ArmNews
Հունիսի 20, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

«Դուք նեղսրտում եք տարբեր բառերից ու արտահայտություններից, որ ձեր մասին ասում ենք։ Ես ուզում եմ էսօր ուրիշ բան ասել՝ դուք իրականում համբակ եք, համբակ, չշփոթել մյուս բառի հետ»,- այս մասին այսօր ԱԺ նիստում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ դիմելով ընդդիմադիր պատգամավորներին։

«Հայերենում գոյություն ունի այդպիսի բառ, նշանակում է՝ տգետ, հիմար, տխմար, համբակամիտ, տկարամիտ,- պարզաբանեց Կոնջորյանը՝ հավելելով՝ էս ամեն ինչը ձեր մասին է, միայն համբակը կարող է գալ և անընդհատ թիրախավորել կրթությունը։ 

«Դուք համբակ եք»․ Հայկ Կոնջորյանը՝ ընդդիմադիր պատգամավորներին

Որ պահին մտավ այս դահլիճ, պատասխան է տալու իր արածների համար, սկզբում վերբալ պատասխան է տալիս, հետո արդեն՝ վերբալ պատասխանից կախված: Այդ մասին, այսօր՝ մայիսի 14–ին, Ազգային ժողովում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ խոսքն ուղղելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանին:

Հաճախ հնչող դիտարկմանը, թե ինչ են անելու իշխանական պատգամավորները, եթե մի օր պաշտոն չունենան, Ալեքսանյանը պատասխանեց.

«Որ վաղը պաշտոն չունենանք, կարողանալու ենք ու անելու ենք այն նույն բանը, ինչ կարողանում և անում ենք հիմա: Գիտե՞ք ինչու, որովհետև մենք հիմա ԱԱԾ-ին չենք ուղարկում, որ մեր սիրած աղջկան մոտեցող տղայի գլուխը ջարդի, որ մեր տղայական ու անձնական հարցերը լուծի:

Մեր հարցերը էլի մենք ենք լուծում, էլի ինքներս ենք անում: Ոնց կարողանում ենք, լուծում ենք: Փողոցից սկսած, դպրոցական տարիքից սկսած, մանկապարտեզից սկսած՝ այս դահլիճի այս կողմում նստած մարդիկ ինքնուրույն են հարցերը լուծում (ցույց է տալիս իշխանական խմբակցության պատգամավորական աթոռները - խմբ.)»:

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեկնաբանել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերը, որ Իսլամական Հանրապետությունը, իբր, «ահաբեկչություն է սերմանում» Մերձավոր Արևելքում։

«Թրամփը վերահաստատել է իր մտադրությունը՝ վարելու առավելագույն ճնշման քաղաքականություն։ ԱՄՆ-ի նախագահն աչք է փակում տարածաշրջանում Իսրայելի բոլոր հանցագործությունների վրա և փորձում է Իրանին ներկայացնել` որպես սպառնալիք։ Սա մաքուր խաբեություն է և (հասկացությունների) փոխարինում, երբ սպառնալիքները տեղերով փոխվում են։ Ո՞ր ռեժիմն է սպանել 60.000 մարդու Գազայում։ Ո՞վ է նման մասշտաբի ավերածություններ պատճառել Գազայում։ Ո՞ր ռեժիմն է հարձակվում Պաղեստինի շրջակայքի, այդ թվում՝ Լիբանանի, Սիրիայի և Եմենի վրա»,- լրագրողներին ասել է Արաղչին։

«Վերջին ամիսներին Իսրայելի կողմից օկուպացված սիրիական տարածքն ավելի մեծ է, քան ամբողջ Գազայի հատվածը։ Իսրայելը Գազայում տնտեսական շրջափակման մեջ է պահում մի ամբողջ ազգի։ Այս բոլոր փաստերն անտեսվում են, միաժամանակ փորձեր են արվում Իրանը ներկայացնել` որպես տարածաշրջանի համար սպառնալիք, որպեսզի մոռացվի իրական սպառնալիքը։ Սակայն նրանք դա էլ չեն հաջողի»,- նշել է դիվանագետը։

