Կառավարությունը պատարաստ է կնքել խաղաղության պայմանագիրը, Ալիևի հնչեցրած մտքերը որպես նախապայման չեմ դիտարկում. Գալյան
Դեկտեմբերի 01, 2025

Կառավարությունը պատարաստ է կնքել խաղաղության պայմանագիրը, Ալիևի հնչեցրած մտքերը որպես նախապայման չեմ դիտարկում. Գալյան

Կառավարությունը պատարաստ է կնքել խաղաղության պայմանագիրը. այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով հարցին, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին առաջ է քաշում նախապայմաններ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար՝ մասնավորապես նշում է Մինսկի խմբի համանախագահության լուծարում և ՀՀ Սահմանադրության փոփոխություն:

«Հայաստանը պատարաստ է կնքել խաղաղության պայմանագիրը, ընդ որում, այդ հնչեցված մտքերը որպես նախապայմաններ չեմ դիտարկում և կարծում եմ՝ կառավարությունն էլ չի դիտարկում: Խաղաղությունն այլընտրանք չունի, և մեր գործողությունները պետք է միտված լինեն խաղաղության վերջնական հաստատմանը: Թե ինչ կոնցեպտով պետք է առաջ շարժվենք դեպի խաղաղության պայմանգրի կքնումը, կարծում եմ՝ շատ շուտով հանրությանը հայտնի կլինի»,- հայտարարեց նախարարը:

Ինչ վերաբերում է Սահամանդրության փոփոխություններին, Գալյանն ասաց, որ բազմիցս է նշել, որ աշխատում են նոր տեքստի վրա, այս պահին տեքստի մասով մանրամասներ ասել չի կարող, բայց այդ տեքստը չի լինելու գաղտնի, ինչ-որ պահին հանրայնացվելու է և յուրաքանչյուր կետ քննարկվելու է հանրության հետ:

Ճշտող հարցին՝ հնարավո՞ր է ՀՀ իշխանությունն արագացնի Սահմանադրության փոփոխության գործընթացը, նա ասաց. «Եթե խոսքը նոր Սահամանադրության մասին է, ապա դա պարզ առաջադրանք չէ, որ կարելի է կատարել 1-3 ամսվա ընթացքում, դա մասնագետների տևական աշխատանք է պահանջում, խոսքը 8-10 ամսվա մասին է»:

Գալյանը նաև հավելեց, որ դեռ չեն հասել Անկախության հռչակագրի վերաբերյալ քննարկումներին:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Վիլնյուսի օդանավակայանը կրկին դադարեցրել է աշխատանքը

Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը նախատեսված է դեկտեմբերի 2-ին. Պեսկով

Ռուսաստանի վրա նույնպես պետք է ճնշnւմ գործադրել բանակը կրճատելու համար. Կալլաս

Երեխայի ծնունդի ժամանակ կտրվի միանվագ 500 հազար դրամ, իսկ մինչև 6 տարեկանը՝ ամսական 50 000

Ուիթքոֆը և Քուշներն այսօր կմեկնեն Ռուսաստան

ԵՄ-ն պետք է կիսի Ռուսաստանի ակտիվների հետ կապված ռիսկերը. Գերմանիայի ԱԳ նախարար

ԵԱՀԿ-ն ավարտել է Մինսկի գործընթացի և դրան առնչվող կառույցների փակումը

Կիրակի ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններում քննարկվել է Ռուսաստան-Ուկրաինա փաստացի սահմանը, Axios

Ուկրաինան ստիպված չի լինի հրաժարվել ՆԱՏՕ-ի անդամակցությունից․ CNN

Օքսֆորդի բառարանը հայտարարել է 2025 թվականի տարվա բառը

Վան քաղաքում կբացվի Իրանի նոր գլխավոր հյուպատոսություն

Թարմացվել է 2025-2026-ի ձմռան համար գլոբալ կանխատեսումը

Կաթողիկոսը չի կարող հեռանալ. Արշակ արքեպիսկոպոս

Ռուբիոն և Ումերովն արդյունավետ են որակել Ուկրաինայի հարցով տեղի ունեցած բանակցությունները

Ինչպես մեկ շաբաթում բարելավել քունը