ArmNews
Հունիսի 20, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Ստամբուլում ռուս-ուկրաինական  ուղիղ բանակցությունները մեկնարկելու են Երևանի ժամանակով 11:00-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է աղբյուրը:

Բանակցություններն անցկացվելու են Թուրքիայի նախագահի աշխատանքային գրասենյակում՝ Դոլմաբահչեում: Նույն վայրում ռուս-ուկրաինական բանակցությունները տեղի են ունեցել նաև 2022 թվականի մարտին։

Բանակցությունները կանցկացվեն մամուլի համար փակ դռների հետևում։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հաստատած բանակցային պատվիրակության կազմում են ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը,  ԶՈՒ ԳՇ գլխավոր տնօրինության պետ Իգոր Կոստյուկովը,  պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա:   

Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից։

Վարչապետը  կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի  6-րդ հերթական գագաթնաժողովին:   Ալբանիայում նախատեսված են երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ:

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով ՀՀ տարածքով երրորդ երկրների տարածք տարանցման նպատակով և առանց տարանցման ՀՀ տարածք մուտք գործող ճանապարհային հարկ վճարողներին ՀՀ ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային հարկի վճարումից ազատելու մասին» նախագիծը:

Հարկային օրենսգրքի 9-րդ բաժնի դրույթներին համապատասխան, Հայաստանում չգրանցված բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստան մուտք գործելիս փոխադրողները վճարում են ճանապարհային հարկ, որը հաշվարկվում է ըստ տրանսպորտային միջոցի առավելագույն թույլատրելի զանգվածի (օրենսգրքի 188-րդ հոդված)։ Օրենսգրքի 191-րդ հոդվածով սահմանված են ճանապարհային հարկի վճարումից ազատման դեպքերը, որոնցից են, օրինակ՝ միջազգային պայմանագրերին համապատասխան ճանապարհային հարկի արտոնությունից օգտվող ճանապարհային հարկ վճարողները։ Այսպիսով՝ Հայաստանի և այլ պետությունների միջև վավերացված պայմանագրերի շրջանակներում տվյալ երկրների փոխադրողները մուտք են գործում մեր երկիր՝ օգտվելով ճանապարհային հարկի վճարման ազատման արտոնությունից (Վրաստանի, Ռուսաստանի, Ղրղզստանի, Բելառուսի և այլ երկրների փոխադրողներ)։ Իրանի հետ 1992 թվականին ստորագրված «Ճանապարհային հաղորդակցության մասին» համաձայնագրով կողմերը ազատվում են հարկումից և պարտադիր մաքսատուրքերից, սակայն Հարկային օրենսգրքով Իրանի տրանսպորտային միջոցների նկատմամբ ճանապարհային հարկի ազատման պահանջ նախատեսված չէ։

Հարկային մարմնից ստացված տվյալների համաձայն՝ 2024 թվականին պետբյուջե վճարվել է 4,95 մլրդ դրամ ճանապարհային հարկ, ընդ որում՝ 2,98 մլրդ դրամը՝ Իրանի փոխադրողների կողմից։ Նույն տարվա տվյալներով՝ Հայաստան մուտք է գործել Իրանում գրանցված մոտ 22 հազար բեռնատար ավտոտրանսպորտային միջոց, որոնց 95 տոկոսից ավելին փոխադրում են իրականացրել դեպի Հայաստանի Հանրապետություն, իսկ մնացածը՝ տարանցիկ։ Այսպիսով, գոյություն ունեցող հարկային կարգավորումները չեն նպաստում ԻԻՀ գրանցված բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով ՀՀ տարածքով դեպի երրորդ երկրներ փոխադրումները զարգացնելուն:

Իսկ ԻԻՀ փոխադրողների կողմից վճարվող ճանապարհային հարկը գլխավորապես հաշվարկվում է ՀՀ մատակարարվող ապրանքների արժեքների մեջ, որի վճարողները հիմնականում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական կամ իրավաբանական անձինք են։

Նախորդ տարի հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով սահմանվել է ճանապարհային հարկի վճարման արտոնություն Հայաստանում չգրանցված բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով ՀՀ ավտոմոբիլային ճանապարհներից օգտվող ճանապարհային հարկ վճարողների համար, սակայն այն կկիրառվի այն դեպքերում, երբ կառավարությունը կսահմանի բեռնատար տրանսպորտային միջոցների գրանցման երկիրը, տեսակը, քանակը, իսկ ճանապարհային հարկի դրույքաչափի նվազեցման դեպքերում՝ նաև ճանապարհային հարկի նվազման չափը կամ նվազեցված դրույքաչափը։ 

Նախագծով առաջարկվում է ազատել ԻԻՀ գրանցված 0-ից 44 տոննա ներառյալ առավելագույն թույլատրելի զանգված ունեցող բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով ՀՀ ավտոմոբիլային ճանապարհներից օգտվող ճանապարհային հարկ վճարողներին այդ հարկի վճարումից թե՛ տարանցիկ, թե՛ երկկողմ բեռնափոխադրումներ իրականացնելու դեպքում՝ նպատակ ունենալով թե՛ ավելացնել ՀՀ տարածքով ԻԻՀ բեռնատար տրանսպորտային միջոցներով տարանցիկ փոխադրումների ծավալը, թե՛ կրճատել ՀՀ ներմուծվող ապրանքների արժեքի մեջ փոխադրման արժեքի չափը։

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հրաժարվում է բեռնափոխադրում իրականացնող ընկերություններին տրամադրել թույլտվություններ, որով նրանք կարող են երրորդ երկրից, օրինակ` Վրաստանից բեռնափոխադրում իրականացնել Ռուսաստան:

Վարորդները դրան «դազվոլ» են ասում, որի դիմաց նաեւ վճարում են։ Նրանցից մեկը պատմեց, որ նախարարությունից իրենք մերժում են ստանում, ՏԿԵՆ-ից ասում են՝ չկա, բայց իրենք գիտեն, որ տարեսկզբին ՌԴ-ն ՀՀ ՏԿԵ նախարարությանը տվել է 700 «դազվոլ», որից 500-ը բաժանել են ֆուռատերերին, իսկ 200-ը՝ Դավիթ Խուդաթյանը, չգիտես ինչու, պահել է։

Խոսնակը հաստատեց տեղեկությունը` ասաց, որ տարեսկզբին 700 «դազվոլ» են ստացել, այժմ մնացել է 130 հատ։ Դրանք տրամադրվում են 1 տարի ժամկետով եւ մինչեւ տարեվերջ կտրամադրվեն։ Բայց չեն տրամադրվում նրանց, ովքեր նախորդ տրամադրածը դեռ չեն օգտագործել»։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

 

Երևանի Արաբկիր վարչական շրջան՝

 

11։00-17։00 Մանուշյան փ. 36-69 առանձնատներ, Էմինի փ. 58-93 առանձնատներ, Գրիգոր Արծրունի փ. 6-22 առանձնատներ, Հր.Քոչարի փ. 9-11 շենքեր, թիվ 56 դպրոց և Գյուլբենկյան փ. 34Ա շենք,

 

Երևանի Նոր Նորք վարչական շրջան՝

 

10։00-16։00 Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Թոթովենց փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

 

Երևանի Նորք Մարաշ վարչական շրջան՝

 

10։00-16։00 Նորք 1-ին նրբ. 2-18, 1-27 առանձնատներ, Նորք Մարաշ՝ 19/5, 19/7 շենքեր և 122-152, 151-173 առանձնատներ, «Ռաբո» և «Վաղարշ և Որդիներ Կոնցեռն» ՍՊԸ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00-17:00 Նորք Մարաշ՝ Նորքի Այգիներ փ. 154, 202, 202/1, 208, 212/2, 225/5 առանձնատներ, Ա․ Արմենակյան փ. 133/1, 202, 202/3, 202/6, 225, 225/5 առանձնատներ, «Գոլդ Գլաս», «Բասնա» ՍՊԸ-ներ, թիվ 121 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝

10։00-16։00 Արզումանյան փ. 4, 6 շենքեր, Էստոնական փ. 3, 9 շենքեր, Հալաբյան փ. 15, 17, 21, 23 շենքեր,

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝

10։00-16։00 Հաղթանակ 2-րդ փողոց և Հաղթանակ 34 տեղամաս մասնակի,

Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝

 

10։00-16։00 թիվ 133 մանկապարտեզ, Օդեսայի փ․ 2 շենք, Պատկանյան, Օդեսայի, Մադոյան փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կատովսկու փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00-17:00 Արշակունյաց պող․ 51, 53 շենքեր, Ս․Զորավարի փ․ 44, 46 շենքեր, Ս․Զորավարի փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ե․Թադևոսյան փ․ 2, 4, 6 շենքեր, Մանթաշյան փ․ 5 շենք, Բագրատունյաց պող․ 39 շենք, Վերին Շենգավիթ 10 փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Երևանի Էրեբունի վարչական շրջան՝

