Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Ազգային ժողովում հայտարարված քաղաքացիների ընդունելության շրջանակներում Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնելու առաջարկով հանդես եկած «Արթուն ենք» քաղաքացիական շարժման նախաձեռնող, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը հերթագրվել է մասնակցելու ընդունելության ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի հետ։
«Ես նրա հետ քննարկելու եմ վարչապետին անվստահության հայտնելու գործընթացի վերաբերյալ իր դիրքորոշումը է։ Ես իմ նամակին իրենից գրավոր պատասխան չեմ ստացել»,- ԱԺ մուտքի մոտ լրագրողներին ասաց Ղազարյանը։
Նա հայտնեց, որ լրացուցիչ ևս երկու հարց ունի քննարկելու Ռուբինյանի հետ՝ հայ-թուքրական գործընթացում նրա ներգրավածության օրինականության, սահմանադրականության հետ կապված հարցեր, ինչպես նաև Ռուբինյանն ընդգրկված է Հայաստանի և Արցախի ԱԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի կազմում, որպես պատգամավոր ի՞նչ ֆունկցիաներ է ինքը կատարում։
Որոշ Ժամանակ անց ԱԺ աշխատակիցներից մեկը եկավ ու փոխանցեց, որ հիմա իրականացվում է քաղաքացիների ընդունելություն, բայց Ղազարյանին չեն ընդունելու։
«Ձեզ նպատակահարմար չեն գտնում ընդունել։ Այլ հարցի չեմ կարող պատասխանել։ Ինձ տեղեկացրել են, որ ձեզ նպատակահարմար չեն գտնում ընդունելու»,- փոխնացեցին Էդգար Ղազարյանին։
«Այսինքն, մյուս քաղաքացիներին ընդունում են բացի ինձնի՞ց»,- հարցրեց Ղազարյանը։
«Խնդրում եմ՝ մյուս հարցերն արդեն գրավոր ներկայացրեք, ձեզ կպատասխանան» ասաց աշխատակիցն ու հեռացավ։
Ղազարյանն ասաց. «Զարմացած եմ նման պատասխան լսելով։ Ոչ թե չէի սպասում, նրան իրավունք ո՞վ է տվել, որ չի ընդունում քաղաքացուն։ Իրենք են նախաձեռնողը, ցանկացած քաղաքացու պետք է ընդունեն առանց պատճառաբանության։ Ոչ թե ընդունելությունն է չեղարկվել, այլ ինձնից առաջ քաղաքացիների ընդունել է, չի պատրաստվում ընդունել միայն ինձ։ Երևի, ուղղակի խուսափում է, վախենում է փաստարկները լսելուց։ Ըստ էության, պատասխաններ չունի։
Սա կոպտագույն խախտում է, կբողոքարկեմ նրա անգործությունը։ Այլ բան, որ ասեին, քաղաքացիների ընդունելությունը հետաձգվում է իր առողջական խնդիրների պատճառով, օրինակ, վոթսափով հաղորդագրություն է ստացել, ինսուլտ է տարել, վատ է, տարել են հիվանդանոց։ Դա պատճառաբանություն է։ Բայց ընդունել քաղաքացիների, կոնկրետ ինձ չընդունել, կամայականություն է, անպատասխան չի մնալու։
Սա պաշտոնական պարտականությունների կատարումից խուսափում է անհասկանալի պատճառաբանությամբ, սուբյեկտիվ վերաբերմունք է ցուցաբերում»։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից իրականացված ստուգման արդյունքում կասեցվել է «ՆԴՊ» ՍՊԸ -ին պատկանող կարագի արտադրամասի արտադրական գործունեությունը (ք. Երևան, Դավիթ Բեկի փողոց):
Վերահսկիչ մարմնի այս որոշման համար հիմք են հանդիսացել արտադրամասում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումները:
Ի մասնավորի՝
- արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը չեն ապահովել խաչաձևվող հոսքերը բացառող տեխնոլոգիական գործառնությունները,
-չի բացառվել կենդանիների, այդ թվում՝ կրծողների և միջատների, արտադրական շինություններ ներթափանցումը,
- արտադրամասն ապահովված չի եղել պարենային հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահպանման պայմաններով, ինչպես նաև անձնակազմի համար հանդերձարանով,
- արտադրական հատվածում պահվել են սննդամթերքի արտադրության ընթացքում չօգտագործվող նյութեր և պարագաներ,
