Էսկալացիա կլինի, եթե հայկական կողմից համարժեք պատասխան լինի Ադրբեջանի ուղղությամբ. Արմեն Խաչատրյան
Սեպտեմբերի 08, 2025

Էսկալացիա կլինի, եթե հայկական կողմից համարժեք պատասխան լինի Ադրբեջանի ուղղությամբ. Արմեն Խաչատրյան

Ադրբեջանական կողմի նպատակը հենց խուճապ և անհանգստություն առաջացնելն է, և իհարկե, երբ գյուղի մոտ կրակում են, դա անհանգստացնում է բոլոր գյուղացիներին։ Այս մասին, այսօր՝ մայիսի 29–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով նրան, որ այս գիշեր Ադրբեջանի զինուժը կրակել է Խոզնավար գյուղի ուղղությամբ՝ վնասել տներից մեկը։

«Եթե տեսնում են, քր երբեմն էլ գնդակները կպչում են իրենց տանիքներին կամ տարբեր շինություններին, իհարկե դա անհանգստացնում է։ Իհարկե, վտանգ կա, առաջին անգամը չէ, մի քանի անգամ նման դեպք եղել է։ Ցավոք սրտի կրկնվում են այդպիսի դեպքերը, դատաձգաբանական, բալիստիկ մի շարք փորձաքննություններ են նշանակված, հարուցված են քրեական գործեր, որպեսզի պարզենք այդ գնդակների ուղղությունը որտեղից են եղել, ուղիղ նշանառությամբ եղել, թե գուցե պատահական, թե գուցե այլ հանգամանքներում։ Քրեական գործերի քննությունից արդեն այդ մտադրություններն էլ ավելի կպարզեցվեն»,–ասաց նա։

Անդրադառնալով ԱՄՆ–ից եւ ՌԴ–ից հնչող հայտարարություններին, որ Սյունիքում էսլակացիայի վտանգ կա, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ խաղաղություն է լինելու, պատերազմ չի լինելու, ՔՊ–ական պատգամավորն ասաց. «Բոլոր գերտերությունները իրենց շահերը ունեն, իսկ ՀՀ իշխանությունը ասում է այն, ինչը որ կա և դրա համար պատասխան է տալիս։։ Իսկ որևէ գերտերության հայտարարություն չես կարող ասել ինչ հիմքեր ունի և ինչպիսի։

Ադրբեջանը ամեն ինչ անում է, որպեսզի անհանգստություն ստեղծի սահմանային հատվածում։ Այդուհանդերձ, մեր գյուղերում խուճապ չկա, չի էլ կարող լինել, գյուղացիները վաղուց արդեն սովոր են դրան և գիտեն այդ ամենը։ Բայց իհարկե անհանգստացնող է, և օր առաջ պետք է խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո այդ խնդիրներին լուծում տալ:

Եթե կնքվի խաղաղության պայմանագիրը, ես վստահ եմ, որ չեն կրակի, որովհետև եթե կնքվի, արդեն զորքերը չեն սահմանապահ գործառույթ իրականացնելու, այլ սահմանապահ զորքերը, երկուստեք, իսկ նման պայմաններում մենք տեսնում ենք, որ այդպիսի դեպքեր չեն գրանցվում»։

Հարցին՝ եթե հայկական կողմից համարժեք պատասխան լինի, արդյո՞ք ադրբեջանական կողմը կշարունակի կրակել, նա պատասխանեց. «Իհարկե կգնա էսկալացիա, և չես կարող ասել այդ էսկալացիան որտեղ կկանգնի։ Այնպես չի, որ հայկական կողմը այդ հնարավորությունները չունի պատասխան համարժեք գործողությունների դիմելու, բայց Հայաստանի կառավարության դիրքորոշումը նա է, որ ամեն կերպ պետք է հասնել խաղաղության պայմանագրին և էսկալացիոն գործողություններ չի կարելի թույլ տալ։ Մեր զինված ուժերը բավականին ադեկվատ և հավասարակշռված գործողություններ են իրականացնում և որևէ էսկալացիոն գործողություն ՀՀ–ից հնարավոր չէ սպասել։

Պատգամավորը նաև նշեց, որ այս կրակոցները ռազմական էսկալացիայի նախերգանք չի համարում։

«Խաղաղությունը այլընտրանք չունի, խաղաղության պայմանագիրը լինելու է, դելիմիտացիա լինելու է, սահմանից զորքերը հեռացվելու են, սահմանապահներն են հսկելու սահմանային հատվածները»,–ասաց Արմեն Խաչատրյանը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Լուսնի խավարումը մոտենում է գագաթնակետին. Լևոն Ազիզյան

ԱՄՆ-ն պատրաստ է անցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկրորդ փուլին․ Թրամփ

Ռուսների հարվածները գնալով ավելի կոպիտ են դառնում, Պուտինը փորձարկում է աշխարհը. Զելենսկի

Հաստատվել է Հայաստան-Իռլանդիա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը

Թրամփը չի բացառել, որ կայցելի Ղազախստան

«Լունապարկ»-ից 32-ամյա տղամարդը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

Թուրքիան հեռախոսազանգերի տևողությամբ Եվրոպայում 1-ինն է

Երեկ ես ձեռք բերեցի նոր ընկեր. Ռոնալդուն տեսանյութ է հրապարակել հայ պատանու հետ

Աբովյան քաղաքի սննդի կետերից մեկում հայտնաբերվել են հարազատ եղբայրների մարմինները

Զախարովան Կալլասին «կրիտիկական անգրագետ» է կոչել

«Հյուսիսային հոսք»-ը պայթեցնելուց կարճ ժամանակ առաջ Բալթիկայում ՆԱՏՕ-ի զորավարժություններ էին ընթանում․ Պատրուշև

Պուտինը շնորհավորել է Ռուսաստանի հայերի միությանը՝ հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ

ԵՄ-ն գտնվում է փլուզման փուլում, Ուկրաինան կբաժանվի 3 գոտու. Օրբան

Հռոմի Պապը սրբադասել է 15-ամյա համակարգչային հանճարին՝ նրան առաջին սուրբ-միլենիալ հռչակելով

Պորտուգալիայի հավաքականը անդրադարձել է Ռոնալդուի և հայ փոքրիկի հայտնի դրվագին