ԱՄՆ-ում ուժի մեջ է մտել Թրամփի` 12 երկրի քաղաքացիների մուտքի արգելքը
Հուլիսի 09, 2025

ԱՄՆ-ում ուժի մեջ է մտել Թրամփի` 12 երկրի քաղաքացիների մուտքի արգելքը

By Հունիսի 09, 2025 23

ԱՄՆ-ում այսօրվանից պաշտոնապես ուժի մեջ է մտնել նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած գործադիր հրամանագիր, որն արգելում է 12 երկրի քաղաքացիների մուտքը Միացյալ Նահանգներ: Խոսքն Աֆղանստանի, Մյանմայի, Չադի, Կոնգոյի Հանրապետության, Հասարակածային Գվինեայի, Էրիթրեայի, Հայիթիի, Իրանի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի և Եմենի քաղաքացիների մասին է: Նրանց նկատմամբ սահմանվել է մուտքի ամբողջական արգելք, գրում է theguardian.com-ը:

Եվս յոթ երկրի քաղաքացիների համար սահմանվել է մուտքի մասնակի արգելք: Մասնակի արգելք է սահմանվել Բուրունդիի, Կուբայի, Լաոսի, Սիեռա Լեոնեի, Տոգոյի, Թուրքմենստանի և Վենեսուելայի քաղաքացիների համար: Նրանց չեն տրամադրվի այցելության և ուսանողական վիզաներ: Այնուամենայնիվ, օրինակ, աշխատանքի կամ ամերիկացի հարազատների հետ վերամիավորման վիզաները կմնան ուժի մեջ:

Բացառություններ են գործում Միացյալ Նահանգների օրինական մշտական ​​բնակիչների և վավեր վիզաներ ունեցողների համար: Երկրների ցանկը հիմնված է Պետդեպարտամենտի կողմից հունվարից ի վեր անցկացվող վերլուծության վրա:

Թրամփն ավելի վաղ հայտնել էր, որ նման միջոցառումների ներդրման պատճառը Կոլորադո նահանգի Բոուլդեր քաղաքում հրեա ակտիվիստների դեմ հակասեմական հարձակումն էր։ ԱՄՆ-ում կնոջ և երեխաների հետ անօրինական բնակվող 45-ամյա եգիպտոսցին «Ազատություն Պաղեստինին» գոռալով՝ Մոլոտովի կոկտեյլ էր նետել ամբոխի վրա։ Վիրավորվել էր տասնհինգ մարդ, այդ թվում՝ Հոլոքոստը վերապրած թոշակառու։

«21-րդ դարում մենք տեսել ենք և շարունակում ենք տեսնել ահաբեկչական հարձակումներ, որոնք կատարվել են ժամկետանց վիզաներ ունեցող օտարերկրացիների կողմից, որոնք եկել են աշխարհի տարբեր վտանգավոր վայրերից», - ասել է ԱՄՆ նախագահը։ Նրա խոսքով՝ երկրում կան միլիոնավոր նման մարդիկ։

Խոսելով ահաբեկչական հարձակումների մասին՝ Թրամփն ասել է, որ թույլ չի տա, որ «այն, ինչ տեղի ունեցավ Եվրոպայում, տեղի ունենա նաև Ամերիկայում»։ Նա սպառնացել է, որ արգելքի ցանկին կարող են ավելացվել ավելի շատ երկրներ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ՌԴ-ն Ուկրաինայի վրա է արձակել պատերազմի ընթացքում ամենամեծ թվով՝ 728 ԱԹՍ

Փաշինյանն ու Ալիևը վաղը կհանդիպեն

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերաբերյալ հայտարարությունը Ռուբիոն հենց այնպես չի արել. Պետդեպի խոսնակ

Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի, Բելառուսի, Չինաստանի և Թուրքիայի դեմ

Վերացվել է «Պիցցա Տաշիր»-ի առանձին գործառույթի կասեցումը. ՍԱՏՄ

Թրամփը սպառնացել է ռմբակոծել Մոսկվան և Պեկինը․ CNN

ՔԿ-ն հերքում է Մայր Աթոռի տարածքում քննչական գործողություններ նախատեսելու մասին տեղեկությունները

Փաստացի, ԱՄՆ-ն որոշակի միջնորդական դեր ունի Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացում, թեև կողմերը պնդում են, թե բանակցում են առանց միջնորդների. Սուրեն Սարգսյան

Սպիտակ տանը կայացել է Թրամփ-Նեթանյահու հանդիպումը. այն տևել է 90 րոպե

Հայաստան Ձեր այցը պատեհ առիթ կհանդիսանա մեր երկրների համատեղ ձեռքբերումներն արձանագրելու. Փաշինյանը՝ Արգենտինայի նախագահին

ՊՆ զորավարժադաշտում պայթյունից տուժածների կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ

ՄԱԿ-ը հուսով է` Հայ առաքելական եկեղեցու հետ կապված իրավիճակը կլուծվի իրավական ընթացակարգով

ԵԱՏՄ-ում էլեկտրոնային ծխախոտները կհսկեն նավիգացիոն կնիքների միջոցով

Հուսով եմ, որ շատ շուտով Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնություն ձեռք կբերվի. ԱՄՆ պետքարտուղար

Ուկրաինայի զինուժը հարձակվել է Կուրսկի լողափի վրա. 3 զոհ կա, 7 տուժած