ArmNews
Հունիսի 21, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

«Պատրաստ ենք հրադադարին արդեն երկուշաբթի օրը»։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան՝ նշելով, որ նախագահ Զելենսկին և եվրոպացի առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

«Ուկրաինան և բոլոր դաշնակիցները պատրաստ են ամբողջական, անվերապահ հրադադարի ցամաքում, օդում և ծովում առնվազն 30 օրով՝ սկսած երկուշաբթի օրվանից», – ասել է Ուկրաինայի ԱԳ նախարարը։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին դատապարտել է Ստոկհոլմում Իրանի դեսպանատան վրա վերջերս տեղի ունեցած հարձակումը և կոչ է արել Շվեդիայի իշխանություններին միջոցներ ձեռնարկել պատասխանատուների նկատմամբ:

Այս մասին հայտնում է IRNA-ն:

Արաղչին իր շվեդ գործընկերոջ հետ հեռախոսազրույցում ընդգծել է Թեհրանի և Ստոկհոլմի միջև թյուրըմբռնումները լուծելու և համագործակցությունն ամրապնդելու համար ավելի լայն խորհրդակցություններ անցկացնելու անհրաժեշտությունը:

Նա նաև Շվեդիային կոչ է արել ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ կանխելու ապագայում նմանատիպ միջադեպերը:

Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարիա Ստեներգարդը վերահաստատել է իր երկրի հանձնառությունը՝ դիվանագիտական ​​առաքելությունների պաշտպանության հարցում՝ նշելով, որ Ստոկհոլմը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Իրանի դեսպանատան անվտանգությունն ապահովելու համար։

Ստոկհոլմում ապրիլի 30-ին մի անձ հրդեհել էր Իրանի դիվանագիտական ​​շենքի մուտքը։ Կրակը տարածվել էր, ոչ ոք չէր տուժել, բայց դեսպանատունը վնասներ էր կրել։

Հռոմի Լևոն 14–րդ պապը հայտարարել է, որ կշարունակի Ֆրանցիսկոս պապի տեսլականն ու բարեփոխումները:

Այս մասին հայտնում է Reuters–ը:

Լևոն 14–րդ պապը կարդինալներին ասել է, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը թողել է «արժեքավոր ժառանգություն», որը պետք է շարունակվի։ 

Բոլոր կարդինալների հետ իր առաջին հանդիպմանը նա խնդրել է ավագ հոգևորականներին հաստատել իրենց հանձնառությունը 1960-ականներին Վատիկանի երկրորդ ժողովի կողմից ընդունված եկեղեցական խոշոր բարեփոխումներին։

Լևոն 14–րդ պապը նշել է, որ ընդհանուր առմամբ Ֆրանցիսկոս պապը, որը տեսլական ուներ՝ 1.4 մլրդ անդամ ունեցող եկեղեցին բացել դեպի ժամանակակից աշխարհը, թողել է ծառայությանը լիակատար նվիրվածության օրինակ:

«Եկեք ստանձնենք այս արժեքավոր ժառանգությունը և շարունակենք մեր ճանապարհորդությունը», – ասել է նորընտիր պապը կարդինալներին։

Կարդինալների կոնկլավը Հռոմի 267–րդ պապին ընտրեց մայիսի 8–ին: Լևոն 14–րդ պապը փոխարինում է Ֆրանցիսկոս պապին: Հռոմի Ֆրանցիսկոս պապը մահացել էր սրտի կաթվածից, ապրիլի 21-ի վաղ առավոտյան Վատիկանի Սանտա Մարտայի իր կեցավայրում: 88–ամյա Ֆրանցիսկոս պապին հուղարկավորել են ապրիլի 26–ին:

Կրեմլում սկսվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի միջև բանակցությունները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։

Պաղեստինի նախագահը Մոսկվա է ժամանել մայիսի 8-ին՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին։

Ուրբաթ օրը նա մասնակցել է Հաղթանակի շքերթին Կարմիր հրապարակում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններից հետո Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել լիակատար և անհապաղ հրադադարի շուրջ։

Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ Հնդկաստանը և Պակիստանը համաձայնել են բանակցություններ սկսել չեզոք տարածքում՝ հարցերի լայն շրջանակի շուրջ։

Նախօրեին Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը հայտարարել էր, որ Դելին «մտադիր չէ սրել իրավիճակը» Պակիստանի հետ, սակայն ցանկացած ռազմական հարձակում «կարժանանա շատ կոշտ պատասխանի»։

Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային կոմունիկացիոն գծերի բացման վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը հստակ է: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:

Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը սպասում է, որ Հայաստանը կատարի իր ստանձնած պարտավորությունները։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը համատեղ հայտարարությամբ կոչ են արել Ռուսաստանին համաձայնել 30-օրյա լիարժեք և առանց պայմանների հրադադարի:

