Ֆրանսիայի և Եվրոպական խորհրդի նախագահները քննադատել են Զելենսկիի որոշումը հակակոռուպցիոն մարմինների վերաբերյալ
Օգոստոսի 24, 2025

Ֆրանսիայի և Եվրոպական խորհրդի նախագահները քննադատել են Զելենսկիի որոշումը հակակոռուպցիոն մարմինների վերաբերյալ

By Հուլիսի 23, 2025 33

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին կոչ են արել չընդունել օրենք, որը գլխավոր դատախազին թույլ կտա անմիջական վերահսկողություն ունենալ կոռուպցիայի դեմ պայքարի մարմինների նկատմամբ։  Այս մասին հայտնում է Financial Times (FT) պարբերականը։

Ինչպես նշվում է հոդվածում, Մակրոնը և Կոշտան այս շաբաթ բանակցություններ են վարել Վոլոդիմիր Զելենսկիի հետ և կոչ են արել նրան «վերանայել բարեփոխումը»։

Հրատարակության հաղորդմամբ՝ հուլիսի 22-ի ուշ երեկոյան, երբ օրենքն արդեն ստորագրվել էր, Ուկրաինայի եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Տարաս Կաչկան և կաբինետի այլ բարձրաստիճան անդամներ «սկսել են զանգահարել և հաղորդագրություններ ուղարկել արևմտյան դիվանագետներին՝ փորձելով արդարացնել Կիևի դիրքորոշումը»։ԵՄ տնտեսության և արտադրողականության հարցերով հանձնակատար Վալդիս Դոմբրովսկին Financial Times-ին նույնպես ասել է, որ Ազգային հակակոռուպցիոն բյուրոն և Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազությունը «կարևոր նշանակություն ունեն Ուկրաինայի բարեփոխումների օրակարգի համար, և նրանք պետք է գործեն անկախ՝ կոռուպցիայի դեմ պայքարելու և հանրային վստահությունը պահպանելու համար»։ Նա ընդգծել է, որ դաշինքի «ներկայիս ֆինանսական օգնությունը Ուկրաինային պայմանավորված է թափանցիկությամբ, դատական բարեփոխումներով և ժողովրդավարական ինստիտուտների գործունեությամբ»։

«Նույնը վերաբերում է նաև Ուկրաինայի ուղուն դեպի ԵՄ անդամակցություն, որը նաև կպահանջի լուրջ հակակոռուպցիոն կարողություններ», – նշել է նա։

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը ևս քննադատել է Ուկրաինայի Գերագույն ռադայի կողմից ընդունված օրենքը։

«Ուկրաինայի հակակոռուպցիոն մարմինների անկախության սահմանափակումը բարդացնում է Ուկրաինայի ճանապարհը դեպի ԵՄ։ Ես ակնկալում եմ, որ Ուկրաինան հետևողականորեն կշարունակի կոռուպցիայի դեմ պայքարը։ Ահա թե ինչու ես Կիևում հանդիպել եմ նաև Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի և Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազության ղեկավարների հետ», – Գերմանիայի ԱԳ նախարարի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն։

Ուկրաինայի նախագահն ավելի վաղ հայտարարել է, որ կոռուպցիայի դեմ պայքարի համատեղ ծրագիրը «պետք է պատրաստ լինի» հուլիսի 22-ին նոր օրենսդրության ստորագրումից հետո երկու շաբաթվա ընթացքում։

Օրինագծի ստորագրումը, որը նախատեսում է Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի և Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազության լիազորությունների սահմանափակում, երկրում  ցույցերի, ինչպես նաև միջազգային քննադատության պատճառ է դարձել։ Տեսաուղերձում Զելենսկին հայտարարել է, որ հակակոռուպցիոն ենթակառուցվածքը կաշխատի, պարզապես «առանց ռուսական ազդեցության»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Արևի վրա ուժգին բռնկում է տեղի ունեցել. գիտնականներ

«Զանգեզուրի միջանցքը» նշանակում է ՀՀ-ի ներգրավում Իրանի դեմ պատերազմում. Ջեֆրի Սաքս

Կինը վիճաբանության ժամանակ դանակահարել է ամուսնուն

Թուրքիայում զբոսաշրջիկին ազատազրկում է սպառնում պարելու համար (տեսանյութ)

ՌԴ մի շարք օդանավակայաններում թռիչքները սահմանափակվել են

Հրաժարական է տվել Վրաստանի անվտանգության ծառայության ղեկավարը

Թրամփի քննադատությունից հետո Պենտագոնի ղեկավարը պաշտոնանկ է արել հետախուզության պետին

Զելենսկին կրկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ հանդիպել ցանկացած ձևաչափով

Էրդողանի կինը նամակ է գրել Մելանյա Թրամփին

Արքեպիսկոպոս Ալեքսին ներողություն է խնդրել Ալյասկայում Պուտինին ընդունելու համար

Դեսպանությունում հրաժեշտ են տվել Լիլիթ Մակունցին

Վեց ահաբեկիչ է ոչնչացվել․ Իրանի հետախուզություն

Սանկտ Պետերբուրգը և Լենինգրադի մարզը ենթարկվել են ԱԹՍ-ների հարձակման. «Պուլկովոն» դադարեցրել է թռիչքները

Նիկոլ Փաշինյանը «Մերիդիան» էքսպո կենտրոնում ծանոթացել է կենտրոնի պայմաններին

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «SHACMAN» ինքնաթափ և «VOLVO» բեռնատարները