Ադրբեջանը մեր դաշնակիցը չէ. Կոնստանտին Զատուլին
Օգոստոսի 27, 2025

Ադրբեջանը մեր դաշնակիցը չէ. Կոնստանտին Զատուլին

By Փետրվարի 08, 2025 59

Ադրբեջանի համար կարեւոր է ցույց տալ Արեւմուտքին եւ Թուրքիային, թե որքան անզիջում է Ռուսաստանի հետ հարաբերություններում, RussianMirror-ի փոխանցմամբ՝ «Национальная служба новостей»-ին (НСН) ասել է Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։

Ադրբեջանի իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին «Ռոսսոտրուդնիչեստվոյի» եւ ամերիկյան USAID գործակալության աշխատանքի դադարեցման մասին, քանի որ «նրանք մտադիր չեն հանդուրժել արտաքին միջամտությունը հանրապետության ներքին գործերին»։ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Եվգենի Պրիմակովը հաստատել է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն իսկապես դադարեցրել է Բաքվում Ռուսական տան աշխատանքը՝ իր պահանջը բացատրելով որպես իրավաբանական անձ գրանցման բացակայությամբ։ Զատուլինը բացատրել է երկրի իշխանությունների նման պահվածքը։

«Արդեն շատ թանաք ու բառեր են ծախսվել, որպեսզի հարցն այնպես ներկայացվի, իբր Ադրբեջանը գործնականում մեր ամենահավատարիմ դաշնակիցն է։ Հատկապես այն ֆոնին, ինչ կատարվում է Հայաստանում։ Բայց մենք բախվեցինք իրականությանը, մեր հանդեպ նրանց վերաբերմունքին։ Այս ամենը՝ իբր այն ֆոնին, թե արդյոք մենք ինքնաթիռ ենք խփել, թե ոչ: ՌԴ նախագահը ներողություն է խնդրել, զոհվել են նաեւ ռուսներ։ Իսկ Ռուսաստանին դեմոնացնելու ցանկությունն առաջանում է այն ֆոնին, որ դա տեղի է ունեցել ուկրաինական անօդաչու սարքերի հարձակման պահին։ Բոլորը հասկանում են, որ ամեն դեպքում դա տեղի է ունեցել օդային սպառնալիքի պատճառով։ Վստահ եմ, որ մենք օգնում ենք զոհվածների ընտանիքներին, հետաքննությունը ցույց կտա, թե ինչ է տեղի ունեցել։ Բայց հիմա Ադրբեջանի համար կարեւոր է ցույց տալ Արեւմուտքի իր բարեկամներին, Թուրքիային, թե որքան անզիջում է նա։ Չեմ կարծում, թե սա ողջամիտ քաղաքականություն է, Ադրբեջանը չի կարող որեւէ տեղ կորչել Ռուսաստանից։ Վաղը դեռ մեզ մոտ կգան իրենց որոշ կարիքների համար»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ Մոսկվան պատրաստ է պատասխան քայլեր ձեռնարկել եւ պետք է եզրահանգումներ անի այն մասին, որ Ադրբեջանին չի կարելի դաշնակից համարել։

«Պետք է հասկանալ, որ Ադրբեջանը մեր դաշնակիցը չէ։ Կա Ադրբեջանի նույնատիպ կառույց Մոսկվայում, մեր կողմից ճիշտ կլինի պատասխան քայլեր ձեռնարկել։ Երկրի իշխանությունները մեզ հետ հարաբերությունները դիտարկում են միայն իրենց շահի տեսակետից։ Նրանք երբեք չեն եղել մեր լիիրավ դաշնակիցը, նրանք եղել եւ մնում են Թուրքիայի դաշնակիցը տարածաշրջանում։ Սա նշանակում է, որ Ադրբեջանը կողմնորոշված է ոչ թե դեպի մեզ, այլ դեպի Թուրքիա, իսկ մեզ հետ դաշինքը պատեհապաշտական բնույթ ունի։

Երբ անհրաժեշտ էր, որ Ռուսաստանը աչք փակեր Ղարաբաղի պատերազմի, սադրանքների, հանցագործությունների, խոցված ուղղաթիռի վրա, այն ժամանակ եղան գործընկերային հարաբերություններ։ Երբ անհրաժեշտ են խողովակաշարային երթուղիներ անցկացնել, այդ ժամանակ մեզ շրջապատում են խնամքով եւ ուշադրությամբ: Երբ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտությունն ավարտվեց այնպես, ինչպես ավարտվեց, Ադրբեջանի ղեկավարությունը որոշեց օգտագործել ցանկացած պատրվակ՝ Ռուսաստանի նկատմամբ իր հատուկ վերաբերմունքը ցույց տալու համար»,- եզրափակել է Զատուլինը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հեյլի Բիբերի առանց կրծկալի կերպարը՝ լողավազանի մոտ

Քոբուլեթիում հայ երիտասարդ է ջրահեղձ եղել. նա Գառնի գյուղից էր

Արսեն Թորոսյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվեցին

Հայաստանը լուրջ հետևանքների կբախվի, եթե խախտի Վաշինգտոնի պայմանավորվածությունները. Ալիև

Իսրայելը սպանել է ՀԱՄԱՍ-ի անվտանգության ղեկավարին

Սամվել Կարապետյանը երրորդ նախագահի հետ միասին փրկել են ՀԷՑ-ը. Դավիթ Ղազինյան

2020 թվականի նոյեմբերին և նույնիսկ վերջին հինգ տարիների ընթացքում մենք ունեինք «Զանգեզուրի միջանցքը» ռազմական ճանապարհով վերցնելու հնարավորություն. Ալիև

Փեզեշքիանի դիրքորոշումը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ ողջամիտ է. Ալիև

ԱԷՄԳ տեսուչների առաջին խումբը ժամանել է Իրան և շուտով կսկսի աշխատանքը. Գրոսսի

Սեպտեմբերի 2-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի կունենա «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման արարողությանը

Հնդկաստանից ԱՄՆ ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը կրկնապատկվել են

Ողջ հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսություն

Իսրայելական հարձակումներից Սիրիայում զինվորականներ են զոհվել

Ալիևը Սյունիքի ճանապարհի վերաբերյալ նամակ է գրել Թրամփին երթուղին առաջ մղելու համար

ԱՄՆ-ն հույս ունի մինչև տարեվերջ հասնել Ուկրաինայի հակամարտության խաղաղ լուծման