Նոր Հաճնի կամրջով երթևեկությունը դադարեցվում է. ինչպես շրջանցել ճանապարհը
Հուլիսի 15, 2025

Նոր Հաճնի կամրջով երթևեկությունը դադարեցվում է. ինչպես շրջանցել ճանապարհը

«Ճաննապարհային դեպարտամենտ»-ից տեղեկացնում են, որ Նոր Հաճնի կամրջի երթևեկամասի դեֆորմացիոն կարերի նորոգման նպատակով հուլիսի 16-ից ժամանակավորապես կդադարեցվի կամրջով երթևեկությունը։

Կամրջի հիմնանորոգումը մեկնարկել է 2024 թվականին, իրականացվել է կամրջի հենարանների, երթևեկամասի նորոգման՝ նախագծով նախատեսված աշխատանքների մեծ մասը։

«Այս ընթացքում առանց կցորդի տրանսպորտային միջոցները Նոր Հաճնի կամուրջը կարող են շրջանցել Հ-2, /Հ-1/ (Աբովյան)-Արզնի-/Հ-6/-Նոր Գեղի ճանապարհով, իսկ կցորդով տրանսպորտային միջոցները՝ Տ-6-54, /Հ-5/-Կարենիս-Չարենցավան-/Հ-1/ և Հ-5, /Հ-6/ (Նոր Գեղի)-Արգել-Արզական-Հրազդան ավտոճանապարհներով։

Հարգելի՜ քաղաքացիներ,

Հայցում ենք ձեր ներողամտությունն ու ըմբռնումը ստեղծված անհարմարությունների համար։ Ձեռնարկվող աշխատանքները կարևոր են բոլորիս անվտանգության ու հարմարավետության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Rate this item
(0 votes)
Last modified on Երեքշաբթի, 15 Հուլիսի 2025 11:18

Լրահոս

Ֆոտո

Ուշադրություն. երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում

Ֆրանսիան կոչ է անում պատրաստվել Եվրոպայի սրտում կայանալիք պատերազմին

Թրամփն այլևս ՆԱՏՕ-ն չի համարում «հնացած» կառույց

Երդվյալ թշնшմիներ Հայաստանն ու Ադրբեջանը միավորվում են՝ Պուտինին Հարավային Կովկասից դուրս մղելու համար. The Telegraph

Պեկինում ավարտվել է ՌԴ և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը

Ադրբեջանը կարող է կորցնել Լեռնային Ղարաբաղը և Նախիջևանը․ իրանցի քաղաքագետ

Դիանա Գասպարյանին մեղադրանք է ներկայացվել

ՀՀ զինվորականները որպես դիտորդ կմասնակցեն ՆԱՏՕ-ի «Agile Spirit» զորավարժություններին

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Լիբանանի «Հեզբոլլահ» հատուկ նշանակության ուժերի ճամբարների վրա

Էլիզաբեթ Հարլին բացահայտել է բիկինիով կատարյալ լուսանկար ունենալու գաղտնիքը

Ադրբեջանն ու Թուրքիան ուս ուսի տված վստահ և հաջողությամբ շարժվում են դեպի ապագա. Ալիև

«Չենք վստահում հրադադարի ռեժիմին»․ Իրանի ՊՆ

«Թրամփի թատերական վերջնագիրը ՌԴ-ն չի էլ նկատել»․ Մեդվեդև

Հարավային Կովկասի ստատուս քվոն առայժմ ձեռնտու է Թուրքիային. Սաֆրաստյան

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի