Ֆրանսիան կոչ է անում պատրաստվել Եվրոպայի սրտում կայանալիք պատերազմին
Սեպտեմբերի 10, 2025

Ֆրանսիան կոչ է անում պատրաստվել Եվրոպայի սրտում կայանալիք պատերազմին

By Հուլիսի 15, 2025 34

Մինչև 2030 թվականը Եվրոպայի «սրտում» կարող է լայնածավալ և բարձր ինտենսիվության պատերազմ բռնկվել, որը կապված է Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի հետ։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի Ազգային ռազմավարական վերանայման (RNS 2025) նորացված փաստաթղթում։ Փաստաթղթում նշվում է, որ ռազմական հակամարտությունը տեղի կունենա Ֆրանսիայի տարածքից դուրս, սակայն Փարիզը կարող է ներգրավված լինել դրանում։ Առաջիկա 3–5 տարիների ընթացքում ագրեսիայի կարող են ենթարկվել Մոլդովան, Բալկանները կամ ՆԱՏՕ-ի երկրները։

Ռուսաստանը, որը Ֆրանսիայի համար «ամենամեծ սպառնալիքն» է՝ վերջին տարիներին կտրուկ ավելացրել է եվրոպական երկրների դեմ «թշնամական և կործանարար գործողությունների» թիվը։ Մասնավորապես, ինչպես մանրամասնվում է զեկույցում, Մոսկվան ակտիվացրել է լրտեսությունը և կիբերհարձակումները, փորձում է միջամտել ընտրություններին, ձգտում է ազդել հասարակական կարծիքի վրա և խաթարել Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը։ Փաստաթղթում ընդգծվում է, որ Եվրոպան պետք է պատրաստվի իր տարածքում հնարավոր ռազմական հակամարտությանը։ Ֆրանսիան և եվրոպական այլ երկրներ «պետք է ի վիճակի լինեն ավելի լավ պաշտպանվել և զսպել մայրցամաքում Ռուսաստանի կողմից ցանկացած նոր ագրեսիա»։ Դրա համար Եվրոպային առաջարկվում է «ռազմավարական զարթոնք», որն անհրաժեշտ է պաշտպանական հնարավորություններն ամրապնդելու համար։

Ֆրանսիայի պաշտպանության և ազգային անվտանգության գլխավոր քարտուղարությունը պատրաստում է ազգային ռազմավարական փաստաթուղթ։

Ֆրանսիայի պաշտպանության ռազմավարությունը, որը սահմանված է Ազգային ռազմավարական վերանայման փաստաթղթով, արտացոլում է Փարիզի մտահոգությունները և հավակնությունները եվրոպական անվտանգության ապագայի վերաբերյալ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ մինչև 2027 թվականը երկրի պաշտպանական բյուջեն կկրկնապատկվի՝ համեմատած 2017 թվականի հետ։ Նա խոստացել է, որ աշնանը կներկայացնի 2024–2030 թվականների ռազմական ծրագրավորման օրենքի «թարմացումը», որը նախատեսում է 2026 թվականին լրացուցիչ 3.5 միլիարդ եվրո հատկացնել պաշտպանությանը և ևս 3 միլիարդ եվրո՝ մեկ տարի անց։ Մակրոնն ընդգծել է, որ եվրոպացիներն այժմ ինքնուրույն պետք է ապահովեն իրենց անվտանգությունը։ Նա նաև հավելել է, որ «1945 թվականից ի վեր ազատությունը երբեք նման սպառնալիքի չի ենթարկվել»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Մեքենաներում բարձր երաժշտություն միացնողներին կտուգանե՞ն․ Նախագիծ

Կատարի ՆԳՆ-ն միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների և բնակիչների անվտանգությունն ապահովելու համար

Պուտինը շնորհավորել է Լենինգրադի բլոկшդшն վերապրած Հայաստանի բնակչուհուն

Պորտուգալիան 3:2 հաշվով հաղթել է Հունգարիային. Ռոնալդուն հավաքականում խփել է 141-րդ գոլը

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում

Բժիշկը փառքի համար բուժառուների մոտ կլինիկական մահ է առաջացրել

«Ժողովուրդ». Վարորդական վկայական ստանալը` պատուհաս

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Իսրայելի հարվածի հետևանքով իր 6 անդամների մասհվան մասին, առաջնորդը ողջ է. Al Jazeera

Հայաստանը հաղթեց Իռլանդիային

Մակրոնը Ֆրանսիայի վարչապետ է նշանակել պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուին

ԱՄՆ-ը հերքել է Դոհային Իսրայելի հասցրած հարվածներին իր մասնակցությունը. Al Arabiya

Հայաստանի և Ադրբեջանի համար մեկնարկել է համագործակցության և բարեկեցության դարաշրջան. Գերմանիայում ՀՀ դեսպան

Վրաստանն ևս 18 օտարերկրացու է արտաքսել. նրանց թվում Թուրքիայի և Իրանի քաղաքացիներ կան

ՀԱՄԱՍ-ի բանակցային խմբի վրա հարձակումը վկայում է Իսրայելի՝ պատերազմը շարունակելու մտադրության մասին․ Թուրքիայի ԱԳՆ

ԱՄՆ-ն Իսրայելին «կանաչ լույս» է տվել Կատարի մայրաքաղաքին հшրվածելու համար