Նրա խոսքով՝ «իրանական ժողովուրդը ընտրություն է կատարել ժողովրդավարական, անկախ և զարգացած երկրի օգտին, և հենց Միացյալ Նահանգներն է, որ տարիներ շարունակ խոչընդոտել է Իրանի առաջընթացը՝ պատժամիջոցների և ճնշման միջոցով»։

Թուրքիայի իշխանությունները հինգշաբթի՝ մայիսի 15-ին չեն սպասում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցին՝ ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններին մասնակցելու համար, հայտնել է Bloomberg գործակալությունը։

Ըստ լրատվամիջոցի՝ թուրքական իշխանությունները, միաժամանակ, չեն բացառում ամերիկացի առաջնորդի՝ Ստամբուլ ժամանումն առաջիկա օրերին, մասնավորապես, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանի Թուրքիա։

Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ կմտածի Թուրքիա այցելելու շուրջ՝ հղում անելով Մերձավոր Արևելքի իր խիտ շրջագայության գրաֆիկին։

Այսօր ուժեղ կարկուտ է տեղացել Արմավիրի մարզի Նալբանդյան–Ջանֆիդա համայնքներում։ Այս մասին տեսանյութ է հրապարակել Գագիկ Սուրենյանը։

Ավելի վաղ, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ը հայտնել էր որ մայիսի 14-15-ին Հայաստանը կշարունակի գտնվել ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում, ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։

Համացանցում նոր տեսանյութ է տարածվել այսօր ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպից:

Կադրերում Լևոն Քոչարյանը դիմելով ելույթ ունեցող ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանին՝ ասում է. «Հալովդ մնա, լակոտ»:

Հիշեցնենք՝ իր ելույթում Արշակյանն ասել էր. «Ժողովուրդը Ռոբերտ Քոչարյանի մասին ասում է՝ հայրը թուրք է»: 

Քանի որ «Հայաստան» խմբակցությունը որպես պոլի շոր է ծառայում Լևոն Քոչարյանի ու Ռոբերտ Քոչարյանի համար, պետք է անդրադառնալ Լևոն Քոչարյանին, թե չէ ինքն էդքան չկար։ Այս մասին այսօր՝ մայիսի 14–ին, Նյուզի փոխանցմամբ, Ազգային ժողովի նիստում ունեցած ելույթում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։

«Ի՞նչ է ասում Լևոն Քոչարյանը, ասում է թղթով սաղ ճիշտ է։ Ի դեպ, պարոն Ռուբինյան, մենակ դատախազությունը չի ասում, որ այդ ապօրինի գույքը ապօրինի է, այլ ասում է ամբողջ հայ ժողովուրդը։ Օրինակ ամբողջ հայ ժողովուրդը հիշում է, 2000-ականներին ոնց չէին թողնում ներկրել բջջային հեռախոսներ, որովհետև դա Սեդրակ Քոչարյանի մենաշնորհն էր, և ծանոթ էին գտնում, որ Սեթրակ Քոչարյանը զանգեր ոնց որ թե Արմեն Ավետիսյանին ու ասեր՝ խնդրում եմ էլի, այս մի 500 հատ հեռախոսը թողեք այս մյուս ֆիրման էլ ներմուծի։ 

Բոլորը շատ լավ հիշում են, որ օրինակ, Toyota-ի բացվելուց հետո բոլոր պետական պաշտոնյաները սկսեցին Toyota քշել, դժբախտաբար մինչև հիմա էլ քշում են, կամ բարեբախտաբար։ Պարզվում է՝ այդքան էլ վատ ավտոներ չեն, բայց այն ժամանակ պարտադրանքով էր։

Բոլորը շատ լավ հիշում են բիզնեսների խլելը, օրինակ Royal Armenia-ի հայտնի դեպքը, երբ էլի իրենց ինչ-որ կամ հենց իրենց կամ իրենց հետ աֆիլյացված մեկի համար բիզնես էին խլում, հետո էլ դատավորին զրկում իր պաշտոնից, որովհետև համարձակվել էր դեմ քայլ անել։

