Էրդողանն ընդունե՞լ է Փաշինյանի առաջարկը և կգա՞ Հայաստան
Օգոստոսի 24, 2025

Էրդողանն ընդունե՞լ է Փաշինյանի առաջարկը և կգա՞ Հայաստան

By Հունիսի 26, 2025 48

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` որպես Եվրոպական քաղաքական համայնքի անդամ պետության ղեկավար, պետք է որ մասնակցի համայնքի հաջորդ նիստին, որը տեղի կունենա 2026 թ. գարնանը Երևանում։ Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը` հստակ չպատասխանելով հարցին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը 2026 թ. անցկացվելու է Երևանում։

Նա պատասխանեց լրագրողի հարցին, թե արդյոք Էրդողանն ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը և կգա Հայաստան։

«Որպես կանոն` հյուրընկալող պետությունը պարտավորվում է հրավիրել այս ֆորմատի անդամ բոլոր պետություններին և որպես կանոն` անդամ բոլոր պետությունները` ղեկավարների մակարդակով մասնակցում են»,– հստակեցրեց նա։

Հիշեցնենք` Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 20–ին մեկօրյա աշխատանքային այցով մեկնել էր Թուրքիա։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` ՀՀ վարչապետը Ստամբուլում Էրդողանի հետ կայացած հանդիպման ժամանակ քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը և երկխոսության զարգացումը, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի շփումները։

Այդ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը Էրդողանին հրավիրեց 2026–ին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին մասնակցելու։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Լիահույս եմ, որ շուտով Ուկրաինայում խաղաղություն կտիրի․ Փաշինյանը ուղերձ է հղել Զելենսկուն

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 24-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով

Արևի վրա ուժգին բռնկում է տեղի ունեցել. գիտնականներ

«Զանգեզուրի միջանցքը» նշանակում է ՀՀ-ի ներգրավում Իրանի դեմ պատերազմում. Ջեֆրի Սաքս

Կինը վիճաբանության ժամանակ դանակահարել է ամուսնուն

Թուրքիայում զբոսաշրջիկին ազատազրկում է սպառնում պարելու համար (տեսանյութ)

ՌԴ մի շարք օդանավակայաններում թռիչքները սահմանափակվել են

Հրաժարական է տվել Վրաստանի անվտանգության ծառայության ղեկավարը

Թրամփի քննադատությունից հետո Պենտագոնի ղեկավարը պաշտոնանկ է արել հետախուզության պետին

Զելենսկին կրկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ հանդիպել ցանկացած ձևաչափով

Էրդողանի կինը նամակ է գրել Մելանյա Թրամփին

Արքեպիսկոպոս Ալեքսին ներողություն է խնդրել Ալյասկայում Պուտինին ընդունելու համար

Դեսպանությունում հրաժեշտ են տվել Լիլիթ Մակունցին

Վեց ահաբեկիչ է ոչնչացվել․ Իրանի հետախուզություն

Սանկտ Պետերբուրգը և Լենինգրադի մարզը ենթարկվել են ԱԹՍ-ների հարձակման. «Պուլկովոն» դադարեցրել է թռիչքները