ArmNews
Հունիսի 20, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Առաջիկա օրերին Իսրայելը կմտնի Գազա «իր ողջ հզորությամբ»՝ ՀԱՄԱՍ-ին լիովին ջախջախելու համար, և չի դադարեցնի պատերազմը՝ մինչև լիակատար հաղթանակ։ Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարությունը հաստատել էր Գազայի հատվածում ռազմական գործողությունների ընդլայնման ծրագիրը, որը ներառում է պաղեստինյան անկլավը գրավելու հնարավորությունը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը և Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը կմեկնեն Ստամբուլ, որտեղ մայիսի 15-ին Ուկրաինայի հարցով ռուս-ուկրաինական բանակցություններ են կայանալու։ Այս մասին Reuters-ին հայտնել են աղբյուրները։ 

Մինչդեռ CNN-ի փոխանցմամբ՝  Թրամփի ներկայացուցիչները կսահմանափակվեն Մոսկվայի և Կիևի միջև երկխոսության շրջանակում միայն դիտորդի դերով։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 11-ի գիշերը Կրեմլում լրագրողների հետ զրույցում առաջարկել է Կիևի իշխանություններին առանաց նախապայմանների վերսկսել ուղիղ բանակցությունները։ Նա առաջարկել է երկխոսությունը սկսել մայիսի 15-ին Ստամբուլում։ Թրամփը ողջունել է առաջարկը, իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ ակնկալում է անձամբ Պուտինի մասնակցությունը:

Մայիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բեռլինում հանդիպել է Միացյալ Թագավորության զինված ուժերի նախարար Լյուկ Փոլարդի հետ: Այս ամսին հայտնում են ՊՆ-ից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության հիմնական ուղղություններին և դրանց զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր: 

Երկուստեք պատրաստակամություն են հայտնել համագործակցությանը նոր թափ հաղորդել՝ երկու երկրներում պաշտպանության հարցերով կցորդներ նշանակելով:

Անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցերի:

Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյոն կբողոքարկի Փարիզի դատարանի որոշումը, որը նրան մեղավոր է ճանաչել կինոարդյունաբերության երկու կին աշխատողների նկատմամբ սեռական ոտնձգությունների համար։ Այս մասին լսումների ավարտից հետո լրագրողներին հայտնել է նրա փաստաբան Ժերեմի Ասուն։

«Ժերար Դեպարդյոն մեղավոր է ճանաչվել, ակնհայտ է, որ նա կբողոքարկի այս որոշումը»,- ասել է նա։ 

Փարիզի դատարանը կինոաստղին մեղավոր է ճանաչել 2021 թվականին ֆիլմի նկարահանումների ժամանակ անձնակազմի երկու կին անդամի նկատմամբ սեռական բնույթի ոտնձգությունների գործով։ Նա դատապարտվել է 18 ամսվա պայմանական ազատազրկման։ 

76-ամյա կինոաստղը մեղադրվում էր Les Volets Verts ֆիլմի 54-ամյա զգեստների ձևավորողի և 34-ամյա ռեժիսորի օգնականի նկատմամբ նկարահանման հրապարակում ոտնձգություն կատարելու համար:

Դատախազները պնդում են, որ խոսքն անպարկեշտ արտահայտությունների և անպատշաճ հպումների մասին է: Երկու կանայք էլ պաշտոնական բողոքներ են ներկայացրել: Դերասանը հերքում է մեղադրանքը։

2023 թվականի հոկտեմբերին Le Figaro-ում հրապարակված բաց նամակում Դեպարդյոն գրել էր. «Ես երբեք բռնության չեմ ենթարկել կնոջը»։ Դատավարությունն ի սկզբանե նախատեսված էր 2024 թվականի հոկտեմբերին, սակայն հետաձգվել էր՝ Դեպարդյոյի առողջական վիճակի պատճառով։ Այժմ սպասվում է, որ նա կմասնակցի երկօրյա դատական ​​նիստին:

Սա առաջին դեպքը չէ, երբ Դեպարդյոն՝ Ֆրանսիայի ամենահայտնի կինոդերասաններից մեկը,  մեղադրվում է սեռական ոտնձգությունների համար։ Նախկինում շուրջ 20 կին նրան մեղադրել են ոչ պատշաճ վարքի համար, սակայն դերասանը դատարանի առաջ չի կանգնել։ Որոշ գործեր կարճվել են ապացույցների բացակայության կամ վաղեմության ժամկետի պատճառով: Սպասվում է, որ դատարանը դատաքննության ընթացքում կլսի վկաների ցուցմունքները: 

