ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը (OHCHR) տեղյակ է Հայ առաքելական եկեղեցու (ՀԱԵ) շուրջ ստեղծված լարվածության մասին, սակայն չունի բավարար տեղեկատվություն մեկնաբանություն անելու համար, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Էլիզաբեթ Թրոսելը։
«Մենք տեղյակ ենք այս իրադարձությունների մասին, բայց քանի որ մենք ներկայացուցչություն չունենք Հայաստանում, այս պահին բավարար տեղեկատվություն չունենք դրանք մեկնաբանելու համար», - պատասխանել է նա։