ՀԱՄԱՍ-ը դեռ չի ընդունել ԱՄՆ-ի հրադադարի ծրագիրը, Իսրայելն ընդունել է
Հունիսի 02, 2025

ՀԱՄԱՍ-ը դեռ չի ընդունել ԱՄՆ-ի հրադադարի ծրագիրը, Իսրայելն ընդունել է

ԱՄՆ-ն Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին առաջարկել է 2 ամսով հրադադարի նոր նախագիծ։ Կողմերը կրակը դադարեցնելու հնարավորություն ունեն, կարծում են Վաշինգտոնում: Reuters-ին ծանոթ փաստաթղթի համաձայն՝ Գազայում հրադադարի առաջին շաբաթվա ընթացքում, պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը պետք է ազատ արձակի 28 իսրայելցի պատանդի՝ ողջ և մահացած, փոխարենն ազատ է արձակվելու 1236 պաղեստինցի, հանձնելու են 180 մահացած պաղեստինցու աճյուն։

Մնացած իսրայելցի պատանդներն ազատ կարձակվեն, երբ Գազայում հաստատվի մշտական ​​​​հրադադար։ Իսրայելն, իր հերթին, պարտավորվում է դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները Գազայում հրադադարի ուժի մեջ մտնելու պահից։ Իսրայելի պաշտպանության ուժերը կսկսեն զորքերի փուլային դուրսբերումը տարածաշրջանից։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և միջնորդներ Եգիպտոսն ու Կատարը պետք է հանդես գան որպես համաձայնագրի իրականացման երաշխավորներ։ Հրադադարի համաձայնագրի ստորագրումից հետո մարդասիրական օգնությունը կմտնի Գազայի հատված՝ ՄԱԿ-ի, Կարմիր մահիկի և այլ համաձայնեցված ճանապարհներով։

Reuters-ի հաղորդմամբ՝ Իսրայելն ընդունել է հրադադարի նոր նախագիծը, որը փոխանցել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, ՀԱՄԱՍ-ը՝ դեռ ոչ:

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչները գործակալությանը հայտնել են, որ ուսումնասիրում են փաստաթուղթը և մտադիր են պաշտոնական պատասխան տալ ուրբաթ կամ շաբաթ։ Խմբավորման ներկայացուցչի խոսքով՝ այն «հիմնականում արտացոլում է Իսրայելի դիրքորոշումը» և չի պարունակում այդ երկրի հստակ պարտավորությունները՝ Գազայում պատերազմը դադարեցնելու, զորքերը տարածաշրջանից դուրս բերելու և մարդասիրական օգնությունը թույլատրելու հարցերում։

Euronews-ն էլ նշել է, որ հրադադարի վերաբերյալ ԱՄՆ-ի նոր նախագիծը հայտարարվել է Հորդանան գետի Արևմտյան ափը ակտիվորեն զարգացնելու Իսրայելի ծրագրերի ֆոնին։

Նույն օրը Թել Ավիվը հայտարարել է, որ Արևմտյան ափին կկառուցի ևս 22 բնակավայր՝ քայլ, որը միջազգային իրավունքի համաձայն անօրինական է։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ՌԴ-ն ԱԳ փոխնախարարին կնշանակի Թուրքիայում դեսպան. «Կոմերսանտ»

Եթե պարզվի, որ իրոք Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն Հայոց Կաթողիկոս․ Փաշինյան

Քաղցկեղից տառապող բուժառուների կյանքը գրեթե կրկնակի երկարացվել է նոր թերապիայի շնորհիվ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գերագույն հոգևոր խորհրդի արտահերթ ժողով է հրավիրվել

Երթևեկության փոփոխություն Ամիրյան փողոցում և Մաշտոցի պողոտայում. այն կգործի հունիսի 4–ից

Սպասվում է նորմայից մի փոքր տաք և բավարար տեղումներով հունիս

Ինչ կենսագրություն ունի ոստիկանապետի նոր թեկնածուն

ԱՄՆ-ն դադարեցնում է Իրանի դեմ պատժամիջոցների խստացումը․ WSJ

Իրանը քննարկում է միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի փոխանցած առաջարկը․ Արաղչի

The Washington Post-ը երեկվա «Սարդոստայն» գործողությունը համեմատել է Փեռլ Հարբորի վրա hարձակման հետ

Ռուսաստանի հատուկ գործողությունը կարող է մեխ լինել հենց Զելենսկու դագաղին՝ գուցե նույնիսկ բառացիորեն.  Mysl Polska

Հրապարակվել են ռուսական հրթիռակիր ինքնաթիռների խոցման կադրերը. Տեսանյութ

Գորիսում բացվել է Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակը

Ադրբեջանը զանգվածաբար քանդում է հայկական շինությունները

ՆԳՆ փոխնախարար, ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն ազատվել է պաշտոնից