Իրանը ո ՛չ պատերազմ է սկսել, ո ՛չ էլ միջուկային զենքի արտադրության է ձգտում. Փեզեշքիան
Օգոստոսի 24, 2025

Իրանը ո ՛չ պատերազմ է սկսել, ո ՛չ էլ միջուկային զենքի արտադրության է ձգտում. Փեզեշքիան

By Հուլիսի 07, 2025 84

Իրանի նախագահ Մասուդ Փեզշքիանը ամերիկացի հաղորդավար Թաքեր Կարլսոնի հետ հարցազրույցում ընդգծել է, որ Իրանը երբեք պատերազմ չի սկսել և միջուկային զենք ձեռք բերելու ծրագրեր չունի։

«Մենք չենք սկսել պատերազմը և չենք ուզում, որ այն շարունակվի։ Պաշտոնը ստանձնելու օրվանից իմ կարգախոսն է եղել ստեղծել ներքին միասնություն և խաղաղություն հաստատել մեր հարևանների և աշխարհի հետ»,-նշել է նա։

Անդրադառնալով Իսրայելի վարչապետի կողմից Իրանի դեմ քարոզչությանը՝ Փեզեշքիանն ասել է. «1992 թվականից ի վեր Նեթանյահուն փորձել է ձևացնել, որ Իրանը ձգտում է միջուկային զենք ստեղծել, և ԱՄՆ-ի նախագահները նույնպես երկրորդել են այս մտածելակերպը։ Մինչդեռ Իսլամական Հանրապետությունը ոչ միայն չի ձգտել այդ զենքին, այլև դրանց կառուցումն արգելված է համարում Գերագույն առաջնորդի կողմից հրապարակված ֆեթվայով։ Այս դիրքորոշումը միշտ ստուգվել է նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից»։ 

 Կարլսոնի հետ հարցազրույցի մեկ այլ հատվածում Փեզեշքիանը քննադատել է Միացյալ Նահանգների վարքագիծը միջուկային բանակցությունների գործընթացում՝ ասելով. «Մենք բանակցությունների սեղանի շուրջ էինք և խոսում էինք խաղաղության մասին։ Մեզ նույնիսկ ասացին, որ Իսրայելը չի ​​հարձակվի առանց համակարգման։ Սակայն վեցերորդ հանդիպման նախօրեին տեղի ունեցած հարձակմամբ, ԱՄՆ-ն գործնականում ռումբ նետեց բանակցությունների սեղանի վրա և ոչնչացրեց դիվանագիտությունը»։

Իրանի նախագահը շեշտել է, որ իր երկիրը միշտ պատրաստ է վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ և համագործակցել միջուկային գործունեության փաստերի ստուգման համար։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Արևի վրա ուժգին բռնկում է տեղի ունեցել. գիտնականներ

«Զանգեզուրի միջանցքը» նշանակում է ՀՀ-ի ներգրավում Իրանի դեմ պատերազմում. Ջեֆրի Սաքս

Կինը վիճաբանության ժամանակ դանակահարել է ամուսնուն

Թուրքիայում զբոսաշրջիկին ազատազրկում է սպառնում պարելու համար (տեսանյութ)

ՌԴ մի շարք օդանավակայաններում թռիչքները սահմանափակվել են

Հրաժարական է տվել Վրաստանի անվտանգության ծառայության ղեկավարը

Թրամփի քննադատությունից հետո Պենտագոնի ղեկավարը պաշտոնանկ է արել հետախուզության պետին

Զելենսկին կրկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ հանդիպել ցանկացած ձևաչափով

Էրդողանի կինը նամակ է գրել Մելանյա Թրամփին

Արքեպիսկոպոս Ալեքսին ներողություն է խնդրել Ալյասկայում Պուտինին ընդունելու համար

Դեսպանությունում հրաժեշտ են տվել Լիլիթ Մակունցին

Վեց ահաբեկիչ է ոչնչացվել․ Իրանի հետախուզություն

Սանկտ Պետերբուրգը և Լենինգրադի մարզը ենթարկվել են ԱԹՍ-ների հարձակման. «Պուլկովոն» դադարեցրել է թռիչքները

Նիկոլ Փաշինյանը «Մերիդիան» էքսպո կենտրոնում ծանոթացել է կենտրոնի պայմաններին

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «SHACMAN» ինքնաթափ և «VOLVO» բեռնատարները