«Համբալի» մասով. ոչ միայն ապօրինի գույք ունեցողն է համբալ, այլ այն երկրի ղեկավարը, որ օրինակ երկու կոպեկի համար գույք է տալիս պարտքի դիմաց։

Կամ համբալ չի՞ արդյոք այն երկրի նախագահը, որ գազամուղի տրամագիծ է փոքրացնում ինչ-որ մի երկրի շահի համար, որ մենք այսօր այլընտրանք չունենանք։ Կամ էլ, օրինակ, բան, կեղծ փաստաթղթով, ընտրություն կեղծելով, նախագահ է դառնում, ո՞վ է այդ նախագահը, եթե ոչ համբալ։

Այստեղ լինել դեմքին կասեի, ու երկրորդ դեմքով կասեի, ոչ թե երրորդ դեմքով, բայց այստեղ չի։ Ի տարբերություն այդ ասածների, հիմա ի՞նչ է տեղի ունենում։ Մենք այո, նաև այդ պողպատի մանդատով լիքը հարց ենք լուծում, բաժնետոմսեր ենք հետ բերում այդ ռազմավարական օբյեկտների կոպեկներով սեփականաշնորհած։ Նաև ինքնիշխանություն ենք բարձրացնում մեր սահմանային կետերից օտար սահմանապահներին ուղարկելով իրենց հիմնական ծառայության վայրեր, փոխարինելով նրանց մեր սահմանապահներով»,– հայտարարեց Արսեն Թորոսյանը։ 

Նա, մասնավորապես, անդրադարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի այսօրվա ելույթին՝ նշելով. «Փոքրիկ Քոչարյանը խոսում է նաև ինչ-որ մարդկանց շպրտելու մասին, երևի խաբնվել է իր տիկտոկյան գանտել բարձրացնելուն։ Որ մի երկու հատ գանտել է կարում բարձրացնի, գիտի, թե կարա մարդ շպրտի։ Վախենամ մի օր էդ գանտելը գլխին ընկնի, էնքան ծանր գանտել բարձրացնի, զգույշ եղեք, պարոն Քոչարյան։

Եվ վերջում, ոմանք թուրք անվանելը դիտարկում են որպես հայհոյանք և դրան հայհոյանքով են պատասխանում։ Եվ երբ մեզ ասում են թուրք, իրենք նկատի ունեն հայհոյա՞նք, որ մեզ ասում են թուրք, դա հայհոյանք են ընկալում։ Ես էլ էդպես պաշտոնապես հայտարարում եմ, շատ պաշտոնապես բոլոր նախկին ասածներին և բոլոր վաղը մեզ թուրքը որպես հայհոյանք ասողներին, ուրեմն ով մեզ, ինձ, իմ թիմակիցներին կամ որևէ այլ մարդու, կասի թուրք, որպես հայհոյանք, դրա մերն էլ, հերն էլ, լավն էլ, ընտանիքն էլ»,–ընդգծեց նա։

«Փոքրիկ Քոչարյանը խոսում է  ինչ-որ մարդկանց  շպրտելու մասին։ Երևի խաբնվել է իր  տիկտոկյան գանտել բարձրացնելուն։ Որ մի երկու գանտել է կարողանում բարձրացնել, գիտի կարող է մարդ շպրտի։

Ոմանք թուրք անվանելը դիտարկում են որպես հայհոյանք, ես ճի՞շտ եմ հասկանում, և դրան հայհոյանքով են պատասխանո՞ւմ։ Երբ որ մեզ ասում են թուրք, իրենք նկատի ունեն հայհոյա՞նք։  Որ մեզ ասում են թուրք, դա հայհոյանք են ընկալո՞ւմ։ 

Ես էլ այդպես պաշտոապես հայտարարում եմ՝ ով մեզ, ինձ, իմ թիմակիցներին, կամ որևէ այլ մարդու կասի թուրք, որպես հայհոյանք, դրա հերն էլ, մերն էլ, լավն էլ, ընտանիքն էլ...»։

