Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Դեմոկրատ Սրի Թանեդարը հետաձգել է Թրամփի իմպիչմենտի քվեարկությունը Կոնգրեսում՝ գործընկերների ճնշման պատճառով, հաղորդում է Politico-ն։
Միչիգանի կոնգրեսական Սրի Թանեդարը չորեքշաբթի որոշել է չդնել նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի հարցը Ներկայացուցիչների պալատի քվեարկությանը՝ չնայած նախկինում հայտարարված մտադրություններին։
Թանեդարը իր բանաձևը չի ներկայացրել քվեարկության երեկոյան նիստի ժամանակ, ինչպես և սպասվում էր, և դրա քննարկման համար հատկացված ժամանակն արդեն անցել է։
«Շատ գործընկերների հետ խոսելուց հետո ես որոշեցի այսօր չպնդել իմպիչմենտի քվեարկության վրա։ Դրա փոխարեն ես կավարտեմ իմպիչմենտի հոդվածները և կշարունակեմ աջակցություն փնտրել և՛ դեմոկրատներից, և՛ հանրապետականներից՝ միանալու ինձ Սահմանադրությունը պաշտպանելու գործում», - ասել է կոնգրեսականը հաղորդագրության մեջ։
Դեմոկրատները մասնավոր կարգով արտահայտել են իրենց դժգոհությունը, որ Թանեդարը առաջ էր մղում իմպիչմենտի գործընթացը այն ժամանակ, երբ իրենց ուշադրությունը կենտրոնացած էր հանրապետականների ջանքերի վրա՝ կրճատելու Medicaid-ի և այլ դաշնային ծրագրերի ֆինանսավորումը, ինչպես նաև մեծածավալ հարկային թեթևացման օրինագծի քվեարկությանը նախապատրաստվելու վրա։
Շատ դեմոկրատներ կարծում են, որ Թրամփը կատարել է իմպիչմենտի ենթակա հանցագործություններ, և նրանցից շատերը երկու անգամ քվեարկել են նրա իմպիչմենտի օգտին նրա առաջին ժամկետի ընթացքում։ Սակայն Թանեդարի այս շաբաթվա առաջարկը դիտվեց որպես Կոնգրեսի համար կարևոր պահին ուշադրությունը շեղելու փորձ։
Ավելի վաղ օրը Թանեդարը Ներկայացուցիչների պալատում մասնավոր զրույցներ է ունեցել նաև մի քանի դեմոկրատ օրենսդիրների հետ, այդ թվում՝ Նյու Յորքից Ալեքսանդրիա Օկասիո-Կորտեսի, Տեխասից Գրեգ Կասարի, Իլինոյսից Բրեդ Շնայդերի և Մերիլենդից Ջեյմի Ռասկինի հետ։ Իրավիճակին ծանոթ աղբյուրի խոսքով՝ Շնայդերը ընդգծել է այս շաբաթ հանրապետականների հարկային մեգանախագծի վրա կենտրոնանալու անհրաժեշտությունը։
Սակայն, չնայած դրան, արդեն չորեքշաբթի առավոտյան Թանեդարը պնդեց, որ ինքը դեռ կփորձի իմպիչմենտի քվեարկություն իրականացնել։
Կուսակցության առաջնորդները պաշտոնապես չաջակցեցին իմպիչմենտի օրինագծին։ Կալիֆոռնիայից Դեմոկրատական կուսակցության նախագահ Փիթ Ագիլարն ասել է, որ առաջնորդները պատրաստվում են մերժել այդ միջոցառումը։
Կորեայի Գիտության եւ առաջավոր տեխնոլոգիաների ինստիտուտի (KAIST) գիտնականները հայտնաբերել են սպիտակուց, որը խանգարում է ցանցաթաղանթի նյարդային բջիջների վերականգնմանը, եւ ստեղծել են դեղամիջոց, որը կարող է արգելափակել դրա գործողությունը: Հետազոտության արդյունքները ,news.am-ի փոխանցմամբ, հրապարակվել են Nature Communications (NatCom) ամսագրում:
Աչքի հիվանդությունները, ինչպիսին են գլաուկոման, տարիքային մակուլյար դեգեներացիան եւ դիաբետիկ ռետինոպաթիան, ամեն տարի ազդում են միլիոնավոր մարդկանց վրա, այդ թվում՝ տարեց մարդկանց, ովքեր առավել շատ են ենթակա տեսողության կորստի: Ակնաբուժության խոստումնալից ուղղություններից մեկը մնում է աչքի սեփական բջիջների վերականգնումը։ Սակայն մինչ այժմ հետազոտողները չեն կարողացել հաղթահարել ցանցաթաղանթի վերականգնմ