10։00-16։00 Սասունցի Դավթի փ. 70/2 շենք, Չեռնիշևսկի, Մ.Խորենացու և Բելինսկու փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մուրացանի և Սուվորովի փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00-17:00 Արցախ թաղամասի առանձնատներ, Մուրացանի փողոցի առանձնատներ, Էրեբունի փողոց, Մուրացան փ. 192 շենք, Նոր Արեշ 4, 15 փողոցներ, Նոր Արեշ 15 փողոց 5, 7, 9 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Արմավիրի մարզ՝

 

10։00-12։00 Այգեվան գյուղ մասնակի,

10։00-14։00 Բամբակաշատ գյուղ,

Արագածոտնի մարզ՝

11:00-17:00 Ագարակ և Ոսկեհատ գյուղեր մասնակի,

Արարատի մարզ՝

10։00-11։30 Ազատավան գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

10։00-12։00 Մասիս քաղաք՝ Նոր թաղամաս մասնակի, Մարմարաշեն գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

10։00-13։00 Այգավան, Գինեվետ, Դաշտաքար գյուղեր մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00-15:00 Ազատավան, Արբաթ, Արգավանդ, Գեղանիստ, Գետափնյա, Փարաքար, Խաչփառ, Ղուկասավան գյուղեր մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,

13:00-14:00 Արտաշատ քաղաք՝ Մարքսի, Ս. Հակոբյան, Իսակովի, Անդրանիկի, Արազի, Նարեկացի, Արարատյան, Գայի, Գոլեցյան, Լուսինյան, Խանջյան, Աթարբեկյան, Շահումյան, Մխչյան, Խարազյան, Մանուշյան, Շիրվանզադեի, Սիսակյան, Փափազյան, Օգոստոսի 23-ի փողոցներ մասնակի, Երևան-Երասխ մայրուղի մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Վայոց Ձորի մարզ՝

10։00-16։00 Վայք քաղաք՝ Շահումյան փողոց, Ջերմուկի խճուղի մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

 

10:30-12:30 Նոր Ազնվաբերդ գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

10։30-13։30 Գլաձոր գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:30-13:30 Արենի, Խաչիկ, Ամաղու գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Կոտայքի մարզ՝

10։30-15։30 Քասախ գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ուռենիների, Ռ Սաֆարյան, Գալալյան և Երիտասարդական փողոցներ, Քասախ գյուղ՝ 2, 4, 5, 6, 7, 9, 11, 14, 21 փողոցներ, Քանաքեռավան համայնք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Զովունի գյուղ՝ 2 և 3 փողոցներ և հանրային ոչ բնակիչ-բաժանորդներ, «Վեոլիա Ջուր» ընկերություն և «Զովունի» այգեգործական ընկերություն, Նոր Հաճն քաղաք մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Լիլիթ և Սյուզի», «Կրիստալիտ ընդ Կո» և «Արևակն» ՍՊԸ-ներ,

11:00-14:00 Հրազդան քաղաք՝ Շահումյան փողոց մասնակի, Ավետիսյան փողոց, Երևանյան խճուղի, Երիտասարդական և Հարավային թաղամասեր, թիվ 4 դպրոց, թիվ 7 մանկապարտեզ, «Հրազդանի շարժիչների նորոգման փորձարարական գործարան» ՍՊԸ, «Վարուժան Մկրտչյան» և «Արտաշես Ղազարյան» ԱՁ-ներ, «ՀՄՄ մայնինգ», «Շտրաբագ» ՍՊԸ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ջրվեժի Մայակ, Բանավան թաղամասեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

 

11։00-17։00 Զովք, Գեղաշեն գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

12։00-14։00 «Ա․Օսիպյան», «ԱՊԱՉԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

12:00-15:00 Բալահովիտ գյուղ՝ «Պտղնի» այգեգործական ընկերություն և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր թաղամաս, «Պոմպակայան-5», «Ն․ Բեգլարյան», «Ագատես», «Խաչակապ», «Գ․ Կարապետյան» և «Վ․ Եղիազարյան» ՍՊԸ,

Գեղարքունիքի մարզ՝

09։30-11։00 Տրետուք գյուղ 1, 2, 3, 4, 5, 6 փողոցներ,

10։00-16։00 Ճամբարակ քաղաք մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