Հայկական ԱԷԿ-ը 2026 թվականին 4,5 ամիս կկանգնի պլանային վերանորոգման։ Այս մասին հայտնեց կայանի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մովսես Վարդանյանը Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի՝ ատոմակայան կատարած այցի ժամանակ:

Վերանորոգման հիմնական խնդիրը կլինի վթարային հովացման համակարգի փոխարինումը։ Անհրաժեշտ սարքավորումների մատակարարումն իրականացնում է «Ռուսատոմ Սերվիս» ընկերությունը, որը ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիայի դուստր ձեռնարկությունն է: Անմիջապես աշխատանքը կկատարի մեկ այլ «դուստր» կառույց՝ «Ատոմէներգորեմոնտը»։
Այժմ կայանում ներգրավված են հինգ ռուսաստանցի մասնագետներ, սակայն 2026 թվականին նրանց թիվը կհասնի մոտ 200-ի: Ընթացիկ տարում նախատեսվում է ավարտել հովացման աշտարակների վերանորոգումը, ինչպես նաև նոր ենթակայանի կառուցումը, որը կապահովի կայանի միացումը ընդհանուր էլեկտրացանցին:
Первый заместитель гендиректора ААЭС Мовсес Варданян рассказывает о работе Армянской АЭС во время визита посла России Сергея Копыркина на электростанцию (14 мая 2025). Мецамор - Sputnik Արմենիա, 1920, 14.05.2025
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մովսես Վարդանյանը կայանի աշխատանքը ներկայացնում է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին
Արդիականացման համալիր աշխատանքների ավարտից հետո կայանը նախատեսում է 2031 թվականին ստանալ 10 տարի ժամկետով (մինչև 2041 թվականը) նոր լիցենզիա։ Դա թույլ կտա գործող էներգաբլոկին աշխատել առնվազն մինչև 2036 թվականը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ մինչև նոր էներգաբլոկի շահագործման հանձնումը: Դրանից հետո հին էներգաբլոկը դուրս կբերվի շահագործումից։

Հիշեցնենք, որ Հայաստանի գործող ԱԷԿ-ը պետք է աշխատանքը ավարտեր 2016 թվականին, սակայն շահագործման ժամկետը սկզբում երկարաձգվեց մինչև 2026 թվականը, իսկ հետո՝ մինչև 2036 թվականը: Աշխատանքների հիմնական մասն իրականացվել է ռուսական վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին (189 մլն դոլար), մյուս մասը (63,2 մլրդ դրամ կամ 162,8 մլն դոլար)` ՀՀ պետբյուջեի հաշվին։

Բժիշկներն ասում են, որ երբևէ իրենց պրակտիկայում նման դեպք չեն տեսել։ Որովայնի հատվածում հղի կնոջ վնասվածքն այնքան խորն է եղել, որ անգամ նորածնի ճակատին է խորը վերք առաջացրել։

Հրաշք, աստվածային միջամտություն․ այսպես են բժիշկները բնութագրում այն, ինչին ականատես եղան օրերս։ Մայիսի 11-ին ուժեղ քամու ժամանակ 36-շաբաթական հղի 23-ամյա Ռուզաննա Հարությունյանն իրենց բակ դուրս եկավ՝ երեխային տուն տանելու, որ հանկարծ չվնասվի քամուց։ Րոպեներ անց նրան ծանր վնասվածքով, արյունահոսությամբ «Էրեբունի» ԲԿ–ի ծննդատուն տեղափոխեցին։ Տանիքից պոկված թիթեղը որովայնին էր հարվածել՝ թափանցող պատռվածք վնասվածք առաջացնելով։ Այն, որ այս դեպքից 3 օր անց Ռուզաննան անձամբ է լրագրողներին պատմելու սարսափելի օրվա ու աստվածային հրաշքի մասին, անհավատալի էր թվում։ Ասում է՝ հյուրեր կային տանը, իր բղավոցից բոլորը դուրս վազեցին։ Շտապօգնություն չկանչեցին, փոխարենը, ոչ մի վայրկյան չկորցնելով, հարևանն ինքը Ռուզաննային հիվանդանոց հասցրեց։ Անմիջապես կնոջը հետազոտեցին ու 7 րոպե անց սկսվեց վիրահատությունը։