- կոյուղու համակարգերը նախագծված և իրականացված չեն եղել այնպես, որ բացառվի սննդամթերքի աղտոտման ռիսկը,
- սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մի մասը պատրաստված չեն եղել ներկայացվող պահանջներին համապատասխանող նյութերից,
- սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը, չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման։
Կարագի արտադրության արտադրական գործընթացը կասեցվել է։
Սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 12-ին կկատարի իր առաջին արտասահմանյան այցը պետության ղեկավարի պաշտոնում վերընտրվելուց հետո: Նա նախատեսում է այցելել Սաուդյան Արաբիա, ԱՄԷ և Քաթար և վերադառնալ ԱՄՆ՝ 1 տրիլիոն դոլար արժողությամբ գործարքներով: Այս մասին հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով չորս ամերիկյան և երկու արաբական աղբյուրներ։
Նրանց խոսքով՝ Թրամփի այցը հիմնականում բիզնեսի վրա շեշտադրմամբ է լինելու, իսկ աշխարհաքաղաքական օրակարգը երկրորդ պլան է մղվելու:
Axios-ը հիշեցրել է, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանն ավելի վաղ խոստացել էր 600 մլրդ դոլար ներդնել ԱՄՆ-ում չորս տարվա ընթացքում։ ԱՄՆ-Սաուդյան Արաբիա առաջիկա գործարքները, ըստ Axios-ի, կներառեն առնվազն 100 մլրդ դոլարի ռազմական մատակարարումներ, ինչպես նաև էներգետիկ և ռեսուրսների գործարքներ:
Axios-ի աղբյուրներից մեկը պարզաբանել է, որ ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ սեփական առաջարկը կանի նաև Քաթարը։ Կատարի ներդրումները կարող են կազմել մինչև 300 մլրդ դոլար, ներառյալ երկրին Boeing առևտրային ինքնաթիռներ մատակարարելու և 2 միլիարդ դոլար արժողությամբ MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքեր գնելու գործարքները: ԱՄԷ-ն մարտին հայտարարել էր, որ մեկ տասնամյակի ընթացքում նախատեսում է 1,4 տրիլիոն դոլարի ներդրում կատարել ԱՄՆ-ում:
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 12-ին, կազմել է 388.86 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.39 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։Եվրոյի փոխարժեքը կազմել է 430.74 դրամ (նվազել է 8.65 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 511.04 դրամ (նվազել է 5.18 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.80 դրամ (աճել է 0.07 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 385-386.5 դրամով, վաճառվում է 390-391.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 423-430.5 դրամով, վաճառվում է 436-441 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.53-4.73 դրամով, վաճառվում է 4.89-5.02 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.դոլարը գնվում է 387 դրամով, վաճառվում՝ 390.5 դրամով:Եվրոն գնվում է 433 դրամով, վաճառվում է 440 դրամով:Ռուբլին գնվում է 4.65 դրամով, վաճառվում է 4.75 դրամով:
Թուրքական մեդիայում տարածվող լուրերի համաձայն՝ նորընտիր Հռոմի պապի առաջին արտագնա այցի ուղղությունը լինելու է Թուրիքիան: Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
Վատիկանից տարբեր լրատվամիջոցների թղթակիցներ հայտնում են, որ Հռոմի Լևոն 14-րդ Պապի առաջին այցելության ուղղությունը կարող է լինել Թուրքիայի Իզնիկ քաղաքը։
Նշվում է, որ հնարավոր այցը պայմանավորված է Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-ամյակով:
Հիշեցնենք, որ նախքան մահանալը՝ 2024-ի մայիսի 17-ին, Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտնել էր 2025-ին նույն առիթով Թուրքիա այցելելու մտադրության մասին:
