Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը 4.89 դրամ:
Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389 դրամ:
Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 432 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 435 դրամ:
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը 4.89 դրամ:
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը նսեմացվում ու նենգափոխվում է Հայաստանում հակառուսականությունը տարածելու նպատակով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով մայիսի 9-ին ու դրանից հետո Հանրային հեռուստաընկերության եթերում հնչած տեսակետները։
«Այդ վայ-պատմաբաններին ասեմ`1945թ–ի հունիսի 7-ին ԽՍՀՄ արտաքին գործերի նախարար Վյաչեսլավ Մոլոտովն իր մոտ է հրավիրում Թուրքիայի դեսպան Սելիմ Սարպերին և Խորհրդային Միության անունից պաշտոնապես ասում, որ ԽՍՀՄ–ը պահանջում է Կարսի մարզը Անիով ու Արարատ լեռով վերադարձնել Խորհրդային Հայաստանին։ Այս թեման բացվել է 1945թ–ի Յալթայի կոնֆերանսից հետո, և Անաստաս Միկոյանը հանձնարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Սահակ Կարապետյանին ու Կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունովին ներկայացնել 2 ծրագիր` Խորհրդային Հայաստանին Արևմտյան Հայաստանի միացման մասին»,– ասաց Շարմազանովը։
Նա հավելեց` հարցը քննարկվել է անգամ Պոստդամի կոնֆերանսում, բայց իրականություն չի դարձել, քանի որ ԱՄՆ–ն և Բրիտանիան իրենց պաշտպանության տակ են վերցրել Թուրքիային։
«Եթե որևէ մեկը ունեցել է ծրագիր, որ Արևմտյան Հայաստանը միանա Խորհրդային Հայաստանին, դա եղել է Խորհրդային Միությունը։ Եվ կանգնել, կեղծ թեզերով նսեմացնել Խորհրդային Միության դերը, մեր պապերի դերը ֆաշիզմի դեմ պայքարում ու հաղթանակում, դա սրբապղծություն է»,– ընդգծեց ընդդիմադիր գործիչը` հավելելով, որ հարցն իր համար հատկապես էմոցիոնալ է, քանի որ իր պապը` կամավոր ռազմաճակատ մեկնած Պետրոս Հարությունի Ավագյանը, վիրավորվել է Ստալինգրադի ճակատամարտում։
«Նույնիսկ իմ պապն է իր հուշերում ասել, որ հայերն այնտեղ կռվում էին, քանի որ շատ լավ գիտակցում էին, որ հայերիս համար ֆաշիզմի հաղթանակը կարող է ճանապարհ հարթել նոր ցեղասպանության համար։ Եվ հիմա գալ, Հանրայինի եթերում խոսել, որ Գերմանիայի հաղթանակը կարող էր հայ ժողովրդի համար ձեռնտու լինել, դա նեոֆաշիզմի դրսևորում է»,– շեշտեց Շարմազանովը։
Նա եզրափակեց` ֆաշիզմի դեմ հաղթանակը մարդկության հաղթանակն է համամարդկային չարիքի դեմ, իսկ հայաստանյան որոշ շրջանակների կողմից տարածվող քարոզչությունը ոչ միայն պատմության նենգափոխում է, այլև նեոֆաշիզմի վերակենդանացման ու ջատագովման փորձ։
Արարատի մարզում երեկ տեղացած հորդառատ անձրևը հեղեղել է դաշտերն ու այգիները։ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է Քաղցրաշեն գյուղում գետի վերածված անձրևը հեղեղում այգին։
Հիշեցնենք, որ երեկ Արագածոտնի մարզում ուժեղ կարկուտ էր տեղացել։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին 2020թ․ ծեծի ենթարկելու գործով դատարանը քիչ առաջ վճիռ կայացրեց։ Armlur․am-ը հայտնում է, որ դատարանը գործով մեղադրյալ Արա Բադոյանին դատապարտեց երեք տարի ազատազրկման։ Բադոյանը կալանավայրում կանցկացնի 1 տարի 11 ամիս։
Պարբերականի թղթակիցը դատարանից հայտնում է, որ վճռի հրապարակումից հետո Արա Բադոյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, նրա համար շտապօգնություն են կանչել։
Նշենք, որ մայիսի 12-ին ԱԺ-ում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հայտարարեց, որ ԱԺ նախկին նախագահ, այժմ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի դեմ 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը կատարված մահափորձի գործով շուտով արդյունքներ կլինեն։
ՔԿ ղեկավարն ընդգծեց, որ Միրզոյանի մահափորձի գործով ակտիվ քննչական գործողություններ են կատարվում, և որ այս մասով ԱԱԾ-ն բազմաբնույթ մեծածավալ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ է իրականացրել:
Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։
Մայիսի 14-ին, ժամը 09:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում, նախնական տվյալներով, այրվում է բենզինի դատարկ ռեզերվուար: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:15-ին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիայում բիզնես ֆորումի ժամանակ հայտարարել է, որ խոշոր ընկերությունների հետ ակնկալվող առևտրային գործարքների միջոցով ԱՄՆ կներգրավի ավելի քան 1 տրիլիոն դոլարի ներդրումներ։
«Այս ուղևորության շնորհիվ մենք կավելացնենք ավելի քան 1 տրիլիոն դոլար՝ մեր երկրում ներդրումների և մեր արտադրանքի գնման առումով», - ասել է Թրամփը, որին խոսքերը մեջբերում է Reuters-ը:
Միջոցառմանը ներկա են եղել ամերիկացի գործարարներ՝ Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը և Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը։
Նախօրեին հաղորդվել էր, որ Թրամփը փաստաթղթեր է ստորագրել ԱՄՆ տնտեսության մեջ Սաուդյան Արաբիայի 600 միլիարդ դոլարի ներդրման վերաբերյալ։
«Փաստաթղթերը ստորագրվել են Էր-Ռիադում և ներկայացնում են երկրների միջև գործընկերության նոր ոսկե դարաշրջանը» , հայտնել են Սպիտակ տանը:
Համաձայնագրերը ներառում են ներդրումներ ԱՄՆ էներգետիկ ենթակառուցվածքներում և առողջապահական ծրագրերում։
Բացի այդ, ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան ստորագրել են 142 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական համագործակցության մեծ համաձայնագիր, որը նախատեսում է ամերիկյան արտադրության ժամանակակից սպառազինությունների և սարքավորումների մատակարարում Էր Ռիադին, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի զինված ուժերի ուսուցում և աջակցություն:
Մահացել է «աշխարհի ամենաաղքատ նախագահը»` Ուրուգվայի նախկին առաջնորդ Խոսե Մուխիկան: Նրան անվանել են «աշխարհի ամենաաղքատ նախագահը» համեստ ապրելակերպի պատճառով. երբ Մուխիկան ղեկավարում էր երկիրը, նա իր գրեթե ամբողջ աշխատավարձը տալիս էր բարեգործության։ 2024-ին Մուխիկայի մոտ քաղցկեղ էր հայտնաբերվել:
Ուրուգվայի նախկին նախագահը (2010-2015թթ..) մահացել է 89 տարեկանում։ Այս մասին X-ում հայտարարել է երկրի ներկայիս ղեկավար Յամանդու Օրսին։
«Խոր վշտով հայտնում ենք մեր գործընկեր Խոսե Մուխիկայի մահվան մասին։ Նախագահ, ակտիվիստ, առաջնորդ։ Մենք քեզ շատ կկարոտենք, թանկագին ծերուկ։ Շնորհակալ ենք այն ամենի համար, ինչ տվել ես մեզ և ժողովրդի հանդեպ խորը սիրո համար»,- գրել է նա։
Ուկրաինայի իշխանությունները հասկանում են, որ չեն կարող վերադարձնել 2014 թվականից ի վեր կորցրած իրենց բոլոր տարածքները, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Մենք պետք է օգնենք Ուկրաինային պաշտպանել իրեն, բայց մենք չենք ցանկանում երրորդ համաշխարհային պատերազմ սկսել», - ասել է Մակրոնը TF1 հեռուստաալիքին։
Նրա կարծիքով՝ ռազմական գործողությունները պետք է ավարտվեն, և Կիևը պետք է «լավագույն դիրքում լինի բանակցություններին վերադառնալու համար, ինչը «թույլ կտա լուծել տարածքային խնդիրները»։
Մակրոնը նաև հայտարարել է, որ պատրաստ է «մոտ օրերս» ԵՄ մակարդակով նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, սակայն հավելել է, որ կցանկանար դա անել ԱՄՆ-ի հետ միասին։
Ֆրանսիայի ղեկավարը նշել է, որ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները ներկայումս բանակցություններ են վարում Վաշինգտոնի վարչակազմի և ամերիկացի սենատորների հետ՝ կապված Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հնարավոր ուժեղացման հետ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայի դեմ պատժամիջոցները չեղարկելու մտադրության մասին, գրում է dw.com-ը։
«Ես կհրամայեմ վերացնել Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները՝ նրանց հնարավորություն տալու համար», - ասել է նա Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ։
