Ուկրաինան փաստի առաջ է. ԱՄՆ-ն հրաժարվում է ռազմական մատակարարումներից. Telegraph
Օգոստոսի 25, 2025

Ուկրաինան փաստի առաջ է. ԱՄՆ-ն հրաժարվում է ռազմական մատակարարումներից. Telegraph

By Հունիսի 16, 2025 58

Ուկրաինան բախվել է ԱՄՆ-ի կողմից 2022-ից ի վեր իրականացվող ռազմական մատակարարումներից հրաժարվելուն, որոնց վրա հիմնվում էր Կիեւը։ Կիեւը ստիպված է փնտրել այլընտրանքային միջոցներ իր զինանոցները համալրելու համար, որպեսզի կարողանա շարունակել ռազմական գործողությունները։ Այս մասին հունիսի 15-ին հաղորդել է The Daily Telegraph-ը։

Նշվել է, որ կա երեք հիմնական սցենար։ Անհրաժեշտ սարքավորումներն ու զենքը կարող են մատակարարել եվրոպական երկրները։ Հնարավոր է նաեւ, որ Եվրոպան ամերիկյան զենք գնի Վաշինգտոնից։ Վերջապես, Ուկրաինան կարող է ավելացնել սեփական արտադրությունը՝ եվրոպական երկրների հաշվին։ Թերթը չի ներկայացրել որեւէ սցենար, որի դեպքում Կիեւը կարող է ապահովել Ուկրաինայի զինված ուժերի կարիքներն առանց արտաքին օգնության։

Զինանոցների համալրման հնարավոր ռազմավարությունները հիմնված են այն փաստի վրա, որ Եվրոպան կկատարի 2025թ. փետրվար եւ մարտ ամիսներին տված ռազմական օգնության խոստումները։ Միաժամանակ, ընդգծվել է, որ Բրյուսելը միշտ չէ, որ հաստատում է խոստումները գործողություններով։

Բացի այդ, հակամարտության սկզբից ի վեր Կիեւը հույսը դրել է ամերիկյան HIMARS, ATACMS եւ Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի վրա, որոնք, ինչպես նշել է թերթը, հնանում են եւ այնքան էլ արդյունավետ չեն ռուսական հիպերձայնային հրթիռների եւ իրանական անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարում։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

«Ռեալը» գերազանցել է «Բարսելոնայի» ցուցանիշը

Մենք Ռուսաստանի և Չինաստանի հետ համատեղ պատասխան ենք մշակել․ Իրան

ՌԴ-ի, Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի միջև երկաթուղային ցանցի ընդլայնումը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանային առևտրի վրա. Էրդողան

Գազայի հատվածում պարենային իրավիճակն աղետալի է․ ՄԱԿ

Մեծ Բրիտանիան պատրաստ է աջակցել Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին

Մեծ Բրիտանիան պատրաստ է աջակցել Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին

2 ժամ օդում մնալուց հետո Փարիզ–Երևան ինքնաթիռը վերադարձել է Փարիզ

Թրամփը ռազմավարական հարված է հասցրել Իրանին՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ համաձայնագրեր կնքելով․ Fox News

Դոլարն ու եվրոն թանկացել են

Բաքվի «Սեդերեկ» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհը մեկուսացնելու համար 24 ժամ է պահաջվել

Իսլամական համագործակցության կազմակերպությունն արտակարգ հանդիպման ժամանակ քննարկել է իրավիճակը Գազայում

Իսրայելի բանակը տանկեր և զինվորներ է կուտակել Գազայի սահմանին

Թրամփն իրապես արժանի է խաղաղության Նոբելյան մրցանակի. Ալիև

Գերմանիան մոտ 50,5 մլրդ եվրո է ծախսել Ուկրաինայի օգնության համար. DPA

Մեծ Բրիտանիայում ուղղաթիռ է կործանվել