Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Երևանի Պոպովի փողոցում ավտոմեքենայի մեջ տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով մեկ անձ հոսպիտալացվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել «Toyota» մակնիշի ավտոմեքենայում, վառելիքի արտահոսք է եղել։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ մեկ տուժած հոսպիտալացվել է:
Փրկարարները դադարեցրել են ավտոմեքենայի գազի արտահոսքը, հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
Բրիտանական MI6 արտաքին հետախուզական գործակալության ղեկավարությունը հատուկ ծառայության նոր ղեկավար է ընտրում երեք կին թեկնածուներից։ Առաջին անգամ կին է նշանակվելու MI6-ի ղեկավար, հաղորդում է The Sunday Times-ը։
Անցյալ շաբաթ տեղի են ունեցել պաշտոնի թեկնածուների հետ հարցազրույցները։ Թեկնածուներից մեկը ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Բարբարա Վուդվարդն է։ Նա նախկինում Մեծ Բրիտանիայի դեսպանն էր Չինաստանում։ Նրա թեկնածությունը քննադատվել է Չինաստանի նկատմամբ չափազանց բարենպաստ լինելու համար, գրում է թերթը։ Բացի այդ, ենթադրվում է, որ տիկին Վուդվարդը հետախուզական փորձ չունի։
Մյուս երկու թեկնածուները MI6-ի սպաներ են։ Հրատարակությունը նրանց անունները չի նշում։ Հետախուզական գործակալության ներկայիս ղեկավար Ռիչարդ Մուրը, որը պաշտոնը զբաղեցրել է վերջին հինգ տարիների ընթացքում, աշնանը կհրաժարվի պաշտոնից։
Իրանի ԱԳՆ ղեկավարը մեկնել է Մասկատ՝ միջուկային գործարքի շուրջ ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցություններ վարելու, հաղորդում են իրանական լրատվամիջոցները՝ հղում անելով Իրանի դիվանագիտական առաքելության ներկայացուցչին։
Վաշինգտոնի և Թեհրանի միջև միջուկային հարցի շուրջ բանակցությունների չորրորդ փուլը կսկսվի Օմանի Մասկատ քաղաքում՝ մոտավորապես կեսօրին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների նախկինում հետաձգված չորրորդ փուլն անցկացնել Օմանում։ Բացի այդ, ըստ Սպիտակ տան հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆի, Իրանը պաշտոնապես տեղեկացրել է Միացյալ Նահանգներին, որ չի ձգտում միջուկային զենք ստեղծել։
Ուկրաինայի նախագահ Վլասիմիր Զելենսկին պատասխանել է Պուտինի առաջարկին՝ մայիսի 15-ին Ստամբուլում առանց նախապայմանների ուղիղ բանակցություններ անցկացնելու վերաբերյալ։ Այս մասին ասվում է նրա թելեգրամյան ալիքում։
Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններ սկսելու համար Մոսկվան պետք է վաղվանից դադարեցնի կրակը։
«Դա լավ նշան է, որ ռուսները վերջապես մտածում են պատերազմը դադարեցնելու մասին։ Աշխարհում բոլորը երկար ժամանակ սպասում էին դրան։ Եվ ցանկացած պատերազմ իրականում դադարեցնելու առաջին քայլը հրադադարն է։ Անիմաստ է սպանությունները շարունակել նույնիսկ մեկ օրով։ Մենք սպասում ենք, որ Ռուսաստանը կհաստատի հրադադարը՝ ամբողջական, երկարատև և հուսալի՝ սկսած վաղը՝ մայիսի 12-ից, և Ուկրաինան պատրաստ է հանդիպման», - գրել է Զելենսկին։
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն էյֆորիկ հերթական պոռթկման մեջ այսօր բարբարջել է, թե առնվազն մեր տարածաշրջանի հարցերում միջազգային դերակատարները նրա հետ պետք է հաշվի նստեն, իսկ եթե հաշվի չնստեն, ապա, իբր, փոշմանելու են։
