ԱՄՆ-ի, Իսրայելի և Սիրիայի բարձրաստիճան պաշտոնյաները հինգշաբթի բանակցություններ կվարեն
Օգոստոսի 24, 2025

ԱՄՆ-ի, Իսրայելի և Սիրիայի բարձրաստիճան պաշտոնյաները հինգշաբթի բանակցություններ կվարեն

By Հուլիսի 22, 2025 28

ԱՄՆ-ի, Իսրայելի և Սիրիայի բարձրաստիճան պաշտոնյաները, ինչպես սպասվում է, հինգշաբթի կհանդիպեն՝ փորձելով Սիրիայի հարավում տիրող իրավիճակի առնչությամբ համաձայնության գալ անվտանգության շուրջ, այս մասին հաղորդում է Axios-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։

Սա կողմերի միջև առաջին հանդիպումը կլինի անցյալ շաբաթ Սիրիայի հարավային Աս-Սուեյդա քաղաքում ճգնաժամի բռնկումից հետո, որին հաջորդեցին Դամասկոսի վրա Իսրայելի հասցրած հարվածները։

Հանդիպումը կվարի Սիրիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը, որը վերջին շաբաթներին միջնորդի դեր է ստանձնել կողմերի միջև։ Աղբյուրները հայտնել են, որ միջոցառմանը ներկա կլինեն նաև Իսրայելի և Սիրիայի բարձրաստիճան պաշտոնյաներ։

Ակնկալվում է, որ հանդիպումը կկենտրոնանա Սիրիայի հարավում անվտանգության միջոցառումների և Իսրայելի ու Սիրիայի միջև համակարգման ու հաղորդակցության ամրապնդման վրա՝ երկրների միջև անցյալ շաբաթ տեղի ունեցածի նման ճգնաժամերը կանխելու համար։

«Այժմ հարաբերական անդորր է, սակայն հիմնարար հարցերը չեն լուծվի առանց ԱՄՆ-ի, Իսրայելի և Սիրիայի կառավարության միջև համապարփակ համաձայնագրերի», - հայտարարել է իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյան։

Դեռևս պարզ չէ, թե որտեղ է տեղի ունենալու հանդիպումը։ Նախորդ հանդիպումները տեղի են ունեցել Բաքվում Իսրայելի ազգային անվտանգության խորհրդական Ցախի Հանեգբիի և Սիրիայի արտգործնախարար Ասադ աշ-Շեյբանիի միջև։ Անցյալ երեքշաբթի Իսրայելը ռմբակոծեց սիրիական բանակի տանկերի շարասյունը, որը շարժվում էր դեպի Սուեյդա քաղաք՝ ի պատասխան դրուզ աշխարհազորայինների և զինված բեդվին ցեղերի միջև տեղի ունեցած բախումների։

Իսրայելը պնդում էր, թե շարասյունը մտել է Սիրիայի հարավում տեղակայված ապառազմականացման գոտի, և որ սիրիական զորքերը մասնակցել են դրուզ փոքրամասնության դեմ հարձակումներին, ինչը Սիրիան հերքում է։

Հաջորդ օրը Իսրայելը ավիահարվածներ հասցրեց Դամասկոսին, ներառյալ՝ նախագահական պալատի մերձակայքիմ։ ԱՄՆ պաշտոնյաները դա համարեցին Սիրիայի և Իսրայելի կառավարությունների միջև թյուրըմբռնում։ Իսրայելի ավիահարվածները մտահոգել են ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներին և սրել նրանց մտահոգությունները տարածաշրջանում Իսրայելի քաղաքականության վերաբերյալ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Արևի վրա ուժգին բռնկում է տեղի ունեցել. գիտնականներ

«Զանգեզուրի միջանցքը» նշանակում է ՀՀ-ի ներգրավում Իրանի դեմ պատերազմում. Ջեֆրի Սաքս

Կինը վիճաբանության ժամանակ դանակահարել է ամուսնուն

Թուրքիայում զբոսաշրջիկին ազատազրկում է սպառնում պարելու համար (տեսանյութ)

ՌԴ մի շարք օդանավակայաններում թռիչքները սահմանափակվել են

Հրաժարական է տվել Վրաստանի անվտանգության ծառայության ղեկավարը

Թրամփի քննադատությունից հետո Պենտագոնի ղեկավարը պաշտոնանկ է արել հետախուզության պետին

Զելենսկին կրկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ հանդիպել ցանկացած ձևաչափով

Էրդողանի կինը նամակ է գրել Մելանյա Թրամփին

Արքեպիսկոպոս Ալեքսին ներողություն է խնդրել Ալյասկայում Պուտինին ընդունելու համար

Դեսպանությունում հրաժեշտ են տվել Լիլիթ Մակունցին

Վեց ահաբեկիչ է ոչնչացվել․ Իրանի հետախուզություն

Սանկտ Պետերբուրգը և Լենինգրադի մարզը ենթարկվել են ԱԹՍ-ների հարձակման. «Պուլկովոն» դադարեցրել է թռիչքները

Նիկոլ Փաշինյանը «Մերիդիան» էքսպո կենտրոնում ծանոթացել է կենտրոնի պայմաններին

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «SHACMAN» ինքնաթափ և «VOLVO» բեռնատարները