Ուկրաինայի պատվիրակությունը ՌԴ-ի հետ բանակցություններից առաջ հանդիպել է Էրդողանի հետ
Օգոստոսի 24, 2025

Ուկրաինայի պատվիրակությունը ՌԴ-ի հետ բանակցություններից առաջ հանդիպել է Էրդողանի հետ

By Հուլիսի 23, 2025 34

Ուկրաինական պատվիրակությունը Ստամբուլում ռուսական կողմի հետ բանակցություններից առաջ Անկարայում հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Telegram-ում հայտնել է Նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։

Պաշտոնյայի խոսքով՝ Էրդողանի հետ բանակցությունների ընթացքում համաձայնեցվել են դիրքորոշումները Ստամբուլում ռուսական կողմի հետ հանդիպումից առաջ, քննարկվել են անվտանգության ոլորտում համագործակցության հարցեր, տարածաշրջանային կայունության մարտահրավերները, ինչպես նաև Ուկրաինայի և Թուրքիայի միջև պաշտպանական հետագա համագործակցության հեռանկարները։

Բացի այդ, քննարկվել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի, Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման կարևորությունը՝ ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի վերաբերյալ իրական բանակցությունների անցնելու համար։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Արևի վրա ուժգին բռնկում է տեղի ունեցել. գիտնականներ

«Զանգեզուրի միջանցքը» նշանակում է ՀՀ-ի ներգրավում Իրանի դեմ պատերազմում. Ջեֆրի Սաքս

Կինը վիճաբանության ժամանակ դանակահարել է ամուսնուն

Թուրքիայում զբոսաշրջիկին ազատազրկում է սպառնում պարելու համար (տեսանյութ)

ՌԴ մի շարք օդանավակայաններում թռիչքները սահմանափակվել են

Հրաժարական է տվել Վրաստանի անվտանգության ծառայության ղեկավարը

Թրամփի քննադատությունից հետո Պենտագոնի ղեկավարը պաշտոնանկ է արել հետախուզության պետին

Զելենսկին կրկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ հանդիպել ցանկացած ձևաչափով

Էրդողանի կինը նամակ է գրել Մելանյա Թրամփին

Արքեպիսկոպոս Ալեքսին ներողություն է խնդրել Ալյասկայում Պուտինին ընդունելու համար

Դեսպանությունում հրաժեշտ են տվել Լիլիթ Մակունցին

Վեց ահաբեկիչ է ոչնչացվել․ Իրանի հետախուզություն

Սանկտ Պետերբուրգը և Լենինգրադի մարզը ենթարկվել են ԱԹՍ-ների հարձակման. «Պուլկովոն» դադարեցրել է թռիչքները

Նիկոլ Փաշինյանը «Մերիդիան» էքսպո կենտրոնում ծանոթացել է կենտրոնի պայմաններին

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «SHACMAN» ինքնաթափ և «VOLVO» բեռնատարները