«Ինչքան տեսել ենք, կարդացել ենք, նման բան չենք տեսել, դրա համար որոշեցինք շատ արագ կազմակերպել վիրահատությունը»,- ասում է մանկաբարձ-գինեկոլոգ Նարա Ադամյանը։

Ասում է՝ չնայած սթրեսային վիճակին Ռուզաննան կարողացել է շատ սթափ ու հանգիստ ներկայացնել դեպքի բոլոր մանրամասները, պատասխանել բոլոր հարցերին, օգնել է բժիշկներին։ Բժշկուհի Ադամյանի խոսքով՝ Ռուզաննան մեկ լիտրից ավելի արյուն էր կորցրել։ Որոշվեց շտապ կարգով կեսարյան հատում կատարել։ Ծնվեց 2 կգ 450 գրամ քաշով, 48 սմ հասակով աղջնակ, բժիշկները նաև վերականգնեցին կնոջ պատռված արգանդը։

«Արդեն աշխատանքիս 45 տարին լրացել է, չեմ տեսել այսպիսի դեպք, որ բնության աղետի հետևանքով հղի կինը նման վնասվածք ստանա, ոնց որ բարձրյալի հրաշքը լինի, որ կինն ու նորածինը փրկվել են»,- ասում է «Էրեբունի» ԲԿ–ի ծննդատան տնօրեն Անդրանիկ Պողոսյանը։
Медперсонал роддома Эребуни во время брифинга пострадавшей от сильного ветра беременной гражданки Рузанны Арутюнян (14 мая 2025). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 14.05.2025
«Էրեբունի» ԲԿ–ի ծննդատան տնօրեն Անդրանիկ Պողոսյանը և Ռուզաննայի վիրահատությունն իրականացրած բժիշկները

Աստվածային միջամտությունից բացի այս պատմության մեջ ներգրավված բոլորը ճիշտ տակտիկական գործողություններ են արել՝ չկորցնելով կենսական ոչ մի րոպե։ Անդրանիկ Պողոսյանի խոսքով՝ անգամ շտապօգնություն կանչելու փոխարեն անմիջապես հիվանդանոց հասցնելն է ճիշտ որոշում եղել։ Նշում է՝ հիմնական խնդիրը եղել է արգանդի թափանցող վնասվածքը։

«Կինն էլ է ասել՝ հարվածից հետո ջրերը գնացել են։ Հարվածն այնքան ուժեղ է եղել, որ նորածնի ձախ քունքի վերևի շրջանում բավականին խորը պատռվածք է եղել»,- ասում է Պողոսյանը։

Մասնագետները չեն բացառում, որ դեռ չծնված փոքրիկը փրկել է մայրիկի կյանքը՝ իր վրա վերցնելով հարվածն ու պաշտպանելով նաև մայրիկի կենսական օրգանները։ Բժիշկները վստահ են՝ արդեն 3 երեխաների մայրիկն ապագայում էլի կկարողանա մայրանալ։

Ռուզաննան մի քանի օրից դուրս կգրվի, փոքրիկը դեռ ապաքինվում է, վիճակը կայուն է։ Մարինե են անվանել՝ ի պատիվ սկեսուր մայրիկի։ Ռուզաննան ու փոքրիկ հրաշքը դեռ չեն հանդիպել, Ռուզաննան միայն նկարներով է իր կյանքը փրկած բալիկին տեսել։ Անհամբեր սպասում է իրենց առաջին հանդիպմանն ու նրա հետ միասին լիովին կազդուրված տուն վերադառնալուն։

2026 թվականի համար էլեկտրաէներգիայի, գազի, ջրի սակագների թանկացման վախ չկա։ Այդ մասին Ազգային ժողովում 2024 թ. տարեկան զեկույցը ներկայացնելիս տեղեկացրեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։

Նա նշեց, որ հանձնաժողովը սակագնային տարին ամփոփում է ամեն տարվա դեկտեմբերի վերջին և սակագնային տարին սկսվում է ամեն տարվա փետրվարին։

