Այս տարի Գյումրիում Վարդավառի մեծ միջոցառում չի կազմակերպվի
Օգոստոսի 24, 2025

Այս տարի Գյումրիում Վարդավառի մեծ միջոցառում չի կազմակերպվի

Այս տարի Գյումրու Վարդանանց հրապարակում Վարդավառի մեծ միջոցառում չի կազմակերպվի, քանի որ Շիրակի հոգևոր թեմի առաջնորդ Միքայել սրբազանը կալանավորված է։ Ֆեյսբուքյան էջում այս մասին հայտնել է Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության անդամ Ռուբեն Մխիթարյանը։

«Գյումրու քաղաքապետարանի հետ պլանավորել էինք Քրիստոսի Պայծառակերպության տոնը և Վարդավառը նշել մեծ շուքով ու յուրահատուկ լուծումներով, ինչը զբոսաշրջիկների մեծ հոսք կապահովեր Գյումրի։

Սակայն հաշվի առնելով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի քաղաքական բանտարկությունը և համարելով քրիստոնեական սույն տոնը տվյալ ժամանակահատվածում առանց մեր սրբազանի ներկայության տոնելը անպատեհ և հավատավոր հոտին ոչ վայել՝ մենք որոշել ենք զերծ մնալ Գյումրու Վարդանանց հրապարակում Վարդավառի մեծ միջոցառում կազմակերպելուց», – գրել է Մխիթարյանը։

Նա համաքաղաքացիներին և քաղաքի հյուրերին հորդորել է մասնակցել Քրիստոսի Պայծառակերպության տոնի սուրբ պատարագին Գյումրու եկեղեցիներում, իսկ Վարդավառը տոնել բակերում և թաղերուն:

«Աստված պահապան Միքայել և Բագրատ սրբազաններին: Ազատություն հոգևոր հայրերին»,– եզրափակել է Մխիթարյանը:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հիմա ժամանակն է վերջ դնելու անիմաստ սպանություններին. Թրամփը՝ Զելենսկիին

Պուտինը 4-օրյա այցով կմեկնի Չինաստան

Պայթյուն՝ Մոսկվայի Կենտրոնական մանկական հանրախանութում. կա 1 զոհ, 3 տուժած

Բաքվում առևտրի կենտրոն է այրվում

Զելենսկին պայմաններ է առաջադրել Պուտինի հետ հանդիպման համար․ Լավրով

Լիահույս եմ, որ շուտով Ուկրաինայում խաղաղություն կտիրի․ Փաշինյանը ուղերձ է հղել Զելենսկուն

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 24-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով

Արևի վրա ուժգին բռնկում է տեղի ունեցել. գիտնականներ

«Զանգեզուրի միջանցքը» նշանակում է ՀՀ-ի ներգրավում Իրանի դեմ պատերազմում. Ջեֆրի Սաքս

Կինը վիճաբանության ժամանակ դանակահարել է ամուսնուն

Թուրքիայում զբոսաշրջիկին ազատազրկում է սպառնում պարելու համար (տեսանյութ)

ՌԴ մի շարք օդանավակայաններում թռիչքները սահմանափակվել են

Հրաժարական է տվել Վրաստանի անվտանգության ծառայության ղեկավարը

Թրամփի քննադատությունից հետո Պենտագոնի ղեկավարը պաշտոնանկ է արել հետախուզության պետին