Թրամփի հրամանագիրը ծննդյան իրավունքով քաղաքացիության սահմանափակման մասին ճանաչվել է ոչ սահմանադրական
Օգոստոսի 24, 2025

Թրամփի հրամանագիրը ծննդյան իրավունքով քաղաքացիության սահմանափակման մասին ճանաչվել է ոչ սահմանադրական

By Հուլիսի 24, 2025 28

Թրամփի հրամանագիրը ծննդյան իրավունքով քաղաքացիության սահմանափակման մասին ճանաչվել է ոչ սահմանադրականՍան Ֆրանցիսկոյի վերաքննիչ դատարանն իրավաբանորեն անվավեր և ոչ սահմանադրական է ճանաչել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը ծննդյան իրավունքով քաղաքացիության սահմանափակման մասին:

Այդ մասին ասված է դատարանի որոշման մեջ:

«Մենք քննարկում ենք այն հարցը՝ արդյոք սահմանադրական է և իրավաբանական ուժ ունի (նախագահ Թրամփի) կատարողական հրամանագիրը: Մենք եզրակացնում ենք, որ կատարողական  հրամանագիրը զուրկ է իրավաբանական ուժից, որովհետև այն հակասում է Սահմանադրության տասնչորսերորդ ուղղման հստակ շարադրանքին, որը քաղաքացիություն է շնորհում բոլոր անձանց, ովքեր ծնվել են Միացյալ Նահանգներում», – ասված է փաստաթղթում:

Սա առաջին դեպքն է, երբ այդ հրամանագիրը ոչ սահմանադրական է ճանաչվել վերաքննիչ դատարանի կողմից: Ավելի վաղ հրամանագրի կիրառումը բազմիցս արգելափակել են ստորին ատյանի դատարանները, բայց հունիսի վերջին Գերագույն դատարանը սահմանափակել է նրանց այդ իրավունքը: Վերաքննիչ դատարանի վճիռն արգելափակում է Թրամփի հրամանագրի կիրառումը. այժմ նախագահի վարչակազմն այդ վճիռը կարող է վիճարկել կա՛մ այդ դատարանում, կա՛մ Գերագույն դատարանում: 

Ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրման սահմանափակման մասին հրամանագիրը Թրամփը ստորագրել էր իր երդմնակալությունից հետո՝ հունվարի 20-ին: Այն պետական ​​գերատեսչություններին արգելում էր քաղաքացիություն տրամադրել այն ծնողների երեխաներին, որոնք երեխայի ծննդյան պահին Միացյալ Նահանգներում են գտնվել անօրինական հիմունքներով:

Ծննդյան իրավունքով քաղաքացիության մասին ուղղումն ընդունվել է ԱՄՆ Քաղաքացիական պատերազմից հետո, ինչի շնորհիվ չեղյալ է համարվել Գերագույն դատարանի 1957 թվականի վճիռը, որը մերժում էր աֆրոամերիկացիների քաղաքացիության իրավունքը:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Արևի վրա ուժգին բռնկում է տեղի ունեցել. գիտնականներ

«Զանգեզուրի միջանցքը» նշանակում է ՀՀ-ի ներգրավում Իրանի դեմ պատերազմում. Ջեֆրի Սաքս

Կինը վիճաբանության ժամանակ դանակահարել է ամուսնուն

Թուրքիայում զբոսաշրջիկին ազատազրկում է սպառնում պարելու համար (տեսանյութ)

ՌԴ մի շարք օդանավակայաններում թռիչքները սահմանափակվել են

Հրաժարական է տվել Վրաստանի անվտանգության ծառայության ղեկավարը

Թրամփի քննադատությունից հետո Պենտագոնի ղեկավարը պաշտոնանկ է արել հետախուզության պետին

Զելենսկին կրկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ հանդիպել ցանկացած ձևաչափով

Էրդողանի կինը նամակ է գրել Մելանյա Թրամփին

Արքեպիսկոպոս Ալեքսին ներողություն է խնդրել Ալյասկայում Պուտինին ընդունելու համար

Դեսպանությունում հրաժեշտ են տվել Լիլիթ Մակունցին

Վեց ահաբեկիչ է ոչնչացվել․ Իրանի հետախուզություն

Սանկտ Պետերբուրգը և Լենինգրադի մարզը ենթարկվել են ԱԹՍ-ների հարձակման. «Պուլկովոն» դադարեցրել է թռիչքները

Նիկոլ Փաշինյանը «Մերիդիան» էքսպո կենտրոնում ծանոթացել է կենտրոնի պայմաններին

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «SHACMAN» ինքնաթափ և «VOLVO» բեռնատարները