10:00-16:30 Սևան քաղաք՝ Ուրենգոյ թաղամաս, «Սասուն Միքաելյան», «Հ. Թադևոսյան», «Տիգրան և Վահե», «Ծովաօրոր» ընկերություններ, Հանրային լողափ, «Դ. Մկրտչյան», «Հ. Մելիքյան», «Վ. Սնղչյան», ԱՁ-ներ, «Լիհնիտիս», «Նորալուսին», «Սև Գ Ներսիսյաններ», «Գոգա Դենդ», «Երեք Առյուծներ» ՍՊԸ-ներ, «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ, «Աէրոնավիգացիա» ընկերություն, Առագաստանավային բազա, Հին հիվանդանոց, «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ, «Սևանի ՃՇՇ» ՓԲԸ, «Արևիկ Բրիջ» ընկերություն, «Ձուկ» Կոմբինատ, «Ձուկ» գործարան, «ԱԷՄ» գործարան, «Շաքարի» գործարան, «Լավանդա Սիթի» հանգստի գոտի, «Եթեր» գազալցակայան, «Սևան» ԷՑՇ, «Բուժգույք» ընկերություն, «Սևանի ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00-16:30 Մադինա, Լեռնակերտ բնակավայրերն ամբողջությամբ, Ներքին Գետաշեն բնակավայր մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

13:00-14:00 Երանոս, Վարդաձոր, Ձորագյուղ, Ծակքար, Ծովասար, Լիճք, Ներքին Գետաշեն բնակավայրերն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

14:00-15:00 Զոլաքար, Աստղաձոր բնակավայրերն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Տավուշի մարզ՝

11։00-13։00 Դիլիջան քաղաք՝ Մյասնիկյան փողոցն ամբողջությամբ, Մաքսիմ Գորկի, Օրջոնիկիձեի, Սայաթ-Նովայի փողոցներ մասնակի և Թբլիսյան խճուղի մասնակի,

 

12։00-16։00 Դիլիջան քաղաք՝ Թբիլիսյան խճուղի մասնակի, Պարզ Լճի փողոց մասնակի և Թեղուտ գյուղ,

Լոռու մարզ՝

10:00-13:00 Ստեփանավան քաղաք՝ Բաղրամյան, Նար-Դոսի, Դուրյան և Պուշկինի փողոցներ մասնակի,

14:00-17:00 Ստեփանավան քաղաք՝ Բաղրամյան և Գործարաների փողոցներ մասնակի,

10:00-11:45 Տաշիր քաղաք՝ Շահումյան, Խանաջյան, Կամոյի փողոցներ և թաղամաս 5-6,

12։20-14։30 Տաշիր քաղաք՝ Լճափնյա և Երևանյան փողոցներ, թաղամաս 14,

 

15։00-16։30 Տաշիր քաղաք՝ Շահումյան, Խանջյան և Կամոյի փողոցներ,

11:00-16:00 Պուշկինո և Գարգառ գյուղեր,

11:00-17:00 Մեծավան և Միխայելովկա գյուղեր,

Սյունիքի մարզ՝

09:30-12:00 Ձագեձոր գյուղ,

10:30-11:30 Սիսիան քաղաք՝ Ֆիզկուլտուրնիկների փ. 2, 4 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:45-12:45 Սիսիան քաղաք՝ Ֆիզկեւլտուրնիկների փ. 6 շենք,

13:30-14:30 Սիսիան քաղաք՝ Խանջյան, Երիտասարդական, Այգեստան, Վ. Խորենի և Գետափնյա փողոցներ:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

Դավաճանության ու լրտեսության հոդվածով քրեական գործի շրջանակներում Ազգային արխիվի մի քանի աշխատակիցներ հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում, նրանցից առնվազն մեկը մեղադրյալ է: Այս մասին տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանի հայկական ծառայությունը: 

Մանրամասներ դեռ իրավապահները չեն հաղորդում, բայց հայտնի է, որ մեղադրանքի հիմքում ադրբեջանցիներին արխիվից որոշ տեղեկատվություն փոխանցելն է եղել:

Ի՞նչ տեղեկություն է փոխանցվել, ո՞վ ո՞ւմ է փոխանցել, փոխանցված նյութերն ինչպե՞ս կարող էին վնասել Հայաստանի Հանրապետությանը, գործը քննող Քննչական կոմիտեն չի բացահայտում: ՔԿ-ի փոխանցմամբ՝ գործը հարուցվել է անցած ամիս, կա մեկ մեղադրյալ, թե ո՞վ է նա, չեն հայտնում: «Ազատության» հետ զրույցում մեղադրյալի փաստաբան Տիգրան Գրիգորյանն ասաց՝ պաշտպանյալը մեղքը չի ընդունում, բայց, ելնելով գործի հանգամանքներից, ոչ նրա անունը հայտնեց, ոչ էլ մանրամասներ:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: 

