Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Երեկ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի կողմից քաղաքացիների ընդունելության ժամանակ միայն ինձ ընդունելության չարժանացնելու դեպքի առիթով, այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը:
«Ռուբեն Ռուբինյանի գործողություններում առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ մասով նկարագրվող ենթադրյալ հանցագործության հատկանիշներ, այն է անձի հանդեպ խտրականության ցուցաբերում` պայմանավորված աշխարհայացքի, քաղաքական կամ այլ հայացքների հանգամանքների հիմքով»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ երեկ հաղորդել էինք, որ Ազգային ժողովում հայտարարված քաղաքացիների ընդունելության շրջանակներում Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնելու առաջարկով հանդես եկած «Արթուն ենք» քաղաքացիական շարժման նախաձեռնող, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը հերթագրվել է մասնակցելու ընդունելության ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի հետ։
Սակայն, ԱԺ աշխատակիցներից մեկը փոխանցել էր Էդգար Ղազարյանին, որ նրան չեն ընդունելու։
Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ–ից։
«Հրադադարի ինտենսիվ, էական կամ, այլ կերպ ասած, նպատակային կամ թիրախային խախտումների դեպքում հանդես ենք գալիս պաշտոնական հաղորդագրություններով»,– նշել են ՊՆ–ից։
ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Breitbart News-ին ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «վերջնագիր է ներկայացրել» Ռուսաստանին եւ Ուկրաինային՝ պնդելով, որ նրանք պետք է առաջընթաց գրանցեն կայուն խաղաղության հաստատման հարցում, այլապես ԱՄՆ-ը կհեռանա։
«Նախագահը վերջնագիր է ներկայացրել երկու կողմերին, որ եթե ուղիղ բանակցություններ չլինեն, եւ եթե դրանք արագ տեղի չունենան, ապա նա կարծում է, որ Միացյալ Նահանգները պետք է հեռանա այս հակամարտությունից, ինչ էլ որ դա նշանակի, եւ պարզապես չմասնակցի դրան: Սա այն է, ինչ մենք ցանկանում ենք անել որպես միջնորդ։ Սա մեր պատերազմը չէ։ Մենք չենք սկսել այս պատերազմը, բայց մենք ցանկանում ենք օգնել այն ավարտել։ Դրա համար անհրաժեշտ է դադարեցնել կրակը, բոլորն են դադարեցնում բռնությունը, եւ մենք որոշ ժամանակ միասին կանցկացնենք, որպեսզի համոզվենք, որ կարող ենք լուծել հիմնական հարցերը, եւ ես կարծում եմ, որ մենք կարող ենք»,- ասել է Ուիթքոֆը։
Հիմնական հարցերը, որոնք դեռ պետք է լուծվեն, ներառում են մանրամասներ Ուկրաինայի տարածքի, ատոմակայանի մասին, որը ներկայում շահագործումից դուրս է, եւ կարեւոր ջրային ուղիներ Ուկրաինայի մուտքի մասին, ասել է ԱՄՆ ներկայացուցիչը:
«Կարծում եմ՝ այստեղ հիմնական խնդիրները շրջաններն են, ատոմակայանը, ինչպես ուկրաինացիները կարող են օգտվել Դնեպր գետից եւ մուտք գործել օվկիանոս: Կան բաներ, որոնք, կարծում եմ, հեշտ կլինի լուծել, եթե կողմերը բանակցությունների սեղանի շուրջ նստեն, խոսեն միմյանց հետ, մենք նվազեցնենք նրանց միջեւ եղած խնդիրները, հետո գնանք փոխզիջումների եւ ստեղծագործ լուծումների, որպեսզի լուծենք նրանցից յուրաքանչյուրի խնդիրները։
Մենք ֆիզիկապես կհասնենք դրան, եւ ես կարծում եմ, հուսով եմ, որ շուտով լավ նորություններ կունենանք, բայց եթե ֆիզիկապես հասնենք դրան, ապա կարծում եմ, որ մենք բոլոր հնարավորություններն ունենք այս հակամարտությունը դադարեցնելու համար»,- ավելացրել է նա։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2024-2025 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման ժամկետները: Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն։
4-րդ դասարանում գիտելիքների ստուգում կանցկացվի հետևյալ առարկաներից`
«Մայրենի» (գրավոր, թեստ) - 03.06.2025 թ.
«Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) - 06.06.2025 թ.
Ռուսաց լեզու (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում
Մայրենի լեզու և գրականություն (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում
9-րդ դասարանում քննություններ կանցկացվեն հետևյալ առարկաներից՝
«Հայոց լեզու» (գրավոր, թեստ) - 05.06.2025 թ.
«Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) - 12.06.2025 թ.
Բնագիտություն («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի ընտրությամբ՝ գրավոր, թեստ) - 19.06.2025 թ.
Տավուշի մարզի ուսումնական հաստատություններում՝ «Հայոց պատմություն» և «Գրականություն» /մեկ միասնական էսսե/-25.06.2025 թ.
«Հայոց պատմություն» (բանավոր) - քննաշրջանի ընթացքում
«Գրականություն» (բանավոր) - քննաշրջանի ընթացքում
Օտար լեզու («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ, բանավոր) - քննաշրջանի ընթացքում
Ռուս գրականություն (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար- քննաշրջանի ընթացքում
«Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում
«Ֆիզկուլտուրա» (ստուգարք)- քննաշրջանի ընթացքում
12-րդ դասարանում պետական ավարտական քննությունները կանցկացվեն հետևյալ առարկաներից՝
«Հայոց լեզու և հայ գրականություն» (գրավոր) - 09.06.2025 թ.
«Հայոց պատմություն» (գրավոր) - 16.06.2025 թ.
«Մաթեմատիկա» (գրավոր) - 23.06.2025 թ.
«Ռուսաց լեզու» (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում
«Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում
«Ֆիզկուլտուրա» (ստուգարք)- քննաշրջանի ընթացքում։
Երևանում Միացյալ Նահանգների դեսպանատունը մայիսի 30-ից անցնում է ներգաղթային և ոչ ներգաղթային դիմումների համար հարցազրույցի նշանակման և պահանջվող փաստաթղթերի ներկայացման նոր առցանց համակարգ: Այս մասին հայտնում են ԱՄՆ դեսպանատնից:
«Մայիսի 18-ից հարցազրույցի ամրագրման մեր ներկայիս համակարգը կդադարի գործել։ Կայքէջը հասանելի կլինի միայն ընթերցման ռեժիմով, և դուք այլևս չեք կարողանա.
• հարցազրույցի օր ամրագրել,
• սուրհանդակային ծառայությունից օգտվելու լիազորագիր ստեղծել,
• հարցազրույցին չներկայանալու մասին (no-show) հայտ ներկայացնել,
• հարցազրույցի՝ ավելի վաղ օր խնդրելու դիմում ներկայացնել։
Դիմորդների համար ընթացիկ համակարգով վճարման անդորրագիր ստանալու և վճարում կատարելու վերջնաժամկետը մայիսի 14-ն է:
Արդեն ունե՞ք ամրագրված հարցազրույցի օր։ Այցելեք նշանակված օրն ու ժամին սովորական կարգով։
Ցանկանու՞մ եք հարցազրույցի օր ամրագրել։ Եթե առկա են ազատ ամսաթվեր, որոնք համապատասխանում են ձեր ճանապարհորդական ծրագրերին, կարող եք ամրագրել հիմա ։
Ձեզ անհրաժե՞շտ է հարցազրույցի օր մայիսի 30-ից հետո։ Կարող եք ամրագրել հիմա և տեղափոխել ձեր օգտահաշիվը նոր համակարգ։
Առաջիկայում ճամփորդական ծրագրեր ունե՞ք։ Հետևե՛ք մեզ՝ նոր կոնտակտային տվյալների և կայքէջի վերաբերյալ թարմացումներին ծանոթանալու համար։
Շուտով կհրապարակենք լրացուցիչ ցուցումներ նոր համակարգում վճարումներ կատարելու և օր ամրագրելու մասին»,- նշված է հաղորդագրության մեջ:
Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում ռազմական գործողությունը հաջողությամբ ավարտվել է։ Այս մասին հայտարարել է Լիբիայի Ազգային միասնության կառավարության (ԱԸԿ) պաշտպանության նախարարությունը։
«Նախարարությունն ընդգծում է, որ հանձնարարություն է տրվել շրջանում ավարտել պլանը անվտանգությունն ու կայունությունն ապահովելու համար», – ասվում է Լիբիայի Ազգային միասնության կառավարության պորտալում հրապարակված հայտարարության մեջ։
