Զելենսկին Թրամփի հետ քննարկել է ռազմաճակատում իրավիճակը և համատեղ պաշտպանական ծրագրերը
Օգոստոսի 24, 2025

Զելենսկին Թրամփի հետ քննարկել է ռազմաճակատում իրավիճակը և համատեղ պաշտպանական ծրագրերը

By Հուլիսի 04, 2025 39

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցը համարում է շատ կարևոր և բովանդակալից։ Այս մասին նա գրել է «Տելեգրամ»-ի իր ալիքում։

«Շնորհավորել եմ նախագահ Թրամփին և ամբողջ ամերիկյան ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ։ Մենք Ուկրաինայում շնորհակալ ենք ամբողջ այն աջակցության համար, որը թույլ է տալիս մեզ պահպանել մարդկանց կյանքը և մեր անկախությունը»,– նշել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկու խոսքով՝ քննարկվել է ռուսական օդային հարվածների հետևանքով ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ընդհանուր ռազմաճակատում տիրող պայմանները։

«Նախագահ Թրամփը շատ լավ տեղյակ է. շնորհակալություն Ուկրաինայի նկատմամբ ուշադրության համար»,– գրել է նա։

Կողմերը անդրադարձել են նաև Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգերի ուժեղացման հնարավորություններին՝ պայմանավորվելով համատեղ աշխատանք իրականացնել և հանդիպում կազմակերպել երկու կողմերի համապատասխան թիմերի միջև։

Զելենսկին հավելել է, որ քննարկվել են պաշտպանական արդյունաբերության ոլորտում հնարավոր համագործակցությունները, այդ թվում՝ համատեղ արտադրության ծրագրերը ԱՄՆ-ի հետ։ Հատուկ ուշադրություն է դարձվել անօդաչու թռչող սարքերին և համապատասխան տեխնոլոգիաներին։

Բացի այդ, ըստ Ուկրաինայի նախագահի, խոսվել է փոխադարձ գնումների, ներդրումների, դիվանագիտական գործընթացների և այլ երկրների ու գործընկերների հետ համատեղ ջանքերի մասին։

«Անհրաժեշտ է արդար խաղաղության պայմանավորվածություն, և Ուկրաինան աջակցում է ամերիկյան առաջարկներին»,– գրել է Զելենսկին՝ շնորհակալություն հայտնելով աջակցության համար։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Պուտինը հարգում Է Թրամփին․ Լավրով

Պուտինի և Զելենսկու հանդիպումը չի քննարկվել Ալյասկայում․ Լավրով

ԱՄՆ-ն որոշել է արագացնել Իրաքից զnրքերի դուրսբերումը․ Sky News Arabia

Դոնեցկ, Լուգանսկ, Ղրիմ. այս ամենն Ուկրաինա է, մի օր մենք կրկին միասին կլինենք որպես մեկ ընտանիք․ Զելենսկի

Հիմա ժամանակն է վերջ դնելու անիմաստ սպանություններին. Թրամփը՝ Զելենսկիին

Պուտինը 4-օրյա այցով կմեկնի Չինաստան

Պայթյուն՝ Մոսկվայի Կենտրոնական մանկական հանրախանութում. կա 1 զոհ, 3 տուժած

Բաքվում առևտրի կենտրոն է այրվում

Թրամփի հատուկ ներկայացուցիչը ժամանել է Կիև

Զելենսկին պայմաններ է առաջադրել Պուտինի հետ հանդիպման համար․ Լավրով

Լիահույս եմ, որ շուտով Ուկրաինայում խաղաղություն կտիրի․ Փաշինյանը ուղերձ է հղել Զելենսկուն

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 24-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով

Արևի վրա ուժգին բռնկում է տեղի ունեցել. գիտնականներ

«Զանգեզուրի միջանցքը» նշանակում է ՀՀ-ի ներգրավում Իրանի դեմ պատերազմում. Ջեֆրի Սաքս

Կինը վիճաբանության ժամանակ դանակահարել է ամուսնուն