ArmNews
Հունիսի 21, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Այս իշխանությունը լարախաղացի բալանսավորման քաղաքականություն է իրականացնում, արագ աջ ու ձախ են գնում․

Սերժ Սարգսյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը արհեստական ​​բանականությունը համարում է մարդկության գլխավոր խնդիրը։ Նա այս մասին հայտարարել է կարդինալների հետ իր առաջին պաշտոնական քննարկման ժամանակ ելույթ ունենալիս։

«Մեր օրերում եկեղեցին բոլորին առաջարկում է իր սոցիալական ուսմունքի գանձարանը՝ ի պատասխան հերթական արդյունաբերական հեղափոխության և արհեստական բանականության զարգացման, որոնք նոր մարտահրավերներ են նետում մարդկային արժանապատվության, արդարության և աշխատանքի պաշտպանության ոլորտում», - ասել է նա։

Ըստ նրա՝ ընտրելով Լևոն անունը, ինքը հենվել է Հռոմի պապ Լևոն XIII-ի կյանքի ուղու և նվաճումների վրա, որը ղեկավարել է եկեղեցին 1878-1903 թթ-ին և դարձել ժամանակակից կաթոլիկ եկեղեցու սոցիալական մտքի հիմնադիրը: 1891-ին նա քննադատել է կապիտալիզմը և ձեռնարկություններում մարդկանց ստրկացումը։

Լևոն XIV-ն իր ուղերձում խոստացել է շարունակել իր նախորդի՝ Ֆրանցիսկոս պապի նախաձեռնած նախագծերը: Նա կփորձի չդադարեցնել եկեղեցու մերձեցումը «փոքրագույնների և մերժվածների» հետ։ Լևոն XIV-ը նաև հայտարարել է, որ կաթոլիկ եկեղեցին պետք է ավելի ներառական դառնա:

Հիշեցնենք, որ Ֆրանցիսկոս պապը նույնպես արտահայտվել էր արհեստական բանականության մասին։ Նա, մասնավորապես, նշել էր, որ ԱԲ-ն «կարող է օգտագործվել որպես հոգատար ծառայության կամ թշնամական տիրապետության գործիք»։ Ֆրանցիսկոսը հայտարարել էր, որ չափազանց մեծ են տեխնոլոգիաների հետ կապված ռիսկերը, դրանք զուրկ են մարդկային արժեքներից, ինչպիսիք են կարեկցանքը, ողորմածությունը, բարոյականությունը և ներողամտությունը։ Նա կարծում էր, որ միջազգային հանրությունը պետք է մշակի պայմանագրեր, որոնք կարգավորում են ԱԲ-ի օգտագործումը և զարգացումը:

Շոումեն Միխայիլ Գալուստյանի նախկին կինը պաշտպանել է նրան այն բանից հետո, երբ լուրեր տարածվեցին, թե իրենք ամուսնալուծվել են ամուսնու և նրա դիմահարդարի սիրավեպի պատճառով։

Վիկտորիան նման խոսակցությունները սուտ է անվանել՝ նշելով, որ նրանց միջև տարաձայնություններ չկան։

«Ոչ ոք ոչ մեկին չի դավաճանել և չի լքել, դա համատեղ որոշում է եղել։ Նա լավ, պարկեշտ և բարի մարդ է։ Նրա համար հիմա հեշտ չէ, հավատացեք։ Ինձ համար էլ է տհաճ, երբ նրան բացասական լույսի ներքո են ներկայացնում` այլ կնոջ մոտ հեռանալու մասին հիմար լուրերի ֆոնին։ Դա այդպես չէ»,– գրել է Վիկտորիան սոցցանցում։

Նա նշել է, որ իրենք լավ հարաբերություններ են պահպանել, ինչը հիմա շատ հազվադեպ է պատահում. Միխայիլը հիանալի հայր է մնում իրենց դուստրերի համար, նրանց միջև նույնպես չկան տարաձայնություններ և ֆինանսական հարցեր:

Սլովակիայում Klein Vision ընկերությունը ստեղծել է 800,000 եվրո արժողությամբ թռչող մեքենա, որը ստացել է AirCar 2 անվանումը:

Ուշագրավ փոխադրամիջոցը բենզինային վառելիքով կարող է թռչել 250 կմ/ժ արագությամբ մինչև 1000 կմ: Ավտոմեքենայից ինքնաթիռի վերածումը տեղի է ունենում 80 վայրկյանում։ AirCar 2-ն  ունի 5,8 մետր երկարություն:

