Այո, ոչ միայն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ում, այլև մի քանի այլ ԲԿ-ներում տնօրենի փոփոխություն է լինելու. Ավանեսյան
Դեկտեմբերի 01, 2025

Այո, ոչ միայն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ում, այլև մի քանի այլ ԲԿ-ներում տնօրենի փոփոխություն է լինելու. Ավանեսյան

Ոչ միայն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում, այլև մի քանի այլ բժշկական կենտրոններում առաջիկայում տնօրենի փոփոխություն է լինելու: Այդ մասին, այսօր՝ ապրիլի 3-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Սա նորմալ ընթացք է, տնօրենների փոփոխությունը ևս մեր ընթացիկ գործունեության մի մասն է»,- ասաց նախարարը և հաստատեց այն տեղեկությունը, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Նարեկ Զեյնալյանի թեկնածությունը քննարկվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի պաշտոնի համար:

Նախարարը տեղեկացրեց, որ մարզային ԲԿ-ներում ևս փոփոխություններ են սպասվում՝ հիշեցնելով, որ մարզային ԲԿ-ներն այս առումով անցումային փուլում են:

«6-7 տարի է՝ այս տնօրեններն աշխատել են, արդյունքներ ենք ունեցել: Հիմա մեկ այլ շրջափուլի ենք անցնում»,- պարզաբանեց Ավանեսյանը՝ ընդգծելով, որ դժգոհության հարց չկա:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Վիլնյուսի օդանավակայանը կրկին դադարեցրել է աշխատանքը

Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը նախատեսված է դեկտեմբերի 2-ին. Պեսկով

Ռուսաստանի վրա նույնպես պետք է ճնշnւմ գործադրել բանակը կրճատելու համար. Կալլաս

Երեխայի ծնունդի ժամանակ կտրվի միանվագ 500 հազար դրամ, իսկ մինչև 6 տարեկանը՝ ամսական 50 000

Ուիթքոֆը և Քուշներն այսօր կմեկնեն Ռուսաստան

ԵՄ-ն պետք է կիսի Ռուսաստանի ակտիվների հետ կապված ռիսկերը. Գերմանիայի ԱԳ նախարար

ԵԱՀԿ-ն ավարտել է Մինսկի գործընթացի և դրան առնչվող կառույցների փակումը

Կիրակի ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններում քննարկվել է Ռուսաստան-Ուկրաինա փաստացի սահմանը, Axios

Ուկրաինան ստիպված չի լինի հրաժարվել ՆԱՏՕ-ի անդամակցությունից․ CNN

Օքսֆորդի բառարանը հայտարարել է 2025 թվականի տարվա բառը

Վան քաղաքում կբացվի Իրանի նոր գլխավոր հյուպատոսություն

Թարմացվել է 2025-2026-ի ձմռան համար գլոբալ կանխատեսումը

Կաթողիկոսը չի կարող հեռանալ. Արշակ արքեպիսկոպոս

Ռուբիոն և Ումերովն արդյունավետ են որակել Ուկրաինայի հարցով տեղի ունեցած բանակցությունները

Ինչպես մեկ շաբաթում բարելավել քունը