Արարատ լեռան ձնածածկույթը տարեցտարի հալչում է. 37 տարում պակասել է 41-%-ով
Օգոստոսի 24, 2025

Արարատ լեռան ձնածածկույթը տարեցտարի հալչում է. 37 տարում պակասել է 41-%-ով

Գլոբալ տաքացման և ջերմաստիճանի զգալի բարձրացման հետևանքով Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթի՝ Արարատ լեռան (5165մ) կատարի ձնածածկույթը տարեցտարի հալչում է։ Մասնագետները համեմատել և վերլուծել են Արարատ լեռան արբանյակային պատկերները։ Նշենք, որ 1987-ից հետո ամեն տարվա օգոստոսին արվում են արբանյակին պատկերներ և համեմատություն անցկացվում։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Մասնագետները նկատում են, որ Արարատ լեռան ձյան շերտը, որը նախկինում զբաղեցնում էր մոտ 8042 քկմ տարածք, արդեն 2024-ի տվյալներով կրճատվել է գրեթե կիսով չափ՝ կազմելով 4095 քկմ։

Վերոնշյալ պատկերը ցույց է տալիս, որ սառցաշերտի մակերեսը 37 տարվա ընթացքում  կրճատվել է մոտավորապես 3047 քկմ-ով, իսկ տոկոսային հարաբերությամբ՝ 41%-ով։

Նշվում է, որ եթե գլոբալ տաքացումը և ջերմաստիճանի բարձրացումը շարունակվի ներկայիս տեմպերով, ապա Արարատի ձյան շերտի մեծ մասը կանհետանա առաջիկա 50 տարվա ընթացքում։

Մասնագետները նաև նշել են, որ Աֆրիկա մայրցամաքի ամենաբարձր Կիլիմանջարո լեռան ձյան շերտը գրեթե ամբոջությամբ անհետացել է և դա կարող է տեղի ունենալ նաև Արարատ լեռան հետ։

«Եթե այդ գործընթացը շարունակվի, ապա հավանական է, որ մոտ ապագայում Արարատ լեռան գագաթը սառցաշերտի փոխարեն  կծածկվի հրաբխային ապարներով։»,- գրում է աղբյուրը։

Նաև շեշտվել է, որ դա կարող է առաջացնել էկոլոգիական և հիդրոլոգիական լուրջ խնդիրներ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Վենսը հույս ունի, որ Ուկրաինայի hակամարտությունը կարող է կարգավորվել վեց ամսվա ընթացքում

Ջոն Բոլթոնը կարող է քրեական հետապնդման ենթարկվել

Արեգակնային հզոր բռնկման հետևանքով պրոտոնների հոսք է թափանցել Երկրի մթնոլորտ

Ուկրաինայի ԶՈւ-ն Դոնբասում միանգամից երեք գյուղ է ազատագրել․ Սիրսկի

Պուտինը հարգում Է Թրամփին․ Լավրով

Պուտինի և Զելենսկու հանդիպումը չի քննարկվել Ալյասկայում․ Լավրով

ԱՄՆ-ն որոշել է արագացնել Իրաքից զnրքերի դուրսբերումը․ Sky News Arabia

Դոնեցկ, Լուգանսկ, Ղրիմ. այս ամենն Ուկրաինա է, մի օր մենք կրկին միասին կլինենք որպես մեկ ընտանիք․ Զելենսկի

Հիմա ժամանակն է վերջ դնելու անիմաստ սպանություններին. Թրամփը՝ Զելենսկիին

Պուտինը 4-օրյա այցով կմեկնի Չինաստան

Պայթյուն՝ Մոսկվայի Կենտրոնական մանկական հանրախանութում. կա 1 զոհ, 3 տուժած

Բաքվում առևտրի կենտրոն է այրվում

Թրամփի հատուկ ներկայացուցիչը ժամանել է Կիև

Զելենսկին պայմաններ է առաջադրել Պուտինի հետ հանդիպման համար․ Լավրով

Լիահույս եմ, որ շուտով Ուկրաինայում խաղաղություն կտիրի․ Փաշինյանը ուղերձ է հղել Զելենսկուն