ԱՄՆ զինված ուժերը Թրամփին Իրանի միջուկային ծրագրի ռազմական լուծման տարբերակներ են առաջարկել
Օգոստոսի 26, 2025

ԱՄՆ զինված ուժերը Թրամփին Իրանի միջուկային ծրագրի ռազմական լուծման տարբերակներ են առաջարկել

By Հունիսի 10, 2025 50

ԱՄՆ Զինված ուժերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին տրամադրել են մի շարք ռազմական տարբերակներ՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ խնդիրը լուծելու համար։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար Մայքլ Կուրիլան։

Ներկայացուցիչների պալատի Զինված ուժերի հանձնաժողովում լսումների ժամանակ նրան հարցրել են, թե արդյոք CENTCOM-ը, ԱՄՆ նախագահի ցուցումով, պատրա՞ստ է «ճնշող ուժով հարվածել Իրանին՝  վերջինիս կողմից միջուկային զենք ձեռք բերելը կանխելու համար»:

«Ես պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին և նախագահին տրամադրել եմ մի շարք տարբերակներ», - արձագանքել է հրամանատարության ղեկավարը, որի օպերատիվ պատասխանատվության տարածքը ներառում է, մասնավորապես, Մերձավոր Արևելքը և Հյուսիսային Աֆրիկան։

Ավելի վաղ Axios պորտալը, վկայակոչելով իր աղբյուրները, պնդում էր, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ավելի շատ շահագրգռված է «ռազմական տարբերակի իրագործմամբ»՝ լուծելու Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը։

Պորտալի տվյալներով՝ Նեթանյահուն Թրամփին վստահեցրել է, որ հրեական պետությունը ոչ մի ռազմական գործողություն չի ձեռնարկի Իրանի դեմ, քանի դեռ Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են վարում։ ԱՄՆ նախագահն էլ ասել է, որ չի ցանկանում հարձակվել Իրանի վրա՝ հույս ունենալով դիվանագիտական ​​ճանապարհով լուծել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ինձ կատակով «Եվրոպայի նախագահ են անվանում. Թրամփ

Սևանա լճի մակարդակն իջել է 2 սմ-ով․ ՇՄՆ

Ոչ լուրջ վթարի դեպքում վարորդները պետք է արագ հեռացնեն մեքենաները, այլապես կտուգանվեն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Իսրայելին Գազայի հիվանդանոցին հարվածելու համար

Արեգակի վրա մեկ օրում 10 բռնկում է արձանագրվել

Գազայի հատվածում Իսրայելի հարվածի հետևանքով հինգ լրագրող է զոհվել

Ադրբեջանում շարունակվում են անտառային հրդեհները

ԱՄՆ-ն այլևս գումար չի ծախսի Ուկրաինայի վրա․ Թրամփ

Ճապոնիայի դեմ պատերազմում Չինաստանից 6 հազար հայեր են մասնակցել

Իսլամական երկրները հայտարարություն են ընդունել

Թրամփը խոսել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին

Քելլոգի հետ կքննարկենք Պուտին հետ հնարավոր հանդիպումը. Զելենսկի

Զելենսկին հայտնել է շաբաթվա վերջում նախատեսվող ուկրաինա-ամերիկյան հանդիպման մասին

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Պեկինում անցկացվելիք ռազմական շքերթին

Ուկրաինայի և ՌԴ-ի միջև պшտերшզմը վերածվել է անձերի միջև բшխմшն․ Թրամփ