Մայիսի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այց է կատարել նաև Բրյուսել: Այս մասին տեղեկացնում է արտգործանախարության կայքը: 

Նախարար Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում ձևավորված տեսլականն ու հեռանկարները, ինչպես նաև համատեղ աշխատանքներն՝ ուղղված կոնկրետ ուղղություններով համագործակցության ընդլայնմանը։

Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ժողովրդավարության և խաղաղության հիմնարար սկզբունքները դրված են ՀՀ-ԵՄ գործընկերության հիմքում, և միասնական ջանքերի արդյունքում հաջողվել է հասնել շոշափելի արդյունքների։ ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչն անդրադարձ են կատարել առաջիկա բարձրաստիճան շփումներին և դրանց օրակարգային հարցերի։

Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը մտքեր են փոխանակել միջազգային ու տարածաշրջանային զարգացումների շուրջ, և ընդգծվել է ներկայիս՝ անորոշություններով լի ժամանակաշրջանում ամուր և համախոհ գործընկերությունների զարգացման կարևորությունը։ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերի համատեքստում շեշտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի ստորագրման առանցքային նշանակությունը։

ԱՄՆ դեմ է արտահայտվել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն հունիսի 24-25-ը Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հրավիրելուն: Այս մասին հայտնում է իտալական ANSA գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։շ

«ԱՄՆ-ն դեմ է Ուկրաինայի նախագահ Զելենսկուն Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու հրավեր ուղարկելուն», - հայտնել են դիվանագիտական աղբյուրները:

Նյութում նաև նշվում է, որ ներկա պահին հրավիրվել են ՆԱՏՕ-ի ասիական միայն չորս գործընկերներ՝ Ճապոնիան, Հարավային Կորեան, Ավստրալիան և Նոր Զելանդիան:

Այսօր՝ մայիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Աշոցք-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ շրջադարձի մոտ «Volvo» մակնիշի բեռնատարի բեռնախցիկը, որի ներսում 4 տարբեր մակնիշի ավտոմեքենաներ են եղել, բեռնախցիկը պոկվել ու ընկել է: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար տուժածներ չկան: 
 
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աշոցքի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 
 
Տեղում պարեկները պարզել են, որ վարորդը Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 35-ամյա Արտուշա Վ-ն է: 

Վթարի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: 
 
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել է սթափ: 

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Այսօր կրկին ապացուցվեց, որ Հայաստանի 8-րդ գումարման Ազգային ժողովի միակ իմաստավորված և օգտակար առաքելությունը մնացել է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը։

Մեր երկրի ու ժողովրդի բոլոր պրոբլեմները սկիզբ են առնում գործող կառավարիչներից, որոնց նպատակն ամեն գնով իշխանությունը պահելն ու Հայաստանի երկրորդ կապիտուլյացիային հասնելն է»,- սոցցանցի իր էջում գրել է Զաքարյանը։

Ֆոտո

Ֆրանսիայի վարչապետը «լռվել» է կործանիչի ներսում ավիաշոուի ժամանակ

Պատգամավորներ կգնան Ֆրանսիա․ ինչ նպատակով

Փաշինյանը մեկնել է Թուրքիա. ովքեր են նրան ուղեկցում

ԻՀՊԿ-ն կանխել է Իսրայելի կողմից Իրանի ԱԳ նախարարի դեմ մաhափnրձը. նախարարի խորհրդական

Իրանի վրա իսրայելական հարձակման նպատակներից առնվազն երկուսը չեն իրագործվել. Վարդան Ոսկանյան

Փաշինյանը թիմին արգելել է իջնել Բաղրամյան պողոտա` անհետ կորածների ծնողների մոտ․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». Ի՞նչ է ստորագրվելու Թուրքիայում, որտեղ է կայանալու հանդիպումը

Սամվել Կարապետյանի տեսակցությունները արգելվել են. փորձում են լիակատար մեկուսացնել. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Ուշագրավ արձանագրումներ Արտակ Զեյնալյանի վերաբերյալ

Իրանը հարվածել է Իսրայելում Microsoft-ի գրասենյակին

Հիմա էլ հանդես է գալիս որպես գլխավոր գլխավոր ուխտոլոգ. Տեր Գաբրիել Վարդանյանը՝ Փաշինյանի մասին

«Հրապարակ». ՔՊ–ականները Փաշինյանի պահվածքը չեն հասկացել

Իրանի ռեժիմի տապալումը Իսրայելի գործողության նպատակը չէ. Նեթանյահու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատակիցների հայտարարությունը

Իրանն իր նոր սերնդի հրթիռները դեռևս չի կիրառել. Tasnim