Թրամփը պարզաբանել է, որ համապատասխան որոշում է կայացրել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ իրավիճակը քննարկելուց հետո։
Դամասկոսը ողջունել է պատժամիջոցները չեղարկելու Թրամփի հայտարարությունը։
«Սիրիայի դեմ պատժամիջոցների չեղարկումը վճռական շրջադարձ է սիրիացի ժողովրդի համար՝ դեպի տնտեսական կայունություն և իրական վերականգնում տարիներ տևած ավերիչ պատերազմից հետո», - ասել է Սիրիայի արտգործնախարար Ասադ ալ-Շեյբանին սիրիական «Սանա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։
Ինչպես հայտնում է dpa գործակալությունը, Սիրիայի մի շարք քաղաքներում մարդիկ ցնծությամբ են դիմավորել իրենց երկրի դեմ ԱՄՆ պատժամիջոցների մոտալուտ չեղարկման մասին լուրը։ Ականատեսները լրագրողներին պատմել են, որ սիրիացիները զանգվածաբար փողոց են դուրս եկել Դամասկոսում, Հոմսում և այլ քաղաքներում։
Մայիսի 14-ին Թրամփը Պարսից ծոցի տարածաշրջան կատարած այցի ընթացքում մտադիր է Սաուդյան Արաբիայում հանդիպում ունենալ Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ Շարաայի հետ, հայտարարել է Սպիտակ տունը։ «Նախագահը (Դոնալդ Թրամփը - Խմբ.) համաձայնել է ողջունել Սիրիայի նախագահին վաղը (մայիսի 14 - Խմբ.) Սաուդյան Արաբիայում գտնվելու ժամանակ», - մեջբերում է dpa գործակալությունը Սպիտակ տան ներկայացուցչի խոսքերը՝ նշելով, որ նա այլ մանրամասներ չի հայտնել։
Երևան տեղափոխվելուց հետո Շահրամանյանը ստորագրել է մեկ այլ հրամանագիր, որով անվավեր է ճանաչվել 2023 թվականի սեպտեմբերի 26-ին ստորագրված Արցախը լուծարելու մասին հրամանագիրը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը։
«Հարգելի՛ հայրենակիցներ
Վստահ եմ՝ շատերդ գիտեք կամ հասկանում եք Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի կողմից հայկական երկրորդ պետությունը լուծարելու վերաբերյալ հրամանագիր կայացնելու դրդապատճառները։ Ոմանք նաև պատկերացնում են, որ որևէ պաշտոնյա, այդ թվում՝ պետության ղեկավարը, հրամանագրով պետություն լուծարելու լիազորություն չունի։
Այնուամենայնիվ, հանրության տարբեր շրջանակներ, հաշվի չառնելով անգամ այն, որ, այսպես կոչված, Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագիրը,
որպես իրավական ակտ, անգամ ուժի մեջ չի մտել, տարբեր եղանակներով շահարկել են այն, Սամվել Շահրամանյանին անվանել Արցախը լուծարող նախագահ և այլն։
Ավելին՝ հենվելով հրամանագրի բովանդակության վրա՝ ՀՀ-ում տարբեր անձանց, այդ թվում՝ արցախյան համայնքների ղեկավարներին և ավագանու անդամներին առաջադրվել են քրեական մեղադրանքներ՝ պատճառաբանելով, որ Արցախի պետությունն ու համայնքները լուծարված են, իսկ պաշտոնատար անձանց լիազորություններն էլ դադարեցված, հետևաբար նրանց կողմից այս կամ այն լիազորությունն իրականացնելը քրեորեն պատժելի է։
Ինչ-որ հրամանագրով Արցախի Հանրապետությունը լուծարված լինելու հարցին լուրջ վերաբերողների համար և հետագա շահարկումներից խուսափելու նպատակով Երևան տեղափոխվելուց հետո Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը կայացրել է ստորև հրապարկված մեկ այլ հրամանագիր, որով նույն հարթակում անվավեր է ճանաչվել 2023 թվականի սեպտեմբերի 26-ին ստորագրված Արցախը լուծարելու մասին հրամանագիրը։
Այս մասին Սամվել Շահրամանյանը պաշտոնական նամակով տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության իշխանությանը:
Չնայած ո’չ այս և ո’չ էլ Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագրերը որևէ իրավական ուժ չունեն, երկուստեք հակասում են թե՛ Արցախի մայր օրենքին, թե՛ հրամանագրից բարձր իրավաբանական ուժ ունեցող այլ իրավական ակտերի դրույթներին, ուժի մեջ չեն մտել և հետևաբար որևէ հետևանք անգամ առաջացնել չեն կարող, այնուամենայնիվ, հրապարակում եմ ԱՀ նախագահի 659-Ն հրամանագիրը՝ բոլորին խնդրելով Արցախը լուծարված լինելու մասին այլևս չխոսել։
Հիշեցնում եմ նաև, որ Ադրբեջանը մոտ 30 տարի Շուշիի, Աղդամի և այլ համայնքների ղեկավարներ է ունեցել, ուստի տարածքային կորստով Արցախի էջը փակված մի’ համարեք։
Մենք մերը հետ ենք ստանալու»,-գրել է նա։