Հայտարարությունը հրապարակել է Մեծ Բրիտանիայի կառավարության կայքը։ 

«Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը ԱՄՆ նախագահ Թրամփի՝ խաղաղության համաձայնագրի կոչերին և կոչ ենք անում Ռուսաստանին դադարեցնել կայուն խաղաղություն ապահովելու ջանքերին խոչընդոտելը։ ԱՄՆ-ի հետ միասին մենք կոչ ենք անում Ռուսաստանին համաձայնել լիարժեք և առանց պայմանների 30-օրյա հրադադարի՝ արդար և երկարատև խաղաղության շուրջ բանակցությունների համար», – ասվում է հայտարարության մեջ։ 

Նրանք պատրաստակամություն են հայտնել հնարավորինս շուտ աջակցել խաղաղության բանակցություններին, քննարկել հրադադարի իրականացման տեխնիկական հատվածը և պատրաստվել լիարժեք խաղաղության համաձայնագրի: 

Երկրների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել նաև մեծացնել իրենց աջակցությունը Ուկրաինային։ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի ղեկավարները մայիսի 10–ին ժամանել էին Կիև՝ մասնակցելու «Կամավորների կոալիցիայի» հանդիպմանը։    

Մոսկվայից վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը մեկնել է Սյունիքի մարզ։

Հրապարակված տեսանյութից պարզ է դառնում, որ Փաշինյանի հետ Կապան է մեկնել նաեւ Աննա Հակոբյանը։

Նշենք, որ վերջին մեկ ամսվա ընթացքում սա Փաշինյանի երկրորդ այցն է Սյունիքի մարզ։

Ադրբեջանցի զինվորականները կմասնակցեն Anatolian Phoenix-2025 զորավարժություններին, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

Զորավարժությունները տեղի կունենան մայիսի 12-ից 23-ը Թուրքիայի Քոնյա քաղաքում։

Ադրբեջանը զորավարժություններում կներկայացվի ՌՕՈՒ օդաչուներով, պարաշյուտային և որոնողական-փրկարարական ծառայությունների մասնագետներով, տեխնիկական անձնակազմով և ավիացիոն տեխնիկայով։

 
 

Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբին նախագահ Դոնալդ Թրամփի և փոխնախագահ Ջեյ Դեյ Վենսի հետ քննարկումներից հետո հայտարարել է, որ Վաշինգտոնի արձագանքը Իսրայելի վրա հուսիթների հարձակումներին կախված կլինի նրանից, թե արդյոք ամերիկացի քաղաքացիները տուժել են։

«Եթե Իսրայելում գտնվող 700,000 ամերիկացի քաղաքացիներից նույնիսկ մեկը տուժի Հուսիթների հարձակումների հետևանքով, մենք կպատասխանենք։ «Հակառակ դեպքում սա մեր պատերազմը չէ», – ասել է Հաքաբին այս շաբաթվա վերջին իսրայելական հեռուստատեսությամբ ցուցադրվելիք հարցազրույցում։

Այս բոլոր հայտարարությունները, ըստ Իրանում տիրող տրամադրությունների, սիոնիստական խաղերի մաս են կազմում։ Իրանը լավ գիտակցում է այս մանիպուլյացիաները։

Ֆոտո

Ռուսաստանն ու Իրանը պայքարում են նույն ուժերի դեմ. Պուտին

Ռուսաստանն ու Իրանը պայքարում են նույն ուժերի դեմ. Պուտին

Իրանը Իսրայելի հարձակումների դադարեցման դեպքում պատրաստ է ընդառաջ գնալ դիվանագիտական ուղուն

Թրամփն Իրանի հարցով խորհրդակցություն է անցկացրել

ԱՄՆ-ն կստուգի վիզայի համար բոլոր դիմորդների սոցիալական ցանցերի էջերը

Ժնևում ավարտվել են եվրոպացի նախարարների և Իրանի միջև բանակցությունները

Օրվա հումորը․ Իրանը միակ երկիրն է, որը չունի F-35, բայց ունի այդ կործանիչի մի քանի օդաչու

Էրդողան-Փաշինյան հանդիպման տեսանյութը

5.2 մագնիտուդով երկրաշարժ՝ Իրանում․ Այն զգացվել է նաև Թեհրանում

Թուրքիան կօգտագործի բոլոր դիվանագիտական միջոցները՝ ոչ միայն Կովկասում, այլև ամբողջ տարածաշրջանում կայունություն հաստատելու համար. Էրդողան

Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Էրդողանը Ստամբուլում

Ռուսաստանը չի ձգտում կապիտուլյացիայի ենթարկել Ուկրաինային. Պուտին

Դեսպանությունը հորդորում է Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիների լինել զգոն և հետևել պաշտոնական հաղորդակցություններին

Ժնևի բանակցությունները դադարեցվել են․ ԶԼՄ-ներ

Ուշագրավ․ Իրանական հրթիռի բեկորն ընկել է Իսրայելում գտնվող ուկրաինական սրճարանի վրա․ Ֆոտո