Գիտնականները կարողացել են պարզել, որ հիմնական արգելքը Prox1 սպիտակուցն է, որն արգելափակում է Մյուլլերի բջիջների՝ ցանցաթաղանթի հատուկ տեսակի գլիալ բջիջների վերականգնողական գործունեությունը: Այդ բջիջները հայտնի են վերականգնվելու եւ աչքի կառուցվածքը պաշտպանելու եւ պահպանելու իրենց ունակությամբ:
Նոր մոտեցումն օգտագործում է հակամարմինների վրա հիմնված դեղամիջոց, որն արգելակում է Prox1-ի ակտիվությունը: Լաբորատոր առնետների վրա կատարված փորձերի ժամանակ սպիտակուցի արգելափակումը թույլ է տվել ակտիվացնել ցանցաթաղանթի վնասված հյուսվածքի վերականգնումը: Էֆեկտը պահպանվել է առնվազն վեց ամիս։
Մշակումը դարձել է բժշկության համաշխարհային միտման մի մասը՝ մարմնի վերականգնման սեփական մեխանիզմների ակտիվացման ուղիների որոնման ուղղությամբ: Ի տարբերություն բջիջների փոխպատվաստման կամ լազերային թերապիայի վրա հիմնված մեթոդների՝ այս մոտեցումը թույլ է տալիս վերարտադրումը սկսել «ներսից»՝ դարձնելով այն պոտենցիալ առումով ավելի անվտանգ եւ համակողմանի:
Իրանում հայկական արտադրության ամենահայտնի և պահանջարկված ապրանքը ընկույզի մուրաբան է։ Sputnik Արմենիային այս մասին ասաց «Էքսպորտ Արմենիայի» համահիմնադիր, փորձագետ Արա Մարությանը` խոսելով հայ–իրանական առևտրային հարաբերությունների մասին։«Հայաստան մտած բոլոր իրանական ավտոբուսներն իրենց հետ անպայման մեծ քանակությամբ ընկույզի մուրաբա են տանում։ Երբ իրանական կողմի հետ քննարկում էինք, թե Հայաստանից արտահանվող որ ապրանքը Իրանում հաջողությամբ կիրացվի, ընկույզի մուրաբան առաջին եռյակում էր»,– պատմում է փորձագետը։
Նշենք, որ մայիսի 15-ից ուժի մեջ կմտնի Իրանի և ԵԱՏՄ երկրների միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը։ Կողմերի հաշվարկով` դրա արդյունքում փոխադարձ ապրանքաշրջանառությունը կրկնակի կավելանա` հասնելով ռեկորդային 12 միլիարդ դոլարի։
Համաձայնագիրը վերաբերում է 862 անուն ապրանքների, որոնց թվում են հանքային և գազավորված ջրերը, ոչ ոգելից խմիչքները, շոկոլադը, հրուշակեղենը, ծխախոտը, ոչխարի միսը։ Հայկական կողմի առաջարկով համաձայնագրում արդյունաբերական ապրանքների մասով ներառվել են նաև հանքային հումքը (պղնձի, ցինկի, մոլիբդենի հանքաքար)։
Իրան արտահանվող ոսկերչական իրերի և դեղամիջոցների համար մաքսատուրքերը կնվազեն, իսկ պլաստմասսայե արտադրանքի և գյուղատնտեսական զգայուն ապրանքների (սմբուկ, պղպեղ, ձմերուկ, սեխ) համար կպահպանվեն ԵԱՏՄ գնային քվոտաները։
Արա Մարությանի դիտարկմամբ` իրանական կողմի հետ ԵԱՏՄ համաձայնագիրը մեծ հնարավորություններ է բացում հատկապես հայկական կողմի համար` որպես Իրանի անմիջական հարևան և ցամաքային ճանապարհ ունեցող ԵԱՏՄ անդամ միակ երկիր։
Բայց, ինչպես նկատում է փորձագետը, մեր երկիրը պետական մակարդակով այս կարևոր իրադարձությանը բացաձակապես չի պատրաստվում։ Ամեն ինչ արվում է միայն գործարանների մասնավոր կապերով։
«ԵԱՏՄ– Իրան բոլոր ճանապարհներն այսօր անցնում են Ադրբեջանով։ Բայց իրանցի վարորդները, երբ խոսում ենք, ասում են, որ իրենց համար շատ ավելի գերդասելի է Հայաստանի տարածքով անցնել, հայերի հետ շփումն իրենց համար անհամեմատ հաճելի է։ Մենք պետք է օգտվենք այդ հնարավորությունից, գուցե նաև միջնորդ դառնանք Իրան–ՌԴ առևտրային հարաբերություններում»,– նշում է փորձագետը։
Միաժամանակ, հայ գործարարները որոշակի ակնկալիքներ ունեն նաև Իրանի իշխանություններից։
