ArmNews
Հունիսի 20, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիայում բիզնես ֆորումի ժամանակ հայտարարել է, որ խոշոր ընկերությունների հետ ակնկալվող առևտրային գործարքների միջոցով ԱՄՆ կներգրավի ավելի քան 1 տրիլիոն դոլարի ներդրումներ։

«Այս ուղևորության շնորհիվ մենք կավելացնենք ավելի քան 1 տրիլիոն դոլար՝ մեր երկրում ներդրումների և մեր արտադրանքի գնման առումով», - ասել է Թրամփը, որին խոսքերը մեջբերում է Reuters-ը:

Միջոցառմանը ներկա են եղել ամերիկացի գործարարներ՝ Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը և Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը։

Նախօրեին հաղորդվել էր, որ Թրամփը փաստաթղթեր է ստորագրել ԱՄՆ տնտեսության մեջ Սաուդյան Արաբիայի 600 միլիարդ դոլարի ներդրման վերաբերյալ։

«Փաստաթղթերը ստորագրվել են Էր-Ռիադում և ներկայացնում են երկրների միջև գործընկերության նոր ոսկե դարաշրջանը» , հայտնել են Սպիտակ տանը:

Համաձայնագրերը ներառում են ներդրումներ ԱՄՆ էներգետիկ ենթակառուցվածքներում և առողջապահական ծրագրերում։

Բացի այդ, ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան ստորագրել են 142 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական համագործակցության մեծ համաձայնագիր, որը նախատեսում է ամերիկյան արտադրության ժամանակակից սպառազինությունների և սարքավորումների մատակարարում Էր Ռիադին, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի զինված ուժերի ուսուցում և աջակցություն:

Մահացել է «աշխարհի ամենաաղքատ նախագահը»` Ուրուգվայի նախկին առաջնորդ Խոսե Մուխիկան: Նրան անվանել են «աշխարհի ամենաաղքատ նախագահը» համեստ ապրելակերպի պատճառով. երբ Մուխիկան ղեկավարում էր երկիրը, նա իր գրեթե ամբողջ աշխատավարձը տալիս էր բարեգործության։ 2024-ին Մուխիկայի մոտ քաղցկեղ էր հայտնաբերվել:

Ուրուգվայի նախկին նախագահը (2010-2015թթ..) մահացել է 89 տարեկանում։ Այս մասին X-ում հայտարարել է երկրի ներկայիս ղեկավար Յամանդու Օրսին։

«Խոր վշտով հայտնում ենք մեր գործընկեր Խոսե Մուխիկայի մահվան մասին։ Նախագահ, ակտիվիստ, առաջնորդ։ Մենք քեզ շատ կկարոտենք, թանկագին ծերուկ։ Շնորհակալ ենք այն ամենի համար, ինչ տվել ես մեզ և ժողովրդի հանդեպ խորը սիրո համար»,- գրել է նա։

Ուկրաինայի իշխանությունները հասկանում են, որ չեն կարող վերադարձնել 2014 թվականից ի վեր կորցրած իրենց բոլոր տարածքները, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Մենք պետք է օգնենք Ուկրաինային պաշտպանել իրեն, բայց մենք չենք ցանկանում երրորդ համաշխարհային պատերազմ սկսել», - ասել է Մակրոնը TF1 հեռուստաալիքին։

Նրա կարծիքով՝ ռազմական գործողությունները պետք է ավարտվեն, և Կիևը պետք է «լավագույն դիրքում լինի բանակցություններին վերադառնալու համար, ինչը «թույլ կտա լուծել տարածքային խնդիրները»։

Մակրոնը նաև հայտարարել է, որ պատրաստ է «մոտ օրերս» ԵՄ մակարդակով նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, սակայն հավելել է, որ կցանկանար դա անել ԱՄՆ-ի հետ միասին։

Ֆրանսիայի ղեկավարը նշել է, որ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները ներկայումս բանակցություններ են վարում Վաշինգտոնի վարչակազմի և ամերիկացի սենատորների հետ՝ կապված Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հնարավոր ուժեղացման հետ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայի դեմ պատժամիջոցները չեղարկելու մտադրության մասին, գրում է dw.com-ը։

«Ես կհրամայեմ վերացնել Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները՝ նրանց հնարավորություն տալու համար», - ասել է նա Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ։

Թրամփը պարզաբանել է, որ համապատասխան որոշում է կայացրել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ իրավիճակը քննարկելուց հետո։

