կան։ Մենք սկզբունքորեն կարծում ենք, որ այս տարածաշրջանի և Կովկասի խնդիրները պետք է լուծեն հենց տեղացիներն ու տարածաշրջանի երկրները։ Այլ ուժերի միջամտությունը վերջին տարիներին միայն ճգնաժամեր և խնդիրներ է առաջացրել ու խոչընդոտել է դրանց լուծմանը։ Եթե խնդիրը վստահեն հենց Կովկասի երկրների ձեռքը, իմ կարծիքով՝ այն լուծելի է, եթե ուրիշները չխթանեն և զենք չմատակարարեն որոշ երկրներին, և միջամտություն չլինի», - եզրափակել է Ռեզաին:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Արևի վրա ուժգին բռնկում է տեղի ունեցել. գիտնականներ

«Զանգեզուրի միջանցքը» նշանակում է ՀՀ-ի ներգրավում Իրանի դեմ պատերազմում. Ջեֆրի Սաքս

Կինը վիճաբանության ժամանակ դանակահարել է ամուսնուն

Թուրքիայում զբոսաշրջիկին ազատազրկում է սպառնում պարելու համար (տեսանյութ)

ՌԴ մի շարք օդանավակայաններում թռիչքները սահմանափակվել են

Հրաժարական է տվել Վրաստանի անվտանգության ծառայության ղեկավարը

Թրամփի քննադատությունից հետո Պենտագոնի ղեկավարը պաշտոնանկ է արել հետախուզության պետին

Զելենսկին կրկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ հանդիպել ցանկացած ձևաչափով

Էրդողանի կինը նամակ է գրել Մելանյա Թրամփին

Արքեպիսկոպոս Ալեքսին ներողություն է խնդրել Ալյասկայում Պուտինին ընդունելու համար

Դեսպանությունում հրաժեշտ են տվել Լիլիթ Մակունցին

Վեց ահաբեկիչ է ոչնչացվել․ Իրանի հետախուզություն

Սանկտ Պետերբուրգը և Լենինգրադի մարզը ենթարկվել են ԱԹՍ-ների հարձակման. «Պուլկովոն» դադարեցրել է թռիչքները

Նիկոլ Փաշինյանը «Մերիդիան» էքսպո կենտրոնում ծանոթացել է կենտրոնի պայմաններին

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «SHACMAN» ինքնաթափ և «VOLVO» բեռնատարները