Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մայիսի 13-ին՝ ժամը 20:45-21։30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Ռուսական պատվիրակությունը մայիսի 15-ին Ստամբուլում կսպասի ուկրաինականին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մեր պատվիրակությունը կլինի այնտեղ և կսպասի ուկրաինական կողմին», - ասել է նա «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Մոսկվա․ Կրեմլ․ Պուտին» հաղորդման հաղորդավար Պավել Զարուբինին։
Euromedia24-ի տեղեկություններով, Ստամբուլում կկայանա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։
Ըստ տեղեկությունների արդեն Ստամբուլ են ժամանել երկու երկրների նախագահների աշխատակազմերի ներկայացուցիչները, այդ թվում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Ուկրաինայի հարցերով հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը և Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆը։ Իսկ ռուսական կողմը, ինչպես հայտնի է, դեռևս չի հրապարակել իր պատվիրակության կազմը։
«Կրեմլը կհայտարարի Ստամբուլում կայանալիք բանակցությունների համար ռուսական պատվիրակության կազմը, հենց որ նախագահը անհրաժեշտ համարի»- հայտարարել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակել բարելավել հարաբերությունները Իրանի հետ, չնայած այն հանգամանքին, որ դատապարտում է Թեհրանի գործողությունները, որոնք անցյալում «հանգեցրել են ճգնաժամի ամբողջ տարածաշրջանում», երեքշաբթի օրը Սաուդյան Արաբիայում կայացած ֆորումի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ես ուզում եմ գործարք կնքել Իրանի հետ։ Եթե մենք կարողանանք դա անել, ես շատ ուրախ կլինեմ, Մերձավոր Արևելքը և աշխարհը կդառնան ավելի անվտանգ վայր։ Ես բազմիցս արտահայտել եմ իմ հանձնառությունը՝ վերջ դնելու անցյալի հակամարտություններին և կառուցելու նոր գործընկերություններ՝ ավելի լավ և ավելի կայուն աշխարհի համար, նույնիսկ եթե մեր տարաձայնությունները կարող են խորը լինել», - ասել է Թրամփը։
Սակայն, եթե Իրանի ղեկավարությունը չհամաձայնվի, Միացյալ Նահանգները այլընտրանք չի ունենա, քան շարունակել առավելագույն ճնշման քաղաքականությունը և ձգտել իրանական նավթի արտահանումը զրոյի հասցնել, նշել է ամերիկացի առաջնորդը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վախենում է իր հետ ուղիղ բանակցություններից։
Ուկրաինայի նախագահը հիշեցրել է, որ մարտի 11-ին Ուկրաինան լիովին պաշտպանել է ԱՄՆ-ի առաջարկը Սաուդյան Արաբիայում կայացած հանդիպման ժամանակ՝ կապված ամբողջական անվերապահ զինադադարի հետ, քանի որ Ուկրաինան ձգտում է վերջ տալ պատերազմին։
Միաժամանակ, ինչպես նշել է նախագահը, այս առաջարկը բանակցային հարթակում ուժի մեջ է արդեն 63 օր։
«Ես դա բազմիցս ասել եմ նախագահ Թրամփին: Կարծում եմ, որ Պուտինը չի ցանկանում, որ պատերազմը ավարտվի, չի ցանկանում հրադադար լինի, չի ցանկանում բանակցություններ: Ես նույնիսկ չեմ նշում, որ նա վախենում է ինձ հետ ուղիղ բանակցություններից»,- ընդգծել է Զելենսկին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փաստաթղթեր է ստորագրել ԱՄՆ տնտեսության մեջ Սաուդյան Արաբիայի 600 միլիարդ դոլարի ներդրման վերաբերյալ։
Փաստաթղթերը ստորագրվել են այսօր Էր-Ռիադում և «ներկայացնում են երկրների միջև գործընկերության նոր ոսկե դարաշրջանը» , հայտնել են Սպիտակ տանը:
Համաձայնագրերը ներառում են ներդրումներ ԱՄՆ էներգետիկ ենթակառուցվածքներում և առողջապահական ծրագրերում։
Բացի այդ, ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան ստորագրել են 142 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական համագործակցության մեծ համաձայնագիր, որը նախատեսում է ամերիկյան արտադրության ժամանակակից սպառազինությունների և սարքավորումների մատակարարում Էր-Ռիադին, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի զինված ուժերի ուսուցում և աջակցություն:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում փակ բանակցություններ է վարում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ, հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից։
Նշենք, որ դա տեղի է ունենում մայիսի 15-ին Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններին ընդառաջ։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 11-ի գիշերը Կրեմլում լրագրողների հետ զրույցում առաջարկել է Կիևի իշխանություններին առանաց նախապայմանների վերսկսել ուղիղ բանակցությունները։ Նա առաջարկել է երկխոսությունը սկսել մայիսի 15-ին Ստամբուլում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ողջունել է առաջարկը, իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ ակնկալում է անձամբ Պուտինի մասնակցությունը:
Առաջիկա օրերին Իսրայելը կմտնի Գազա «իր ողջ հզորությամբ»՝ ՀԱՄԱՍ-ին լիովին ջախջախելու համար, և չի դադարեցնի պատերազմը՝ մինչև լիակատար հաղթանակ։ Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարությունը հաստատել էր Գազայի հատվածում ռազմական գործողությունների ընդլայնման ծրագիրը, որը ներառում է պաղեստինյան անկլավը գրավելու հնարավորությունը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը և Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը կմեկնեն Ստամբուլ, որտեղ մայիսի 15-ին Ուկրաինայի հարցով ռուս-ուկրաինական բանակցություններ են կայանալու։ Այս մասին Reuters-ին հայտնել են աղբյուրները։
Մինչդեռ CNN-ի փոխանցմամբ՝ Թրամփի ներկայացուցիչները կսահմանափակվեն Մոսկվայի և Կիևի միջև երկխոսության շրջանակում միայն դիտորդի դերով։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 11-ի գիշերը Կրեմլում լրագրողների հետ զրույցում առաջարկել է Կիևի իշխանություններին առանաց նախապայմանների վերսկսել ուղիղ բանակցությունները։ Նա առաջարկել է երկխոսությունը սկսել մայիսի 15-ին Ստամբուլում։ Թրամփը ողջունել է առաջարկը, իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ ակնկալում է անձամբ Պուտինի մասնակցությունը:
Մայիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բեռլինում հանդիպել է Միացյալ Թագավորության զինված ուժերի նախարար Լյուկ Փոլարդի հետ: Այս ամսին հայտնում են ՊՆ-ից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության հիմնական ուղղություններին և դրանց զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր:
Երկուստեք պատրաստակամություն են հայտնել համագործակցությանը նոր թափ հաղորդել՝ երկու երկրներում պաշտպանության հարցերով կցորդներ նշանակելով:
Անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցերի: