Հայաստանի Հանրապետությունը նույնպես Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված. ՀՀ ԱԳՆ
Օգոստոսի 25, 2025

Հայաստանի Հանրապետությունը նույնպես Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ: Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն այդ մասին կտեղեկացվեր: Այս մասին գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ ԱՆի Բադալյանը: 

«Ինչ վերաբերվում է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, ապա խնդրում ենք հիմք ընդունել և հրապարակել ԱԳՆ խոսնակի այսօրվա պաշտոնական հրապարակումը, որում հերթական անգամ վերահաստատվել է ՀՀ դիրքորոշումը: Դրանից տարբերվող պայմանավորվածություն չկա և չի կարող լինել: Միաժամանակ, հորդորում ենք զերծ մնալ ադրբեջանական մամուլում կիրառվող՝ ոչ վերաբերելի եզրույթների մեջբերումից:

Արձանագրում ենք նաև, որ Խաղաղության օրակարգի իրացման վերաբերյալ ՀՀ Կառավարության ունեցած պատկերացումներին Հայաստանի հանրությունը ծանոթ է, և Աբու Դաբիում արտահայտված բոլոր դիրքորոշումները տեղավորվում են այդ ռազմավարությունների մեջ, ներառյալ տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման թեման, որի մասին Հայաստանի Հանրապետության պատկերացումներն արտահայտված են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում։

Նաև հարկ ենք համարում արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը նույնպես Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված, և հաստատում ենք, որ այն կարող է խաղաղության գործընթացի հետագա իրացման լուրջ հիմք հանդիսանալ»,-գրել է նա:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

2 ժամ օդում մնալուց հետո Փարիզ–Երևան ինքնաթիռը վերադարձել է Փարիզ

Թրամփը ռազմավարական հարված է հասցրել Իրանին՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ համաձայնագրեր կնքելով․ Fox News

Դոլարն ու եվրոն թանկացել են

Բաքվի «Սեդերեկ» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհը մեկուսացնելու համար 24 ժամ է պահաջվել

Իսլամական համագործակցության կազմակերպությունն արտակարգ հանդիպման ժամանակ քննարկել է իրավիճակը Գազայում

Իսրայելի բանակը տանկեր և զինվորներ է կուտակել Գազայի սահմանին

Թրամփն իրապես արժանի է խաղաղության Նոբելյան մրցանակի. Ալիև

Գերմանիան մոտ 50,5 մլրդ եվրո է ծախսել Ուկրաինայի օգնության համար. DPA

Մեծ Բրիտանիայում ուղղաթիռ է կործանվել

Պուտինից և Փեզեշքիանից հետո հեռախոսազրույց է կայացել Լավրովի և Արաղչիի միջև

Արեգակի վրա գրանցվել է վերջին 2 ամսվա ընթացքում ամենախոշոր բռնկումը

Ուկրաինայում ամերիկյան զորքեր չեն լինի. Վենս

Վարդան Հարությունյանի պաշտպանների կողմից Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան ներկայացվել է հատուկ վերանայման բողոք. գործը մակագրվել է դատավոր Կարեն Ամիրյանին

Պուտինը Փեզեշքիանի հետ քննարկել է Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները. Կրեմլ

Իսրայելը հարված է հասցրել Գազայի բուժկենտրոնին. մահացածների թվում լրագրողներ կան