Ֆրանսիացի լրագրող Նատաշա Ռեյը, որը հայտարարել է, որ հնարավոր է Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնը ծնվել է որպես տղամարդ, արդարացվել է զրպարտության գործով։ Այս մասին հինգշաբթի՝ հուլիսի 10-ին, հայտարարել է նրա փաստաբան Ֆրանսուա Դանգլեանը։
«Նատաշա Ռեյի հաղթանակը Բրիջիտի Մակրոնի և Ժան-Միշել Տրոնյոյի դեմ, վերաքննիչ դատարանը արդարացրել է Նատաշա Ռեյին, որը պատրաստվում է ուղիղ հակընդեմ հայց ներկայացնել Բրիջիտի և Ժան-Միշել Տրոնյոյի դեմ՝ դատարանին խարդախորեն սխալ տեղեկատվություն տրամադրելու մեղադրանքով», - Թերթի փոխանցմամբ՝ գրել է փաստաբանը X սոցիալական ցանցի իր էջում։
Փետրվարի 6-ին Ռեյը հայտարարել է դատական հայց ներկայացնելու և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կնոջը փաստաթղթերի կեղծման մեջ մեղադրելու իր ծրագրերի մասին։ Փետրվարի 3-ին լրագրողը քաղաքական ապաստան է խնդրել Ռուսաստանում՝ ֆրանսիական իշխանությունների կողմից իրավական հետապնդումների պատճառով։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Մակրոնների հետ կապված իրավիճակը անվանել է ֆրանսիացի լրագրողների հետապնդման լավ օրինակ՝ նրանց հետաքրքրող թեմայի վերաբերյալ հարցեր տալու համար։