Չինաստանը 34%-ի չափով պատասխան մաքսատուրքեր է սահմանում ԱՄՆ-ից ներմուծվող ամբողջ արտադրանքի համար
Դեկտեմբերի 01, 2025

Չինաստանը 34%-ի չափով պատասխան մաքսատուրքեր է սահմանում ԱՄՆ-ից ներմուծվող ամբողջ արտադրանքի համար

Չինաստանի իշխանություններն ապրիլի 10-ից 34%-ի չափով լրացուցիչ մաքսատուրքեր են սահմանում ԱՄՆ-ից ներմուծվող ամբողջ արտադրանքի համար։

Այս մասին հայտարարել է Չինաստանի պետխորհրդի մաքսատուրքերի հանձնաժողովը։

Այս քայլը դարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված մաքսատուրքերին պատասխանը։ «ԱՄՆ-ի գործողությունները չեն համապատասխանում միջազգային առևտրի կանոններին, լրջորեն խախտում են Չինաստանի օրինական իրավունքներն ու շահերը և միակողմանի ահաբեկման տիպիկ դրսևորում են», – ասված է հայտարարության մեջ։

Մաքսատուրքերը սահմանվում են ի լրումն գործող տուրքերի, պարզաբանել է գերատեսչությունը։

Չինաստանի և ԱՄՆ-ի միջև ապրանքաշրջանառությունը 2024 թվականի արդյունքներով հասել է 688,28 միլիարդ դոլարի:

Ընդ որում, ԱՄՆ-ից Չինաստան մատակարարումները կազմել են 163,62 միլիարդ դոլար՝ գրեթե երեք անգամ պակաս, քան Չինաստանից ԱՄՆ արտահանումը: Չինաստանն ԱՄՆ-ից ներմուծում է գյուղատնտեսական արտադրանք, միկրոսխեմաներ, մեքենաշինական սարքավորումներ, ածխաջրածիններ և մետաղներ։

Միացյալ Նահանգները Չինաստանից գնում է սմարթֆոններ, համակարգիչներ, լիթիումային մարտկոցներ, պլաստիկե արտադրանք, կենցաղային սարքեր, կոշկեղեն, մանկական խաղալիքներ և շատ այլ ապրանքներ։Ապրիլի 2-ին Թրամփը հայտարարել է, որ ներմուծվող ապրանքների համար նվազագույն մաքսատուրքը կսահմանի 10%-ի չափով:

Առանձին պետությունների համար նա սահմանել է անհատական ​մաքսատուրքեր։ Մասնավորապես, չինական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը կկազմեն 34%:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ուիթքոֆը և Քուշներն այսօր կմեկնեն Ռուսաստան

ԵՄ-ն պետք է կիսի Ռուսաստանի ակտիվների հետ կապված ռիսկերը. Գերմանիայի ԱԳ նախարար

ԵԱՀԿ-ն ավարտել է Մինսկի գործընթացի և դրան առնչվող կառույցների փակումը

Կիրակի ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններում քննարկվել է Ռուսաստան-Ուկրաինա փաստացի սահմանը, Axios

Ուկրաինան ստիպված չի լինի հրաժարվել ՆԱՏՕ-ի անդամակցությունից․ CNN

Օքսֆորդի բառարանը հայտարարել է 2025 թվականի տարվա բառը

Վան քաղաքում կբացվի Իրանի նոր գլխավոր հյուպատոսություն

Թարմացվել է 2025-2026-ի ձմռան համար գլոբալ կանխատեսումը

Կաթողիկոսը չի կարող հեռանալ. Արշակ արքեպիսկոպոս

Ռուբիոն և Ումերովն արդյունավետ են որակել Ուկրաինայի հարցով տեղի ունեցած բանակցությունները

Ինչպես մեկ շաբաթում բարելավել քունը

Ուկրաինան և Նորվեգիան զբաղվելու են անօդաչուների համատեղ արտադրությամբ

Ձմեռը սկսվում է թույլ տեղումներով. եղանակի տեսություն

Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 1-ին

Առաջիկայում Երևանի 30 կանգառասրահում կտեղադրվեն էլեկտրոնային չվացուցակների սարքեր