Իրականում բազմաթիվ ներքին և արտաքին խոցելի կետեր ունեցող արհեստածին Ադրբեջանը տարածաշրջանային կայացած գերտերության հետ շփոթող այս բարբարոսը երևի մոռացել է, որ իր իսկ պետություն կոչվածը բացառապես մեկ անձի շուրջ ստեղծված դինաստիական գոյացություն է, և միայն Աստծուն է հայտնի, թե ինչ կլինի արհեստածին Ադրբեջանի հետ, դիցուք, եթե առաջանա ներքաղաքական ճգնաժամ իշխանությունն ընտանիքի անդամ հաջորդ ժառանգորդին փոխանցելիս։
Եվ սա ամենևին էլ միակ մարտահրավերը չէ, որին կարող է բախվել այսօր իրեն, իբր, անպարտելի համարող և հոխորտացող այս բռնապետը»։
Ուկրաինայում ստեղծված իրավիճակի շուրջ Ռուսաստանի կողմից Ստամբուլում առաջարկվող բանակցությունները պետք է անցկացվեն 2022 թվականին ընդհատված բանակցությունների արդյունքների և «գետնին» իրավիճակի հաշվառմամբ, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հաղորդում է «Ինտերֆաքսը»։
«Դրա հաշվառմամբ, բնականաբար, իրական իրավիճակի հաշվառմամբ», - ասել է նա լրագրողներին՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Ուշակովի մեկնաբանությունը իր եթերում ցուցադրել է ռուսաստանյան «Առաջին ալիքը»։
Պատասխանելով այն հարցին, թե ով է ներկայացնելու Ռուսաստանը բանակցություններում, նա ասել է. «Նախագահը հրաման կտա, այն ժամանակ կհայտարարենք»։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանն առաջարկում է Ուկրաինային մայիսի 15-ին Ստամբուլում առանց նախապայմանների վերսկսել 2022 թվականին ընդհատված ուղիղ բանակցությունները։
Պուտինը նաև նշել է, որ ՌԴ-ն տրամադրված է Կիևի հետ լուրջ բանակցությունների՝ երկարաժամկետ խաղաղության հասնելու համար։
Նարեկ Մալյանը գրում է. «Ամփոփելով Արթուն ենք շարժման 10 օրը.
1. Իմպիչմենտը այլևս քաղաքական օրակարգ է: Ցավոք որոշ քաղաքական գործիչներ այս ճշմարտությունը ի վնաս իրենց դեռ չեն ընկալում: Որքան շուտ ընկալեն այնքան քիչ վնասով կմիանան պրոցեսին:
2. Հանրությունը տեղեկացված է, որ նիկոլին հեռացնելու միակ գործիքը իմպիչմենտն է:
3. Հանրությունը տեղեկացված է, որ հետայսու իմպիչմենտից բացի ցանկացած այլ գործընթաց իմիտացիա է և նիկոլին հեռացնելու նպատակ չունի:
4. Հանրությունը տեսավ (ու զարմացավ), որ իմպիչմենտին այս պահին դիմադրում են ավելի շատ ընդդիմադիր քան իշխանական պատգամավորները:
5. Ընդդիմությունը այս պահի դրությամբ չի առաջադրել թեկնածու և հետևաբար դեռ չի նախաձեռնել նիկոլի անվստահության գործընթաց:
Ինչ տեղի կունենա մոտակա օրերին. կա հնարավոր զարգացումների 3 տարբերակ՝ լավ, միջին, ճգնաժամային
Լավ տարբերակ՝ ընդդիմադիր պատգամավորները միմյանց հետ համաձայնության են գալիս և առաջադրում են իրենց թեկնածուին ու սկսում են անվստահության գործընթաց:
Միջին տարբերակ՝ ընդդիմադիր պատգամավորների մի մասը նախաձեռնում է անվստահության գործընթաց, մյուս ընդդիմադիրները ստիպված միանում են գործընթացին:
Ճգնաժամային տարբերակ՝ ընդդիմադիր պատգամավորները համաձայնության չեն գալիս և ինքնուրույն չեն սկսում անվստահության գործընթացը: Հանրությունը ինքն է գեներացնում թեկնածուին և ստիպում է ընդդիմությանը ստորագրել այդ թեկնածուի անվան տակ սկսելով իմպիչմենտը:
Հ.Գ. Վերջին տարբերակի աշխատանքային անվանումը իմ համակարգչի մեջ «հո ձեր ձեռը քաքը չենք ընկել…»։
