Անշարժ գույքի գների նվազումը հնարավոր ենք համարում. Հայաստանի ԿԲ նախագահ
Հունիսի 13, 2025

Անշարժ գույքի գների նվազումը հնարավոր ենք համարում. Հայաստանի ԿԲ նախագահ

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հնարավոր է համարում անշարժ գույքի գների նվազումը։ Նա այդ մասին ասաց լրագրողների հետ հանդիպմանը` ներկայացնելով 2024 թ. ֆինանսական կայունության հաշվետվությունը։

«Անշարժ գույքի շուկայում դիտարկվել են գնի աճի տեմպերի դանդաղման միտումներ։ Եկամտահարկի վերադարձի աստիճանական դադարեցման և անշարժ գույքի հնարավոր հագեցվածության պայմաններում այս շուկայում հետագա դանդաղումը համարում ենք հնարավոր»,– ասաց նա։

ԿԲ նախագահը խոսեց նաև անշարժ գույքի ոլորտին վերաբերող ռիսկերի մասին։

«Վերջին տարիներին շինթույլտվությունների և բնակարանային շինարարության բարձր աճը զուգակցված անշարժ գույքի շուկայում պահանջարկի հնարավոր հագեցման և հետագա հնարավոր նվազման միտումների հետ կարող է ստեղծել անշարժ գույքի շուկայի ավելցուկային առաջարկի ձևավորման ռիսկեր։ Միևնույն ժամանակ շինարարության ոլորտին տրամադրված վարկերի մեծածավալ աճը կարող է ոլորտում նախագծերի ֆինանսավորման աղբյուրների հնարավոր փոխարինման, պարտքի բեռի և դրանից ածանցված վարկային ռիսկերի կուտակման ազդակ հանդիսանալ»,– ավելացրեց Գալստյանը։

Անդրադառնալով բանկային ոլորտի գործունեությանը` ԿԲ նախագահը նշեց, որ 2024 թ. ընթացքում բանկային համակարգում գրանցվել է բարձր շահութաբերություն, որին նպաստել է սպառողական վարկերի բարձր աճը` իր բարձր եկամտաբերությամբ ու տոկոսներով։

«Բանկային համակարգի ակտիվները շարունակում են կազմել ֆինանսական համակարգի ակտիվների գերակշիռ մասը` մոտ 83 տոկոս կամ շուրջ 11 տրիլիոն դրամ։ Ներդրումային ընկերությունների կողմից արձանագրվել է տարեկան 57.1 տոկոսով աճ։ Սա տպավորիչ թիվ է»,– նշեց Գալստյանը։

Նա համոզված է, որ ներդրողների կողմից կա որոշակի վստահության պաշարի կուտակում մեր երկրի մակրոտնտեսական համակարգի նկատմամբ, և անգամ հնարավոր դեպքերի արագ զարգացման արդյունքում ՀՀ ֆինանսական համակարգից արտահոսք չի լինի։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Միջուկային գործարքի շուրջ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների 6-րդ փուլը տեղի կունենա հունիսի 15-ին Մասկատում

Թրամփը Իսրայելին կոչ է արել չհարվածել Իրանի միջուկային օբյեկտներին

ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը կբարդացնի Օմանում ԱՄՆ-ի հետ բանակցությունները. Արաղչի

Ռուսաստանը ստեղծում է անօդաչու համակարգերի զորքեր՝ որպես զինված ուժերի առանձին տեսակ. Պուտին

Մի պարզ հարցի պատասխանեք՝ 2026-ին Դավիթո՞վ, թե՞ Նիկոլով․ Արմեն Աշոտյան

Հունիսի 30-ից ՌԴ մուտք գործելու համար նոր ընթացակարգ կգործի

Հնդկաստանում վթարված օդանավի ուղևորներից մեկը ողջ է մնացել

Քրեական ոստիկանությունը ձերբակալել է Արթուր Վանեցյանին պայմանագրային հիմունքներով ծառայություն մատուցող պահնորդական ծառայողներին

Քաղաքացին ցած է նետվել «Արմենիա» ԲԿ-ի պատուհանից և մահացել

«Շատ ափսոս». Ռուբեն Ռուբինյան

Գարեգին Բ կաթողիկոսի օրհնությամբ հավատացելոց երկրպագության համար դուրս կբերվեն Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքներ. Մայր Աթոռ

Հուլիսի 1-ից ՀՀ-ից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումները պետք է իրականացվեն ուղևորների ցուցակի առկայությամբ

Փաշինյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի վարչապետ Մոդիին

Եթե հայ ժողովուրդը հզոր Ռուսաստանի կայսրին հաղթահարեց, Նիկոլի նման մի ազգադավն ու սրբապիղծն ինչ է, որին չհաղթահարի․ Լեւոն Տեր-Պետրոսյան

Կոտայքի թեմի հոգևոր դասը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց Կաթողիկոսին