Klein Vision թռչող մեքենան շուկայում կհայտնվի հաջորդ տարի։ Բևեռլի Հիլզում «Ավիացիայի կենդանի լեգենդներ» գալա-երեկոյում հեղափոխական թռչող մեքենայի սերիական նախատիպը ներկայացնելուց հետո ընկերության ներկայացուցիչը հաստատել է, որ թռչող մեքենան վաճառքի կհանվի 2026 թվականի սկզբին: Hypebeast-ը հաղորդում է, որ AirCar-ը կարժենա 800,000-ից մինչև 1 միլիոն դոլար:
Սլովակ մշակողը հանդիսավոր միջոցառման ժամանակ ներկայացրել է աշխարհի առաջին հավաստագրված թռչող մեքենան, որտեղ դիզայներ Ստեֆան Քլայնին շնորհվել է հատուկ մրցանակ՝ ճարտարագիտական գերազանցության համար։
AirCar-ը թռիչքի պիտանի է և հաջողությամբ իրականացրել է ավելի քան 170 թռիչքային ժամ և ավելի քան 500 թռիչք ու վայրէջք։ Այն հեղափոխական տրանսպորտային միջոց է, որը երկու րոպեից էլ պակաս ժամանակում անխափան կերպով մեքենայից վերածվում է լիովին ֆունկցիոնալ ինքնաթիռի։ Այն առանձնանում է բարելավված աերոդինամիկայով, կոմպոզիտային կառուցվածքով և նոր 280 ձիաուժ հզորությամբ շարժիչով։
Առաջարկվող փոփոխությունների մի մասը խստացնող է, գալիս են բարդացնելու և սահմանափակելու զինվորական ծառայությունից խուսափելու առկա ճանապարհները, մյուս մասը խրախուսող է՝ գալիս են բարձրացնելու ծառայության գրավչությունը: Այս մասին, այսօր՝ մայիսի 12–ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ ներկայացնելով զինծառայության համակարգի բարեփոխումների վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը:
Խստացնող կարգավորումներն են
Խրախուսող կարգավորումներն են
Ներկայումս շարքային զինվորական կոչում ունեցող ժամկետային զինծառայողները ստանում են ամսական 3400 դրամ դրամական ապահովում:
Պատգամավորն առաջարկում է, որ նման հնարավորություն տրվի նաև 18 տարին լրացածներին:
Նրա խոսքով՝ ժամկետային զինծառայողները կարող են ընտրել հետևյալ երեք տարբերակներից որևէ մեկը․ ծառայել 24 ամիս և ստանալ բարձր դրամական ապահովություն պետության կողմից, ծառայել 6 ամիս և պետբյուջե վճարել 15 միլիոն դրամ, ծառայել 1 ամիս և պետբյուջե վճարել 20 միլիոն դրամ։
«Սույն օրենսդրական փոփոխությունների արդյունքում գոյացող լրացուցիչ ֆինանսական միջոցների մի մասը ուղղել պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային կազմի զինծառայողների դրամական ապահովության չափերի բարձրացմանը։ Ներկայում շարքային զինվորական կոչում ունեցող ժամկետային զինվոր զինծառայողները ստանում են ամսական 3400 դրամ դրամական ապահովում»,- ասաց Սարգսյանը։
Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվան Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին առաջարկել է իրեն որպես միջնորդ Ուկրաինայում հակամարտության կարգավորման բանակցություններում: Այս մասին հայտնում է CNN Brazil հեռուստաալիքը։
Նշվում է, որ մայիսի 9-ին Կրեմլում կայացած բանակցությունների ընթացքում Լուլա դա Սիլվան Պուտինի հետ քննարկել է այն առաջարկները, որոնք ավելի վաղ պատրաստվել էին Չինաստանի և Բրազիլիայի կողմից համատեղ, ինչպես նաև "առաջարկել է իր օգնությունը որպես միջնորդ": Բրազիլիայի նախագահի միջազգային հարցերով հատուկ օգնական Սելսու Ամորիմի խոսքով ՝ Բրազիլիայի ղեկավարության դիրքորոշումը մոտ է այն դիրքորոշմանը, որը զբաղեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը, եւ երկիրը մտադիր է նպաստել բանակցային գործընթացի շուտափույթ մեկնարկին:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն մայիսի 13-ին կմեկնի Թուրքիա, որտեղ կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն մայիսի 13-ին կմեկնի Անկարա՝ մայիսի 14-15-ը Անթալիայում կայանալիք ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանն ընդառաջ։