Դամասկոսը ողջունել է պատժամիջոցները չեղարկելու Թրամփի հայտարարությունը։

«Սիրիայի դեմ պատժամիջոցների չեղարկումը վճռական շրջադարձ է սիրիացի ժողովրդի համար՝ դեպի տնտեսական կայունություն և իրական վերականգնում տարիներ տևած ավերիչ պատերազմից հետո», - ասել է Սիրիայի արտգործնախարար Ասադ ալ-Շեյբանին սիրիական «Սանա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։

Ինչպես հայտնում է dpa գործակալությունը, Սիրիայի մի շարք քաղաքներում մարդիկ ցնծությամբ են դիմավորել իրենց երկրի դեմ ԱՄՆ պատժամիջոցների մոտալուտ չեղարկման մասին լուրը։ Ականատեսները լրագրողներին պատմել են, որ սիրիացիները զանգվածաբար փողոց են դուրս եկել Դամասկոսում, Հոմսում և այլ քաղաքներում։ 

Մայիսի 14-ին Թրամփը Պարսից ծոցի տարածաշրջան կատարած այցի ընթացքում մտադիր է Սաուդյան Արաբիայում հանդիպում ունենալ Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ Շարաայի հետ, հայտարարել է Սպիտակ տունը։ «Նախագահը (Դոնալդ Թրամփը - Խմբ.) համաձայնել է ողջունել Սիրիայի նախագահին վաղը (մայիսի 14 - Խմբ.) Սաուդյան Արաբիայում գտնվելու ժամանակ», - մեջբերում է dpa գործակալությունը Սպիտակ տան ներկայացուցչի խոսքերը՝ նշելով, որ նա այլ մանրամասներ չի հայտնել։

Երևան տեղափոխվելուց հետո Շահրամանյանը ստորագրել է մեկ այլ հրամանագիր, որով անվավեր է ճանաչվել 2023 թվականի սեպտեմբերի 26-ին ստորագրված Արցախը լուծարելու մասին հրամանագիրը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը։

«Հարգելի՛ հայրենակիցներ

Վստահ եմ՝ շատերդ գիտեք կամ հասկանում եք Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի կողմից հայկական երկրորդ պետությունը լուծարելու վերաբերյալ հրամանագիր կայացնելու դրդապատճառները։ Ոմանք նաև պատկերացնում են, որ որևէ պաշտոնյա, այդ թվում՝ պետության ղեկավարը, հրամանագրով պետություն լուծարելու լիազորություն չունի։

Այնուամենայնիվ, հանրության տարբեր շրջանակներ, հաշվի չառնելով անգամ այն, որ, այսպես կոչված, Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագիրը,

որպես իրավական ակտ, անգամ ուժի մեջ չի մտել, տարբեր եղանակներով շահարկել են այն, Սամվել Շահրամանյանին անվանել Արցախը լուծարող նախագահ և այլն։

Ավելին՝ հենվելով հրամանագրի բովանդակության վրա՝ ՀՀ-ում տարբեր անձանց, այդ թվում՝ արցախյան համայնքների ղեկավարներին և ավագանու անդամներին առաջադրվել են քրեական մեղադրանքներ՝ պատճառաբանելով, որ Արցախի պետությունն ու համայնքները լուծարված են, իսկ պաշտոնատար անձանց լիազորություններն էլ դադարեցված, հետևաբար նրանց կողմից այս կամ այն լիազորությունն իրականացնելը քրեորեն պատժելի է։

Ինչ-որ հրամանագրով Արցախի Հանրապետությունը լուծարված լինելու հարցին լուրջ վերաբերողների համար և հետագա շահարկումներից խուսափելու նպատակով Երևան տեղափոխվելուց հետո Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը կայացրել է ստորև հրապարկված մեկ այլ հրամանագիր, որով նույն հարթակում անվավեր է ճանաչվել 2023 թվականի սեպտեմբերի 26-ին ստորագրված Արցախը լուծարելու մասին հրամանագիրը։

Այս մասին Սամվել Շահրամանյանը պաշտոնական նամակով տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության իշխանությանը:

Չնայած ո’չ այս և ո’չ էլ Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագրերը որևէ իրավական ուժ չունեն, երկուստեք հակասում են թե՛ Արցախի մայր օրենքին, թե՛ հրամանագրից բարձր իրավաբանական ուժ ունեցող այլ իրավական ակտերի դրույթներին, ուժի մեջ չեն մտել և հետևաբար որևէ հետևանք անգամ առաջացնել չեն կարող, այնուամենայնիվ, հրապարակում եմ ԱՀ նախագահի 659-Ն հրամանագիրը՝ բոլորին խնդրելով Արցախը լուծարված լինելու մասին այլևս չխոսել։