Մայիսի 13-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հոսանքահարման հետևանքով մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Կարեն Էդգարի Ավետիսյանը։ Հայտնում են ՊՆ-ից: 

«Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- նշված է հաղորդագրության մեջ:

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին՝ չնայած իրանական միջուկային խնդրի շուրջ Վաշինգտոնի և Թեհրանի միջև շարունակվող անուղղակի բանակցություններին։

Նոր պատժամիջոցների մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Պետքարտուղարությունը պատժամիջոցներ է կիրառում Իրանի երեք քաղաքացիների և մեկ իրանական կազմակերպության նկատմամբ, որը կապված է Իրանի պաշտպանության հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության հետ, որը հայտնի է իր պարսկական SPND հապավմամբ, որը ուղիղ իրավահաջորդն է 2004 թվականից առաջ գործող Իրանի միջուկային զենքի ծրագրի՝ նաև հայտնի որպես «Ամադ» նախագիծ», – ասվում է ԱՄՆ պետքարտուղարի հայտարարության մեջ։

Նշվում է, որ բոլոր նրանք, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ, «զբաղվում են այնպիսի գործունեությամբ, որը նպաստում է կամ վտանգ կա, որ նյութապես կնպաստի զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը»։

«ԱՄՆ-ի գործողությունները նպատակ ունեն հետաձգել և խաթարել SPND-ի՝ միջուկային զենքի հետազոտությունն ու մշակումն իրականացնելու կարողությունը», – ասվում է հայտարարության մեջ։Ըստ Ռուբիոյի՝ ԱՄՆ-ն մտադիր է կիրառել պատժամիջոցներ, որպեսզի Իրանը «երբեք չկարողանա միջուկային զենք ձեռք բերել»:

Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Իրանի միջուկային խնդրի շուրջ Մասկատում կայացած վերջին բանակցություններում ԱՄՆ-ի հետ որոշակի փոխըմբռնում է ձեռք բերվել։

Մայիսի 11-ին Օմանում կայացել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը։ Իրանական և ամերիկյան պատվիրակությունները գլխավորում էին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։

Մեքսիկայի Վերակրուս նահանգում նախընտրական քարոզարշավի ժամանակ գնդակահարվել է Տեկիստեպեկի քաղաքապետի թեկնածու Եսենիա Լարա Գուտիերեսը։ Հարձակման հետևանքով երեք մարդ զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել, հայտնում է CNN-ը:

Հաղորդվում է, որ հարձակումը տեղի է ունեցել մայիսի 11-ի երեկոյան՝ քաղաքում հանրային միջոցառման ժամանակ, որը հեռարձակվել է Facebook-ի ուղիղ եթերում:

Քաղաքական գործիչների, մասնավորապես՝ ՏԻՄ պաշտոնների թեկնածուների վրա հարձակումները Մեքսիկայում ընտրական գործընթացի ժամանակ սովորական են դարձել: Ըստ Data Cívica իրավապաշտպան կազմակերպության՝ անցյալ տարի երկրում ռեկորդային՝ 661 հարձակում է եղել քաղաքական գործունեության հետ կապված մարդկանց  վրա:

ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի պոլիկլինիկաներից մեկում բժիշկները, նախապես համաձայնեցված սխեմայի շրջանակում, իրար մոտ այցերի են հերթագրվել, որպեսզի մայիս ամսվա ընթացքում՝ տոնական օրերից առաջ, մի քանի հավելյալ ազատ օր ունենան: Այդպիսով նրանք արհեստական հերթ են ստեղծել՝ իրական բուժառուներին զրկելով բժիշկների մոտ այցի հերթագրվելու հնարավորությունից:

Դեպքի մասին պատմել է  Կրասնոյարսկի երկրամասի առողջապահության նախարար Նատալյա Գովորուշկան առողջապահության պաշտպանության հարցերով հանձնաժողովի նիստում։ Նա մանրամասնել է, որ օրինակ՝ պոլիկլինիկայի աշխատակիցներից մեկը այդ օրերի համար գրանցել է 37 այց՝ երկու ժամով կրճատելով բժիշկների աշխատաժամանակը, գրում է krsk.aif.ru-ն։

Կրասնոյարսկի երկրամասի առողջապահության նախարարությունն արձագանքել է իրավիճակին։ Կատարվում է ծառայողական քննություն, հանգամանքների պարզաբանմամբ զբաղվում է  դատախազությունը։

