ԱՄՆ Պետդեպը հետաքննություն է սկսել Հարվարդի համալսարանի օտարերկրացի ուսանողների համար վիզայի ծրագրի պահպանման շուրջ
Օգոստոսի 24, 2025

ԱՄՆ Պետդեպը հետաքննություն է սկսել Հարվարդի համալսարանի օտարերկրացի ուսանողների համար վիզայի ծրագրի պահպանման շուրջ

By Հուլիսի 23, 2025 27

ԱՄՆ Պետքարտուղարությունը չորեքշաբթի հայտարարել է, որ հետաքննություն է սկսել Հարվարդի համալսարանի օտարերկրացի ուսանողների համար կառավարության վիզային ծրագրի պահպանման վերաբերյալ, որը նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի վերջին քայլն է՝ համալսարանին օտարերկրացի ուսանողների ընդունելությունը կանխելու համար, հաղորդում է NBC News-ը։Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարության մեջ նշել է, որ Պետքարտուղարությունը մանրամասն կուսումնասիրի Հարվարդի համալսարանի իրավասությունը հովանավորության համար J-1 ուսանողների և փոխանակման այցելուների հավաստագրման ծրագրի շրջանակում: Այն հայտնի է նաև որպես J-1 վիզայի ծրագիր, որը արտասահմանցի ուսանողներին հնարավորություն է տալիս Միացյալ Նահանգներում մասնակցել փոխանակման ծրագրերին: Պետքարտուղարը նշել է, որ ծրագրերի հովանավորները պետք է պահպանեն բոլոր կանոնակարգերը, ներառյալ՝ սեփական ծրագրերն այնպես անցկացնեն, որ այն չխաթարի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության նպատակները կամ ազգային անվտանգության շահերը։ «Ամերիկացի ժողովուրդն իրավունք ունի ակնկալել, որ իրենց համալսարանները կպաշտպանեն ազգային անվտանգությունը, կենթարկվեն օրենքին և կապահովեն անվտանգ միջավայր բոլոր ուսանողների համար,- շեշտել է Ռուբիոն։ -Հետաքննությունը կապահովի, որ Պետքարտուղարության ծրագրերը չհակասեն մեր երկրի շահերին»։

Հետաքննությունը Թրամփի վարչակազմի վերջին փորձն է դարձել՝ կանխելու համար երկրի ամենահին և, թերևս, ամենաէլիտար համալսարանում միջազգային ուսանողների ընդունելությունը։ 

Մայիսին Թրամփի վարչակազմը հանկարծակի դադարեցրեց Հարվարդի համալսարանի ուսանողական և փոխանակման այցելուների ծրագրի հավաստագրումը։ Դաշնային դատարանը արագորեն արգելափակեց այդ քայլը։

Օրեր անց Թրամփը հրապարակեց «Ազգային անվտանգության ամրապնդումը՝ Հարվարդի համալսարանում ռիսկերը վերացնելով» վերնագրով հռչակագիր, որի նպատակն էր սահմանափակել արտասահմանցի ուսանողների ընդունելությունը ամերիկյան մասնավոր ութ համալսարանների միավորող Բաղեղի լիգայի (The Ivy League) համալսարան։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Արևի վրա ուժգին բռնկում է տեղի ունեցել. գիտնականներ

«Զանգեզուրի միջանցքը» նշանակում է ՀՀ-ի ներգրավում Իրանի դեմ պատերազմում. Ջեֆրի Սաքս

Կինը վիճաբանության ժամանակ դանակահարել է ամուսնուն

Թուրքիայում զբոսաշրջիկին ազատազրկում է սպառնում պարելու համար (տեսանյութ)

ՌԴ մի շարք օդանավակայաններում թռիչքները սահմանափակվել են

Հրաժարական է տվել Վրաստանի անվտանգության ծառայության ղեկավարը

Թրամփի քննադատությունից հետո Պենտագոնի ղեկավարը պաշտոնանկ է արել հետախուզության պետին

Զելենսկին կրկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ հանդիպել ցանկացած ձևաչափով

Էրդողանի կինը նամակ է գրել Մելանյա Թրամփին

Արքեպիսկոպոս Ալեքսին ներողություն է խնդրել Ալյասկայում Պուտինին ընդունելու համար

Դեսպանությունում հրաժեշտ են տվել Լիլիթ Մակունցին

Վեց ահաբեկիչ է ոչնչացվել․ Իրանի հետախուզություն

Սանկտ Պետերբուրգը և Լենինգրադի մարզը ենթարկվել են ԱԹՍ-ների հարձակման. «Պուլկովոն» դադարեցրել է թռիչքները

Նիկոլ Փաշինյանը «Մերիդիան» էքսպո կենտրոնում ծանոթացել է կենտրոնի պայմաններին

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «SHACMAN» ինքնաթափ և «VOLVO» բեռնատարները