Էրդողանն անընդունելի է համարել Սիրիայի մասնատումը
Ապրիլի 16, 2025

Էրդողանն անընդունելի է համարել Սիրիայի մասնատումը

Տարածաշրջանային դերակատարները չպետք է փորձարկեն Թուրքիայի համբերությունը Սիրիայում, Անկարան թույլ չի տա, որ Սիրիան մասնատվի։ Ինչպես տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Ովքեր թույլ չեն տա Սիրիային հասնել խաղաղության և կայունության, մենք դուրս կգանք նրանց դեմ և կկանգնենք Սիրիայի կառավարության կողքին: Մենք թույլ չենք տա, որ Սիրիան բաժանվի ահաբեկչության միջանցքով:

Դեկտեմբերի 8-ի հեղափոխությամբ այս երկրում սկսվեց նոր դարաշրջան։ Երբ Սիրիան վերականգնվի ու գտնի կայունություն և խաղաղություն, մեր տարածաշրջանի բոլոր ժողովուրդները կշահեն»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։

Rate this item
(0 votes)

Լրահոս