Հիշեցնում եմ նաև, որ Ադրբեջանը մոտ 30 տարի Շուշիի, Աղդամի և այլ համայնքների ղեկավարներ է ունեցել, ուստի տարածքային կորստով Արցախի էջը փակված մի’ համարեք։

Մենք մերը հետ ենք ստանալու»,-գրել է  նա։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը և Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն այցելել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Այդ մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից:

Սրբուհի Գալյանը հանդիպել է 15 ցմահ դատապարտյալների հետ, լսել` վերջիններիս կողմից բարձրացված խնդիրներն ու մտահոգությունները: Հանդիպման ընթացքում քննարկվել են դատապարտյալների պահման պայմաններին առնչվող հարցեր:

Նախարարը վստահեցրել է, որ դատապարտյալների կողմից բարձրացված մտահոգությունները նախարարության և անձամբ նախարարի ուշադրության կենտրոնում են: Դիտարկվել է ծրագրավորման ոլորտում մասնագիտական գիտելիքներ ունեցող երկու ցմահ դատապարտյալի ներուժն օգտագործելու հնարավորությունը՝ մյուս դատապարտյալների համար ծրագրավորման դասընթացներ կազմակերպելու նպատակով:

Այցի ընթացքում նախարարը ծանոթացել է նաև երկարատև տեսակցությունների` վերջերս վերանորոգված սենյակներին, և կարճատև տեսակցությունների համար նախատեսված մանկական սենյակին:

Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև Ստամբուլում բանակցային գործընթացի շարունակությունը չի բացառվում։ Շատ հնարավոր է, որ սա հանդիպումների շարք լինի, ՌԻԱ Նովոստիին ասել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավարի տեղակալ Իբրահիմ Հալիլ Քորքմազը։

«Միանգամայն հնարավոր է, որ բանակցություններից հետո համաձայնության հասնենք գործընթացը շարունակելու շուրջ՝ հակամարտությանը վերջ դնելու նպատակով, լինի երկրորդ, երրորդ հանդիպում։ «Չի կարելի բացառել, ամեն ինչ կախված կլինի (մայիսի 15-ի առաջին հնարավոր հանդիպման արդյունքներից - խմբ.)», - ասել է գործակալության աղբյուրը՝ պատասխանելով այն հարցին, թե որքանով է հավանական, որ մայիսի 15-ին Ստամբուլում հնարավոր հանդիպումը վերջինը չի լինի։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախկինում առաջարկել էր Ուկրաինային վերսկսել առանց նախապայմանների ուղիղ բանակցությունները Ստամբուլում մայիսի 15-ին։

Նա չի բացառել, որ համապատասխան բանակցությունների ընթացքում կողմերը կարող են համաձայնության գալ հրադադարի վերաբերյալ։

Ավելի ուշ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչից հետո, հայտարարել է, որ մայիսի 15-ին կսպասի Պուտինին Ստամբուլում։

Բանակցություններին կմասնակցեն նաև ԱՄՆ հատուկ դեսպանորդներ Սթիվ Ուիթկոֆը և Քիթ Քելլոգը, ինչպես նաև պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ «ամբողջովին կողմ է Իրանին», միաժամանակ նշելով, որ երկիրը «չի դառնա միջուկային տերություն»։

«Նրանք միջուկային տերություն չեն լինի։ Թույլ տվեք պարզապես բացատրել։ Ես լիովին կողմ եմ Իրանին։ Ես ուզում եմ, որ նրանք ունենան հիանալի երկիր և շատ փող աշխատեն», - ասել է Թրամփը։

Թրամփի հայտարարությունը հնչում է Իրանի և Միացյալ Նահանգների միջև միջուկային կարևոր բանակցությունների ֆոնին։ Շաբաթավերջին տեղի ունեցած բանակցությունները նպատակ ունեին լուծել Թեհրանի միջուկային ծրագրի հարցը և վերացնել պատժամիջոցները։

Այն, որ դրանք ընդհանրապես տեղի են ունենում, որոշակի առաջընթաց է. սրանք երկու երկրների միջև վերջին տարիներին ամենաբարձր մակարդակի բանակցություններն են, սակայն կայուն առաջընթացի քիչ նշաններ կան։ Երկու կողմերն էլ պատրաստակամություն են հայտնել լուծել իրենց տարաձայնությունները դիվանագիտական ​​ճանապարհով։