«Ըստ այդմ` այդ հարցին ես կարող եմ հստակ պատասխանել դեկտեմբերի վերջերին, սակայն նայելով առաջիկա վեց ամիսների ընթացքը, քանի որ էլեկտրաէներգիայի, գազի, ջրի սակագների վրա բազմավեկտոր գործոններ են ազդում, նախնական կանխատեսումներով` մենք սակագների թանկացման վախ չունենք»,– ընդգծեց Մեսրոպյանը։

Նա հիշեցրեց, որ 2025 թվականին կենցաղային սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագինն արդեն իսկ մնացել է անփոփոխ։

Հիշեցնենք, որ 2025 թ. Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագները չեն փոխվել (ՀԷՑ–ի ֆիքսված սակագներից օգտվող բաժանորդների համար)։ Ամսական մինչև 200 կՎտ/ժ սպառում ունեցող տնային տնտեսությունների համար ցերեկային սակագինը կկազմի մեկ կՎտ/ժ-ի համար 46,48 դրամ, 200-400 կՎտ/ժ-ի համար՝ 48,48 դրամ, 400-ից ավելիի դեպքում՝ 53,48 դրամ, իսկ անապահով ընտանիքների համար՝ 29,99 դրամ: Գիշերային սակագները 10-ական դրամով ցածր են։

Խմելու ջրի սակագինը 2025 թվականին սպառողների համար ևս չի թանկացել` սոցիալապես անապահով բաժանորդների համար` 180 դրամ, մյուս բոլոր բաժանորդների համար՝ 200,42 դրամ։

Ինչ վերաբերում է գազի գնին, ապա այն շարքային սպառողների համար 1 խմ–ն 143.7 դրամ է, սոցիալապես անապահով խավի համար` 1 խմ–ն 100 դրամ է։ Գազի սակագինն ամեն տարի վերանայվում է ապրիլի 1–ին այն տրամաբանությամբ, որ ապրիլից արդեն Հայաստանում ջեռուցման սեզոնն ավարտվում է։

Ֆոտո

Դոլարն ու եվրոն թանկացել են

Կապարակնիք ԵԱՏՄ ապրանքների համար. փորձագետը ՀՀ–ին հորդորում է պայմանավորվել Թբիլիսիի հետ

Անհետ կորած զինծառայողների հարազատները բացեցին Բաղրամյան պողոտան

Թուրքիային դարձնում են Հարավային Կովկասի «նայող», նաև` ՀՀ իշխանության ձեռամբ. Աբրահամյան

Բեկում քվանտային կապի մեջ. Գիտնականները մշակել են ապագայի քվանտային ինտերնետի հիմնական տարրը

Նեթանյահուն վաղուց է ցանկացել կռվել Իրանի դեմ․ Բիլ Քլինթոն

Վեց ամսով կերկարաձգվի ավտոմեքենաների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման արգելքը

Փաշինյանի հետ հանդիպումից մեկ օր առաջ Էրդողանը Մարաշում կիրառել է «Խոջալուի ցեղասպանություն» արտահայտությունը. փորձագետ

Նիկոլա Պելցի ընտանիքը մեղադրում է Բեքհեմներին «ժլատության» մեջ

Սամվել Կարապետյանի կալանավորման որոշման դեմ բողոք է ներկայացվել վերաքննիչ քրեական դատարան. փաստաբան

ԿԱՐԵՎՈՐ․ Ադրբեջանի զինուժը կրակ է բացել Ներքին Հանդի ուղղությամբ. վնասվել է բնակելի տուն. ՊՆ

Իսրայելն արժանի պատիժ է ստանում. Խամենեի

«ID» քարտերի տրամադրման ժամկետների ուշացումների խնդիրն այլևս անցյալում է

ԱՄՆ-ն կարող է հարվածել Իրանին Հնդկական օվկիանոսում գտնվող բրիտանա-ամերիկյան բազայից

Ֆրանսիայի վարչապետը «լռվել» է կործանիչի ներսում ավիաշոուի ժամանակ