«Եթե պահը գա, ԽՍՀՄ-2 «ինտեգրմանը» տանելու է հենց Նիկոլ Փաշինյանը»․ Թաթուլ Հակոբյան
Ապրիլի 16, 2025

«Եթե պահը գա, ԽՍՀՄ-2 «ինտեգրմանը» տանելու է հենց Նիկոլ Փաշինյանը»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայրենի ընդդիմության մի հատված, մի մեծ հատված, ամենահայտնի հատվածը, Նիկոլ Փաշինյանի տապալման ճանապարհ է տեսնում Կրեմլի միջամտությունը, որից հետո, Հայաստանի մաս կազմելը ավելի մեծ միավորման մեջ, որպեսզի ապահով կյանք ունենանք ու փրկվենք թուրքական նոր կոտորածներից:
Ես այստեղ բացարձակապես չեմ քննարկում՝ Հայաստանը կփրկվի՞ ԽՍՀՄ-2 մաս կազմելով կամ ոչ:
Բայց եթե գա այդ պահը, երբ Հայաստանի ինքնիշխանության վերջին մնացորդները հնարավոր չլինի այլևս պահել, ապա նոր միություն՝ ԽՍՀՄ-2 «ինտեգրումը» տանելու է հենց Նիկոլ Փաշինյանը՝ սիրելի ժողովրդին բացատրելով, որ դա է փրկության վերջին միջոցը: Քոչարյանը և մյուսները դա չեն կարողանալու այնպես համոզիչ ներկայացնել, ինչպես Փաշինյանը:
Ոնց էր ասում՝ «Արցախը Հայաստան է ու վերջ», այսօր նույն համոզումով ասում՝ Արցախը Ադրբեջան է ու վերջ: Կամ ոնց էր Սևրի թուղթը թափահարում թուրքերի վրա, հիմա ասում է՝ Արագածը Հայաստանի ամենբարձր գագաթն է:
Այնպես որ, Կրեմլի վրա հույս մի դրեք:
Իզուր եք նաև էն գլխից միջանցք խոստանում ռուսներին:
Հետո, չի կարելի ծաղրել ռուսական կայսրությանը: Ձեր անբուժելի ռուսամետությունը հավուր պատշաճի չի գնահատվելու:
Բարձր մնացեք»:

 
Rate this item
(0 votes)

Լրահոս