Իմ տպավորություններով՝ դեսպանը տեղյակ չէր և նոր է հարցում արել Վրաստան։ Սպասում ենք պատասխանի, նա խոստացավ, որ մոտակա ժամանակներում պատասխանը կստանա և կփոխանցի մեզ: Այս մասին Վրաստանի դեսպանատան դիմաց հայտնեց դեսպանի հետ հանդիպումից դուրս եկած կոյնակագործ Հայկ Շահնազարյանը։

Նա տեղեկացրեց, որ ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը, որ ապօրինի են բացում մեքենաները, բայց դեսպանը հակադարձել է, թե Վրաստանի օրենսդրությամբ իրենք իրավունք ունենին բացել մեքենաները և նմուշառում անեին։

«Մեր մեքենաները կանգնեցվել է, բեռը բացվել է, նմուշառումն կատարվել է և մենք դրա մասին ոչ մի թուղթ չունենք»,-հայտարարեց Շահնազարյանը։

Հոլիվուդյան դերասանուհի Էմբեր Հարդը, որը նախկինում ամուսնացած է եղել կինոաստղ Ջոնի Դեփի հետ, ինչպես նաև սիրային հարաբերությունների մեջ է եղել միլիարդատեր Իլոն Մասկի հետ, հայտարարել է երկվորյակների ծննդյան մասին։ Աստղն ուրախալի լուրով կիսվել է իր ֆոտոբլոգում՝ հրապարակելով իր նորածին երեխաների մասնակցությամբ լուսանկար։

Որոշ երկրպագուներ ենթադրել են, որ երեխաների հայրը կարող է Մասկը լինել:

Հարդի խոսքով՝ երկրորդ անգամ մայր է դարձել մայիսի 11-ին՝ խորհրդանշական տոնին՝ Մայրերի օրը: Նա նաև հայտնել է փոքրիկների անունները՝ որդուն անվանել է Օուշեն, իսկ դստերը՝ Ագնես։ Դերասանուհին որոշել է չբացահայտել, թե ով է երեխաների հայրը, ինչպես դա եղել է ավագ դստեր՝ Ունայի դեպքում, որը չորս տարի առաջ ծնվել էր փոխնակ մոր միջոցով։

«Մայրերի օրը 2025 թվականը հավերժ դաջված կմնա իմ հիշողության մեջ: Այս տարի ես լցված եմ անհուն ուրախությամբ, քանի որ նշում եմ այն ​​ընտանիքի ծնունդը, որի մասին երազել և հանուն որի աշխատել եմ տարիներ շարունակ»,- գրել է Հարդը։

Դերասանուհին խոստովանել է, որ երկվորյակների ծնունդ տանող ճանապարհը հեշտ չի եղել, քանի որ դժվարությունների է հանդիպել հղիանալու հարցում։

 

Ֆոտո

ՄԱԳԱՏԷ-ն տեսչական համակարգի միջոցով կարող է երաշխավորել, որ Իրանը միջուկային զենք չի ունենա. Գրոսսի

Կատարը զգուշացնում է Իսրայելի հարվածների պատճառով էներգամատակարարմանը սպառնացող վտանգի մասին

Ռուսաստանը մտադիր է զարգացնել ռազմատեխնիկական համագործակցությունը բարեկամ երկրների հետ

Ժնևում սկսվել են Իրան-ԵՄ բանակցությունները

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Ժնև՝ մասնակցելու «Եվրաեռյակի» երկրների ԱԳ նախարարների հետ բանակցություններին

Փաշինյանը Էրդողանին հրավիրելու է Հայաստան

Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի խորհրդարանական պատվիրակությանը

Բայրամովը և Կալասը քննարկել են Իսրայել-Իրան հակամարտության թեման

Իրանն Իսրայելի ուղղությամբ 30 hրթիռ է արձակել

Օպերատիվ տվյալներ են ստացվել հասարակական կարգի խաթարմանն ուղղված գործողությունների վերաբերյալ․ ՆԳՆ խոսնակը՝ ձերբակալությունների մասին

Որևէ ճնշում, որևէ վախեցում, որևէ սուտ չի կարող շեղել մեզ մեր ճանապարհից. Սամվել Կարապետյանի կնոջ հայտարարությունը

Արեգակի վրա տեղի է ունեցել այս տարվա 3-րդ ամենահզոր բռնկումը

Կասպյան տարածաշրջանի վրա միջուկային սպառնալիք է կախված. Զախարովա

Նեթանյահուն և Թրամփը քննարկել են Իրանի դեմ ԱՄՆ-ի միանալու հարցը․ Jerusalem Post

Ապօրինի ձերբակալություններ և խուզարկություններ են իրականացվել ՀՅԴ անդամների նկատմամբ․ ՀՅԴ ԳՄ