Սպիտակ տունն առաջարկել է դադարեցնել ՄԱԿ-ի ու ՆԱՏՕ-ի ֆինանսավորումը
Հունիսի 23, 2025

Սպիտակ տունն առաջարկել է դադարեցնել ՄԱԿ-ի ու ՆԱՏՕ-ի ֆինանսավորումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն առաջարկել է կիսով չափ կրճատել ԱՄՆ պետքարտուղարության բյուջեն, կրճատել դիվանագետների և դեսպանատների թիվը, ինչպես նաև դադարեցնել միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի ֆինանսավորումը։ Այս մասին հաղորդել են Reuters և The Associated Press գործակալությունները:

Նրանք վկայակոչում են ԱՄՆ վարչաբյուջետային վարչության (Office of Management and Budget, OMB) փաստաթուղթը Պետքարտուղարության 2026 ֆինանսական տարվա բյուջեի վերաբերյալ, այսինքն՝ 2025 թ. հոկտեմբերի 1-ից: Ֆինանսավորումը պլանավորվում է կրճատել 50%-ով կամ շուրջ 30 միլիարդ դոլարով:

Reuters-ի տվյալներով՝ Սպիտակ տունն առաջարկում է փակել արտասահմանում ԱՄՆ-ի 10 դեսպանատուն և 17 հյուպատոսություն, հիմնականում՝ Աֆրիկայում և Եվրոպայում։ Կրճատումները կվերաբերեն ոչ միայն Պետքարտուղարությանը, այլև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը (USAID), որի գործառույթները փոխանցվել են արտաքին քաղաքական գերատեսչությանը։

Ըստ AP-ի՝ փաստաթուղթը նաև ենթադրում է ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի ֆինանսավորման դադարեցում, արտասահմանյան օգնության կիսով չափ կրճատում, արտերկրում առողջապահության ֆինանսավորման դադարեցում, բացառությամբ ՄԻԱՎ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի համար տրամադրվող փոքր գումարների:

Գործակալությունը նշում է, որ փաստաթուղթը կրում է նախնական բնույթ և, ամենայն հավանականությամբ, չի հաստատվի ո՛չ Պետքարտուղարության, ո՛չ ԱՄՆ Կոնգրեսի կողմից, որը պետք է հաստատի 2026 թ. պետ​​բյուջեն։

ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի ֆինանսավորումը դադարեցնելու առաջարկի մասին գրել է նաև The New York Times թերթը, որը նույնպես ծանոթացել է փաստաթղթին։ Նրա վարկածով՝ նաև առաջարկվում է կրճատել միջազգային խաղաղապահ գործողություններին աջակցությունը, դադարեցնել արտերկրում իրականացվող բոլոր կրթական և մշակութային ծրագրերը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իրանի միջուկային օբյեկտները լիովին և ընդմիշտ nչնչացվել են. Սպիտակ տան խոսնակ

Վահան Հակոբյանն ազատվել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից

«Մենք խոսում ենք ծիրանի մասին, դուք մեկնաբանում եք կարկանդակ». Աննա Հակոբյանի գրառումը

Իրանի դեմ բացարձակապես չհրահրված ագրեսիա է, այն որևէ հիմք կամ արդարացում չունի․ Պուտին

Բաքուն պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը՝ ՀՀ-ն պետք է հրաժարվի ռևիզիոնիստական հռետորաբանությունից

Իրանը, ամենայն հավանականությամբ, առաջիկա ժամերին կհարձակվի ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա

Մենք համաչափ կպատասխանենք ԱՄՆ-ի հարձակմանը. Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ

Իրանն առաջին անգամ Իսրայելին հարվածել է Քադր H բալիստիկ հրթիռով

Սփյուռքը կրկին Հայաստանի հենասյուներից մեկը պետք է լինի. Սամվել Կարապետյան

«Արաղչին Պուտինի հետ հանդիպմանը եկել է առանց նամակի». Պեսկով

ԱՄՆ-ն խնդրել է Իրանին փոխանցել, որ Իսրայելը ցանկանում է ավարտել հակամարտությունը. #WSJ

Պատմությունն արևմտյան քաղաքական գործիչներին ոչինչ չի սովորեցնում. Պուտին

Կրակոցներ՝ Գյումրիում հայտնի «Գյումրի» հացատան մոտ, վիրավորներ կան. կասկածյալը հայտնի է քրեական պատմություններով

Քանի որ Սամվել Կարապետյանի կալանքի բողոքարկումը մակագրվել է Արմեն Դանիելյանին, որոշել ենք հետ վերցնել այն. փաստաբան

Բողոքը հետ եմ վեցնում. .Սամվել Կարապետյանը դիմել է Արմեն Դանիելյանին