Իրանցի պաշտոնյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ վերջին անուղղակի բանակցությունները, որոնք ուղղված էին Թեհրանի միջուկային ծրագրի խնդրի լուծմանը և պատժամիջոցների չեղարկմանը, «ոչ իրական» են եղել ամերիկյան կողմից և, հավանաբար, ի սկզբանե մտածված են եղել որպես «իրավիճակում լարվածությունը սրելու որոգայթ»։
Ըստ Թեհրանի ներկայացուցչի, որը CNN-ի հետ զրուցել է անանուն մնալու պայմանով, բանակցություններում ընդմիջումները և աշխատանքում շաբաթական դադարները, որոնք հակասում էին Թեհրանի նախընտրություններին, Իրանը գնահատում է որպես ամերիկյան կողմի քաղաքական և մեդիա խաղ և այժմ պատրաստվում է այն սցենարներին, որոնց դեպքում բանակցությունները կձախողվեն։
Սա տեղի է ունեցել ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հայտարարությունից հետո այն մասին, որ եթե կիրակի օրը Օմանում կայանալիք հաջորդ բանակցությունները արդյունավետ չլինեն, «ապա դրանք չեն շարունակվի, և մենք ստիպված կլինենք այլ ճանապարհով գնալ»։
Այս կապակցությամբ ամերիկացի պաշտոնյան շաբաթ օրը CNN-ին հայտարարել է, որ «նախագահ Թրամփը բացարձակապես անկեղծ է Իրանի հետ համաձայնության հասնելու իր ցանկության մեջ և լիովին հավատարիմ է դրան հասնելուն»։
«Միացյալ Նահանգները երաշխավորելու է, որ Իրանը երբեք միջուկային զենք չունենա, բայց նաև ցանկանում է կայուն խաղաղություն Մերձավոր Արևելքում, նոր հարաբերություններ Իրանի հետ և որպեսզի իրանցի ժողովուրդը լիովին իրացնի իր ազգային ներուժը», – հայտարարել է ամերիկացի պաշտոնյան։
Ակնկալվում է, որ կիրակնօրյա բանակցությունները կանցնեն միայն բարձր մակարդակով, ինչը ենթադրում է, որ երկու կողմերը կքննարկեն առաջ շարժվելու ավելի լայն շրջանակներ։
Rate.am-ում մայիսի 11-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են.
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 388.50 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 390.5 դրամը:
Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել 435.50 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 442 դրամը:
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է սահմանվել 4.66 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 4.75 դրամը:
Մայիսի 10-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը մասնակցել և բացման խոսքով հանդես են եկել Ազատության հրապարակում տեղի ունեցած Եվրոպայի օրվան նվիրված պաշտոնական միջոցառմանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Իր խոսքում Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի կառավարության հանձնառությունը՝ առավել մերձենալու ԵՄ-ի հետ, և կարևորել ԵՄ և անդամ-երկրների հստակ վճռականությունը՝ շարունակելու խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ ԵՄ-ն Հայաստանի հիմնական գործընկերն է ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման, օրենքի գերակայության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, ոլորտային համագործակցության խորացման, տնտեսության արդիականացման և երկրի դիմակայունության բարձրացման համար:
Տոնական միջոցառումն անցկացվել է «ԵՄ-Հայաստան. մշակութային կամուրջ» խորագրի ներքո՝ ԵՄ անդամ երկրների և Հայաստանի երաժշտական և պարային համույթների մասնակցությամբ։ Ազատության հրապարակում ներկայացվել են ԵՄ անդամ երկրների և Հայաստանի տարբեր բնակավայրերում ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերի տեղեկատվական տաղավարներ: