Նիկոլ Փաշինյանը գոհ է ընձառյուծի պոպուլյացիայի վերականգնման ծրագրից
Օգոստոսի 24, 2025

Նիկոլ Փաշինյանը գոհ է ընձառյուծի պոպուլյացիայի վերականգնման ծրագրից

Կովկասյան ընձառյուծի պոպուլյացիայի վերականգնման ծրագիրը, որը 2002 թվականից իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի հետ, զգալի արդյունքներ է տալիս։ Այս հայտարարությունն արել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ելույթ ունենալով Ալթայում անցկացվող միջազգային բնապահպանական համաժողովում։

«Արդեն իսկ արձանագրվել է այս կենդանատեսակի մշտական բնակություն և ձագերի բազմացում Հայաստանում, ինչը վկայում է կովկասյան ընձառյուծի բնակավայրի կայունացման և սննդապահովման կայունության մասին», – նշել է վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ ՀՀ-ն կարևորում է կենսաբազմազանության պահպանությունը և իրականացնում է վայրի կենդանիների պոպուլյացիաների վերականգնման ծրագրեր։ Հայաստանի վարչապետը նշել է, որ Բնության համաշխարհային հիմնադրամի հետ իրականացվում է նաև կովկասյան ազնվացեղ եղջերուի պոպուլյացիայի վերականգնման ծրագիրը Դիլիջանի արգելոցի տարածքում։

«Ալթայ 2025» միջազգային բնապահպանական համաժողովն անցկացվում է Ալթայի Հանրապետության «Մանժերոկ» հանգստավայրում հուլիսի 24-ից 26-ը։ Ավելի վաղ Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ համաժողովին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի կառավարական պատվիրակությունները։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հիմա ժամանակն է վերջ դնելու անիմաստ սպանություններին. Թրամփը՝ Զելենսկիին

Պուտինը 4-օրյա այցով կմեկնի Չինաստան

Պայթյուն՝ Մոսկվայի Կենտրոնական մանկական հանրախանութում. կա 1 զոհ, 3 տուժած

Բաքվում առևտրի կենտրոն է այրվում

Զելենսկին պայմաններ է առաջադրել Պուտինի հետ հանդիպման համար․ Լավրով

Լիահույս եմ, որ շուտով Ուկրաինայում խաղաղություն կտիրի․ Փաշինյանը ուղերձ է հղել Զելենսկուն

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 24-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով

Արևի վրա ուժգին բռնկում է տեղի ունեցել. գիտնականներ

«Զանգեզուրի միջանցքը» նշանակում է ՀՀ-ի ներգրավում Իրանի դեմ պատերազմում. Ջեֆրի Սաքս

Կինը վիճաբանության ժամանակ դանակահարել է ամուսնուն

Թուրքիայում զբոսաշրջիկին ազատազրկում է սպառնում պարելու համար (տեսանյութ)

ՌԴ մի շարք օդանավակայաններում թռիչքները սահմանափակվել են

Հրաժարական է տվել Վրաստանի անվտանգության ծառայության ղեկավարը

Թրամփի քննադատությունից հետո Պենտագոնի ղեկավարը պաշտոնանկ է արել հետախուզության պետին