Կենտրոնական հարցը մնում է Իրանի պահանջը՝ շարունակել ուրանի հարստացումը իր միջուկային ծրագրի համար, որը Թեհրանը պնդում է, որ խաղաղ բնույթ է կրում, ինչը ԱՄՆ-ն անվանում է «կարմիր գիծ»։

Այս շաբաթ Մերձավոր Արևելքում գտնվող Թրամփը սպառնացել է, որ Միացյալ Նահանգները, Իսրայելի օգնությամբ, ռազմական հարվածներ կհասցնի Իրանի միջուկային օբյեկտներին, եթե Թեհրանը չկարողանա համաձայնության գալ իր զրուցակիցների հետ։

ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ Էրդողանի հետ շփումներից հետո որոշում է կայացրել վերացնել Սիրիայի նկատմամբ բոլոր պատժամիջոցները։

Պետքարտուղար Ռուբիոն այս շաբաթ Թուրքիայում կհանդիպի Սիրիայի արտգործնախարարի հետ։

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day

Վիրաբույժ Մանուել Սանս Սեգարան ասել է, որ սթրեսը ներկայումս համարվում է բազմաթիվ հիվանդությունների հիմնական պատճառներից մեկը։ Նա El Español-ին տված հարցազրույցում բացահայտել է սթրեսի վտանգավոր հետեւանքները։

Ինչպես նշել է Սեգարան, գիտնականներն ապացուցել են, որ ընդամենը մեկ րոպե սթրեսը վեց ժամվա ընթացքում խաթարում է իմունային համակարգի աշխատանքը։

«Սա այս վիճակում գտնվող մարդկանց նախատրամադրում է վարակների, աուտոիմուն հիվանդությունների և քաղցկեղի»,- shantnews-ի փոխանցմամբ՝ բացատրել է բժիշկը:

Բժշկի խոսքով, երբ մարդը հայտնվում է սթրեսային իրավիճակի մեջ, նրա օրգանիզմում արտադրվում է կորտիզոլ և ադրենալին, ինչը նորմալ է, քանի որ սա կոնկրետ վտանգի արձագանքման մեխանիզմ է։ Այնուամենայնիվ, այս հորմոնների մշտական ​​արտազատումը հղի է սրտի ռիթմի խանգարումներով, նյութափոխանակության և մարսողության հետ կապված խնդիրներով, անքնությամբ և անհանգստությամբ, արյան ճնշման բարձրացմամբ և հիշողության վատթարացմամբ:

Ֆոտո

ՄԱԳԱՏԷ-ն տեսչական համակարգի միջոցով կարող է երաշխավորել, որ Իրանը միջուկային զենք չի ունենա. Գրոսսի

Կատարը զգուշացնում է Իսրայելի հարվածների պատճառով էներգամատակարարմանը սպառնացող վտանգի մասին

Ռուսաստանը մտադիր է զարգացնել ռազմատեխնիկական համագործակցությունը բարեկամ երկրների հետ

Ժնևում սկսվել են Իրան-ԵՄ բանակցությունները

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Ժնև՝ մասնակցելու «Եվրաեռյակի» երկրների ԱԳ նախարարների հետ բանակցություններին

Փաշինյանը Էրդողանին հրավիրելու է Հայաստան

Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի խորհրդարանական պատվիրակությանը

Բայրամովը և Կալասը քննարկել են Իսրայել-Իրան հակամարտության թեման

Իրանն Իսրայելի ուղղությամբ 30 hրթիռ է արձակել

Օպերատիվ տվյալներ են ստացվել հասարակական կարգի խաթարմանն ուղղված գործողությունների վերաբերյալ․ ՆԳՆ խոսնակը՝ ձերբակալությունների մասին

Որևէ ճնշում, որևէ վախեցում, որևէ սուտ չի կարող շեղել մեզ մեր ճանապարհից. Սամվել Կարապետյանի կնոջ հայտարարությունը

Արեգակի վրա տեղի է ունեցել այս տարվա 3-րդ ամենահզոր բռնկումը

Կասպյան տարածաշրջանի վրա միջուկային սպառնալիք է կախված. Զախարովա

Նեթանյահուն և Թրամփը քննարկել են Իրանի դեմ ԱՄՆ-ի միանալու հարցը․ Jerusalem Post

Ապօրինի ձերբակալություններ և խուզարկություններ են իրականացվել ՀՅԴ անդամների նկատմամբ․ ՀՅԴ ԳՄ