AirCar 2-ը զգալի բարելավվել է իր նախորդի՝ AirCar-ի համեմատ, որը 2021 թվականին 35 րոպեանոց հաջող թռիչք կատարեց ու դրանով մեծ ուշադրություն գրավեց: Նոր մոդելն օգտագործում է 280 ձիաուժ հզորությամբ շարժիչ, որը երկու անգամ ավելի հզոր է, քան 1,6 լիտրանոց BMW շարժիչն օրիգինալ AirCar-ում: Սա հնարավորություն է տվել բարձրացնել արագությունը մինչև 250 կմ/ժ (նախորդի 170 կմ/ժ-ի համեմատ) և բարելավել ընդհանուր անվտանգությունը:

Հունաստանում կինը որոշել է բաժանվել 12 տարվա ամուսնուց այն բանից հետո, երբ արհեստական բանականության ChatGPT չաթբոտը, ուսումնասիրելով սուրճի բաժակում նստվածքը, ենթադրել է, որ ամուսինը դավաճանում է նրան:

Այս պատմության մասին հայտնի է դարձել, երբ ամուսինը կատարվածը պատմել է հեռուստաալիքներից մեկի եթերում՝ բողոքելով, որ ChatGPT-ն կործանել է իր կյանքը:

Կինը, որոշելով հետ չմնալ սոցցանցերում տարածված թրենդից, ChatGPT-ին առաջարկել է կանխագուշակում անել իր և ամուսնու սուրճի բաճակների նստվածքի հիման վրա: Չաթբոտը «կարդացել» է, որ ամուսինը «Ե» տառով սկսվող անունով սիրուհի ունի, անընդհանտ երազում է նրա մասին և ցանկանում զարգացնել հարաբերությունները նրա հետ: Սա ուղղակի հունից հանել է կնոջը և նա ամուսնալուծության հայց է ներկայացրել:

«Ես ծիծաղեցի դրա վրա՝ որպես անհեթեթություն: Բայց նա դա լրջորեն ընդունեց: Նա խնդրեց ինձ հեռանալ, ասաց մեր երեխաներին, որ ամուսնալուծվում ենք, և հետո ինձ զանգահարեց փաստաբանը: Այդ ժամանակ ես հասկացա, որ սա կատակ չէ», - պատմել է տղամարդը:

Այն բանից հետո, երբ ամուսինը հրաժարվել է համաձայնել բաժանմանը, երեք օր անց ստացել է ամուսնալուծության վերաբերյալ փաստաթղթեր: Այժմ ամուսնու փաստաբանը պատրաստվում է վիճարկել ամուսնալուծության որոշումը, քանի որ արհեստական բանականության չաթբոտի կողմից ներկայացված պնդումներն իրավական հիմք չունեն, և նրա պաշտպանյալն անմեղ է, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ:

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը մայիսի 8-ին հրաման է ստորագրել, որով «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ է նշանակել Ռոբերտ Թամարյանին։

Թամարյանն արդարադատության նախարարի 2024թ․ մայիսի 8-ի հրամանով նշանակվել էր նույն քրեակատարողական հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատար, 2023-2024 թվականներին՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔՀԿ-ի պետի տեղակալ։

Մայիսի 11-ի ցերեկը, 12-ին շրջանների մեծ մասում,  16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Մայիսի 13-15-ը, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ։

Մայիսի 11-15-ն առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։  

Օդի ջերմաստիճանը մայիսի 12-15–ն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։

OpenAI ընկերության կողմից մշակված o3 և o4-mini արհեստական ինտելեկտի նոր մոդելները իրականությանը չհամապատասխանող պատասխաններ են տալիս ավելի հաճախ, քան իրենց նախորդ տարբերակները։ Այս մասին հայտնում է գիտահանրամատչելի Naked Science պարբերականը՝ վկայակոչելով TechCrunch-ը։

Ըստ հրապարակման՝ OpenAI-ի մասնագետներն այս պահին չեն կարողանում հստակ բացատրել այս «հալյուցինացիաների» հաճախացման պատճառը։ Ընկերության տեխնիկական զեկույցում նշվում է, որ անհրաժեշտ է «լրացուցիչ հետազոտություն»՝ խնդրի աղբյուրը բացահայտելու համար։ Նշված զարգացումը խախտում է լեզվային մոդելների զարգացման մինչ այժմ գործող տրամաբանությունը, երբ յուրաքանչյուր նոր տարբերակ ավելի լավ էր գործում, քան նախորդը։