Ավելի վաղ «Al Wasat» թերթը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Լիբիայի նախագահական խորհրդին կից անվտանգության ծառայության ղեկավար Աբդել Ղանի ալ-Քիքլին սպանվել է Տրիպոլիում, քաղաքի հարավային մի շարք շրջաններում կրակոցներ են լսվել։
Պարբերականի տվյալներով՝ ալ-Քիքլին սպանվել է Լիբիայի Ազգային միասնության կառավարության պաշտպանության նախարարության կազմի մեջ մտնող Տրիպոլիի ռազմական շրջանի 444-րդ բրիգադի շտաբում։
Ներքին գործերի նախարարությունը գտնվում է Տրիպոլիում։ Լիբիայի Ազգային միասնության կառավարությունը կոչ է արել մայրաքաղաքի բնակիչներին մնալ իրենց տներում։ Տեղական շտապօգնության ծառայությունը հայտարարել է, որ Լիբիայի մայրաքաղաքում տեղի ունեցած բախումների հետևանքով առնվազն վեց մարդ վիրավորվել է։
Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում մայիսի 13-15-ին սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Սպասվում է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ ՀԻդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 13-15-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։
Երևան քաղաքում նույնպես մայիսի 13-15-ին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում` 15-18 մ/վ արագությամբ:
Երեկ՝ մայիսի 12-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գառնիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժում գործող «Խնձորնոց» կոչվող հյուրանոցային համալիրի տարածքում կախված տղամարդու դի կա։
Shamshyan.com-ի տեղեկություններով, պարզվել է, որ նշված հյուրանոցային համալիրի բակային հատվածում, երկաթե ձողից կախված վիճակում, ոստիկանները ու պարեկները հայտնաբերել են տղամարդու դի։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Սյունիքի մարզի բնակիչ 36-ամյա Լևոն Դ.-ն է։ Իսկ նրան կախված վիճակում հայտնաբերել է նշված հյուրանոցային համալիրի աշխատակիցը։
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, մահացածը աշխատում էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում և նշված հյուրանոցային համալիր էր ժամանել իր կողմից վարած «Nissan Patrol» մակնիշի ավտոմեքենայով։
Մայիսի 11-ին, երեկոյան ժամը 17:10-ին «Էրեբունի» ծննդատուն է տեղափոխվել 23-ամյա 36 շաբաթական հղի` որովայնի թափանցող վնասվածք-պատռվածքով, սուր ցավերով, արյունահոսությամբ: Այս մասին տեղեկացնում է Էրեբունի բժշկական կենտրոնը:
Նախնական տեղեկություններով` կիրակի երեկոյան, ուժգին քամու ժամանակ, տանիքից պոկվել է թիթեղի մի կտոր և հարվածել այդ պահին բակում գտնվող հղի կնոջը` վնասելով որովայնը: Հարազատները կնոջն անմիջապես ծննդատուն են տեղափոխել: Հղիին հետազոտելուց հետո, բժշկական կենտրոն մտնելուց ընդամենը 7 րոպե անց սկսվել է վիրահատությունը: Կատարվել է կեսարյան հատում, վերականգնվել է պատռված արգանդը: Ծնվել է 2450 գրամ քաշով 48 սմ հասակով աղջիկ` ճակատի ձախ շրջանում 5սմ երկարությամբ խորը վնասվածքով:
Վերքը կարելու նպատակով նորածինն անմիջապես տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Մոր և երեխայի վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Մասնագետները համոզված են, որ կնոջ կյաքնը փրկեց հղիությունը` դեռևս չծնված երեխան:
Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարներ Հաքան Ֆիդանը և Սերգեյ Լավրովը հեռախոսով քննարկել են Ուկրաինայում խաղաղության հաստատմանն ուղղված վերջին ջանքերը, ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ աղբյուրը:
«Մայիսի 12-ին տեղի է ունեցել ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հեռախոսազրույցը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։
Զրույցի ընթացքում քննարկվել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղություն հաստատելու վերջին ջանքերը»,-ասել է գործակալության աղբյուրը։