Ակնկալելի էր, որովհետև ով ճիշտ է պահում իրեն, ով ապրած ունի, պիտի էսպես պահեր․ Վարդան Ղուկասյանը՝ Մարտուն Գրիգորյանի որոշման մասին
Դեկտեմբերի 01, 2025

Ակնկալելի էր, որովհետև ով ճիշտ է պահում իրեն, ով ապրած ունի, պիտի էսպես պահեր․ Վարդան Ղուկասյանը՝ Մարտուն Գրիգորյանի որոշման մասին

Ակնկալելի էր, որովհետև ով ճիշտ է պահում իրեն, ով ապրած ունի, պիտի էսպես պահեր, որովհետև ընդդիմության ձայներն էին սա, ուրիշ ձայներ չեն, այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասել է Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով Մարտուն Գրիգորյանի որոշմանը:

- Ինչպե՞ս կմեկնաբանեք Մարտուն Գրիգորյանի հայտարարությունը։

-Ինքն իր քայլն է արել, իր խոսքն է ասել: Այնտեղ ամեն ինչ գրված է: Մնացածը` կապրենք, կտեսնենք, թե ինչ սկզբունքով կաշխատենք, ոնց կանենք: 

-Կարծում եք՝ կստացվի՞ միասին աշխատել։

-Կարծում եմ․ ամեն ինչ կտեսնեք, ժողովրդի աչքի առջև կլինի՝ ով ինչ կքվեարկի, ինչ հարց կբարձրացնի։ Թափանցիկությունն ամենաբարձր սանդղակների վրա է լինելու:   

-Ձեզ համար սպասելի՞ էր իր այս որոշումը։

- Իհարկե, սպասում էի, հուսով էի, որ որոշումը դրական պետք է լիներ։ Այո, ակնկալելի էր, որովհետև ով ճիշտ է պահում իրեն, ով ապրած ունի, պիտի էսպես պահեր, որովհետև ընդդիմության ձայներն էին սա, ուրիշ ձայներ չեն: 

-Խոսվում էր, որ Դուք հակասություններ ունեք իրար մեջ, կոնֆլիկտ կա․ ինչպե՞ս եք միասին աշխատելու։

-Ես ոչ մեկի հետ հակադրություններ չունեմ․ եթե որևէ մեկն ունի, չգիտեմ։ Ես չունեմ: 

-Մարտուն Գրիգորյանը իր հայտարարության մեջ նշել է, որ Դուք, որպես թեկնածու, խոցելի եք, քանի որ քրեական գործեր կան Ձեր վրա: Համաձայն չե՞ք նրա հետ։

-Չկա այդպիսի բան, այդ քրեական գործերը սարքովի բան են։ Հայաստանի 50%-ն, ուրեմն, քրեական գործերի տակ է:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ուիթքոֆը և Քուշներն այսօր կմեկնեն Ռուսաստան

ԵՄ-ն պետք է կիսի Ռուսաստանի ակտիվների հետ կապված ռիսկերը. Գերմանիայի ԱԳ նախարար

ԵԱՀԿ-ն ավարտել է Մինսկի գործընթացի և դրան առնչվող կառույցների փակումը

Կիրակի ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններում քննարկվել է Ռուսաստան-Ուկրաինա փաստացի սահմանը, Axios

Ուկրաինան ստիպված չի լինի հրաժարվել ՆԱՏՕ-ի անդամակցությունից․ CNN

Օքսֆորդի բառարանը հայտարարել է 2025 թվականի տարվա բառը

Վան քաղաքում կբացվի Իրանի նոր գլխավոր հյուպատոսություն

Թարմացվել է 2025-2026-ի ձմռան համար գլոբալ կանխատեսումը

Կաթողիկոսը չի կարող հեռանալ. Արշակ արքեպիսկոպոս

Ռուբիոն և Ումերովն արդյունավետ են որակել Ուկրաինայի հարցով տեղի ունեցած բանակցությունները

Ինչպես մեկ շաբաթում բարելավել քունը

Ուկրաինան և Նորվեգիան զբաղվելու են անօդաչուների համատեղ արտադրությամբ

Ձմեռը սկսվում է թույլ տեղումներով. եղանակի տեսություն

Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 1-ին

Առաջիկայում Երևանի 30 կանգառասրահում կտեղադրվեն էլեկտրոնային չվացուցակների սարքեր