Ընկերության ներքին փորձարկումների համաձայն՝ o3 մոդելը PersonQA ձևաչափով հարցերին սխալ է պատասխանել 33 տոկոս դեպքերում, ինչը երկու անգամ ավելի վատ ցուցանիշ է, քան o1 և o1-mini մոդելների մոտ։ o4-mini մոդելը ցուցադրել է նույնիսկ ավելի վատ արդյունք՝ 48 տոկոս սխալ պատասխան։

Transluce հետազոտական լաբորատորիայի անկախ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ o3 մոդելը պատրաստ է նույնիսկ հորինել պատասխան այն հարցին, թե ինքը ինչպես է գտնում պատասխաններ։ Բացի այդ, մոդելները հաճախ տրամադրում են անգործունակ հղումներ կամ «կոտրված» հասցեներ։ Հետազոտողների վարկածով՝ խնդիրը կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ այս մոդելների ուսուցման մեթոդը խաթարում է այն մեխանիզմները, որոնք սովորաբար մեղմում են նման սխալները հետուսուցման փուլում։

Չնայած այս խնդիրներին՝ OpenAI-ն ընդգծում է, որ մոդելների նոր տարբերակները կայուն են մաթեմատիկական խնդիրների և կոդի գրանցման հարցում։ Ընկերության ենթադրությամբ՝ սխալների հաճախացման պատճառը կարող է լինել նաև այն, որ նոր մոդելները պատասխաններ են տալիս ավելի լայն և բարդ հարցերի շրջանակում։ Այդուհանդերձ, այսպես կոչված «մտածող» մոդելները՝ o3 և o4-mini, այս պահին որոշ դեպքերում ավելի վատ են գործում, քան «չմտածող» ChatGPT տարբերակը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառում է արել՝ նշելով․

«Շատ լավ հանդիպում այսօր Չինաստանի հետ՝ Շվեյցարիայում։ Շատ բան քննարկվեց, շատ բան համաձայնեցվեց: Ամբողջական վերականգնում, որի շուրջ բանակցվել է բարեկամական, բայց կառուցողական ձևով:

Մենք ցանկանում ենք տեսնել Չինաստանին ամերիկյան բիզնեսում՝, թե՛ Չինաստանի, թե՛ ԱՄՆ-ի բարօրության համար»։

Քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է․ «Ազգային ժողովում հայտարարված քաղաքացիների ընդունելության շրջանակներում 2025 թվականի մայիսի 12-ին ժամը 11։00-13։00 հերթագրվել եմ մասնակցելու ընդունելության Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով անդամների հետ, իսկ նույն օրը ժամը 14։00-16։00 հատվածում՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի հետ։

Նրանց հետ պատրաստվում եմ քննարկել Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնից անվստահություն հայտնելու (իմպիչմենտին) վերաբերող հարցերը։

Եթե այդ հանդիպումները հետաքրքիր են ԶԼՄ-ներին՝ լուսաբանելու համար, ապա ես միայն շնորհակալ կլինեմ»։

Ֆոտո

Ռուսաստանն ու Իրանը պայքարում են նույն ուժերի դեմ. Պուտին

Ռուսաստանն ու Իրանը պայքարում են նույն ուժերի դեմ. Պուտին

Իրանը Իսրայելի հարձակումների դադարեցման դեպքում պատրաստ է ընդառաջ գնալ դիվանագիտական ուղուն

Թրամփն Իրանի հարցով խորհրդակցություն է անցկացրել

ԱՄՆ-ն կստուգի վիզայի համար բոլոր դիմորդների սոցիալական ցանցերի էջերը

Ժնևում ավարտվել են եվրոպացի նախարարների և Իրանի միջև բանակցությունները

Օրվա հումորը․ Իրանը միակ երկիրն է, որը չունի F-35, բայց ունի այդ կործանիչի մի քանի օդաչու

Էրդողան-Փաշինյան հանդիպման տեսանյութը

5.2 մագնիտուդով երկրաշարժ՝ Իրանում․ Այն զգացվել է նաև Թեհրանում

Թուրքիան կօգտագործի բոլոր դիվանագիտական միջոցները՝ ոչ միայն Կովկասում, այլև ամբողջ տարածաշրջանում կայունություն հաստատելու համար. Էրդողան

Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Էրդողանը Ստամբուլում

Ռուսաստանը չի ձգտում կապիտուլյացիայի ենթարկել Ուկրաինային. Պուտին

Դեսպանությունը հորդորում է Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիների լինել զգոն և հետևել պաշտոնական հաղորդակցություններին

Ժնևի բանակցությունները դադարեցվել են․ ԶԼՄ-ներ

Ուշագրավ․ Իրանական հրթիռի բեկորն ընկել է Իսրայելում գտնվող ուկրաինական սրճարանի վրա․ Ֆոտո