«Ծեծելով մարդկանց գցեցին ավտոները տարան. Ո՞ւմ հողն եք տալիս, արա». Կիրանցում լարված է
Հունիսի 03, 2025

«Ծեծելով մարդկանց գցեցին ավտոները տարան. Ո՞ւմ հողն եք տալիս, արա». Կիրանցում լարված է

Ոստիկանական մեծաթիվ ուժեր են կենտրոնացվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում: Նրանք բերման են ենթարկել ճանապարհը փակած տղամարդկանց:

Այս պահին գյուղում իրավիճակը լարված է: Բնակիչներն ասում են, որ շուրջ 30 հոգու բերման են ենթարկել:

Բնակիչ կանայք բորբոքված պատմում են, թե ինչպես են բերման ենթարկել տղամարդ բնակիչներին. «Ես մինչեւ հասա, արդեն սաղ տղերքին հավաքել էին տարել: Անչափահաս երեխեքին էլ են հավաքել, տարել: Էսքան զորք են բերել, վաղը, որ թուրքը գա, տեսնենք էս զորքը ստեղ կանգնելո՞ւ է: Կարո՞ղ է ես էստեղ երեխա պահեմ, թող իրենք գան, ապրեն»:
Գյուղապետ Կամո Շահինյանն էլ է այստեղ, ով ավելի ուշ է եկել: Նա ասաց. «Ականազերծման համար են ճանապարհ բացել, սակրավորների համար»:

Մեկ այլ; բնակիչ էլ ասաց. «15 հոգու համար մի ամբողջ զորք ն բերել: Սրանք ազգի թշնամի են, եկել են հող են տալիս, ո՞ւմ հողն եք տալիս, արա: Ամոթ ձեզ, թքել եմ սաղիդ վրա, գետինը մտնեք: Ո՞վ է Փաշինյանը, ինքն ո՞վ է, մենք տենց մարդ չենք ճանաչում: Ծեծելով մարդկանց գցեցին ավտոները տարան»:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հրապարակվել է ռուսաստանյան կարգավորման հուշագրի ամբողջական տեքստը

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Պաշտպանության վերջին գիծը․ խաչը ձեռքի՞ն, թե՞ խաչված Հայաստան

«Ապուշներ», զինադադար է պետք, որ մահեր չլինեն. Զելենսկին՝ Ռուսաստանի առաջարկին մասին

Հնդկաստանը և Եվրասիական տնտեսական միությունը պատրաստվում են ազատ առևտրի մասին համաձայնագիր ստորագրել

Սպիտակ տունը հայտնում է, որ Թրամփը պատրաստ է հանդիպել Պուտինի և Զելենսկու հետ

Կրակոցներ՝ Երևանում. կան վիրավորներ. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված ու չկրակված պարկուճներ, գնդակ, արնանման հետքեր

«Ոչ ոք դեռ չի հաղթել՝ որևէ եկեղեցու դեմ պատերազմ հայտարարելով»․ Դանիելյան

«Եկեղեցականները կարծես թե լավ չեն հասկանում ստեղծված իրավիճակը»․ Վահագն Ալեքսանյան

Երևանում կրակոցներ են հնչել․ կան վիրավորներ

«Պարոնա՛յք, ձեր հայտարարություններ, կոչեր անելու և մնացածի ժամանակն անցել է»․ Վահագն Ալեքսանյան

2026-ին այս ընդդիմությունը պարտվելու է․ Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ)

Ադրբեջանին կրկին օգնության է հասնում Պակիստանը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Ռուսաստանի կողմից առաջարկվող հուշագիրը թույլ կտա հասնել երկարաժամկետ խաղաղության. Մեդինսկի