«Իրենց նախարարին Թեհրանում ցուցահանդեսի ժամանակ ասացինք` դուք մեզ մոտ բացել եք առևտրի ամենամեծ պալատը, մենք ձեր ապրանքը ծախում ենք։ Լոլիկի մածուկը նույնիսկ made in Armenia ենք դարձնում, հայկականի անվան տակ արտահանում, կամ նռան հյութը բերում ենք, վերարտահանում։ Մենք հնարավորության սահմաններում ձեզ օգուտ ենք տալիս, դուք միայն մի քանի ապրանքներ եք ընդունում մեր երկրից։ Բայց գործընկերությունն այդպես չի լինում։ Դուք էլ պիտի որոշ քայլեր անեք, ընթացակարգերը պարզեցնեք»,– պատմեց Մարությանը։
Հայ գործարարները տեղում իրացի պաշտոնյային առաջարկել են ցուցահանդեսում ներկայացված հայկական ընկույզի մուրաբան, Սևանի սիգի և իշխանի պահածոները` առաջարկելով կազմել առնվազն 10 ապրանքներից կազմված ցանկ, որոնք Իրանում սպառման լայն պահանջարկ կունենան։
Արա Մարությանը նաև սեփական եզրահանգումներն է արել իրանցի գործընկերների, սպառողների հետ շփումներից և վստահեցնում է, որ այդ երկրում հայկական ապրանքների նկատմամբ անթաքույց հետաքրքրություն կա։ Անգամ մեր ապրանքի անհամեմատ բարձր գինը, նրա խոսքով, իրանցի սպառողների համար խոչընդոտ չէ։
«Իսկ ո՞վ է ասում, թե այդ երկրում մարդիկ փող չունեն։ Իրանում մեզ ասում են` մենք արտասահմանյան ապրանք չեն տեսել։ Այնպես, ինչպես դուք ԽՍՀՄ տարիներին հարավսլավական կամ չեխական ապրանքի համար գումար չէիք խնայում, այնպես էլ մենք պատրաստ ենք լավ ապրանքի դիմաց լավ գումար վճարել»,– նշում է Մարությանը։
Նշենք, որ Իրան–ԵԱՏՄ ապրանքաշրջանառությունը, վերջին տվյալներով, կազմում է 5.2 մլրդ դոլար, որի մեջ ՀՀ մասնաբաժինը բավականին մեծ է` շուրջ 13.5 տոկոս կամ 700 մլն դոլար։
ՊԵԿ պաշտոնական վիճակագրության համաձայն` 2024թ–ին ՀՀ–ից Իրան արտահանման ծավալներով առաջին տեղում են հետևյալ ապրանքախմբերը. պղնձի հանքաքար և խտանյութ (3051,4 տոննա), երկաթի և չորակավորված պողպատի կիսաֆաբրիկատ (2267,2 տոննա), տորֆ (2211,7 տոննա), երկաթուղային կամ տրամվայի գծերի արտադրանք`սև մետաղից (1281,5 տոննա)։
Երևանի Նոր Նորք վարչական շրջանի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական է ներկայացրել և հեռացել պաշտոնից։ Տեղեկությունը հայտնում է ArmLur.am–ը։
«Առավոտյան նա եկել է վարչական շրջանի թաղապետարան և աշխատակիցներին հրաժեշտ է տվել»,– գրում է լրատվամիջոցը։
Հիշեցնենք՝ ապրիլի 30-ին Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր–Մարգարյանն ու թաղապետարանի աշխատակիցները ծեծեցին ակտիվիստ Արթուր Չախոյանին։ Վնասվածքներ ստացած Չախոյանը ձերբակալվեց, ապա ոստիկանության բաժանմունքից տեղափոխվեց հիվանդանոց։ Ավելի ուշ նա ազատ արձակվեց։ Միջադեպը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Չախոյանը հայտարարեց, որ կոռուպցիոն սխեմա է բացահայտել՝ կապված մանկապարտեզի կառուցման հետ:
Մայիսի 5–ին քաղաքապետ Տիգրան Ավինյանը թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքը որակեց սադրանքի հետևանք, Նոր Նորքի թաղապետը ներողություն խնդրեց քաղաքապետից ու հանրությունից։ Մայիսի 7-ին ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց՝ կատարվածից պետք է բխեն հետևանքներ։
Մայիսի 12-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 07։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ֆանարջյան 42 հասցեում գտնվող մթերային խանութի դուռը կոտրելու միջոցով մուտք են գործել խանութ և գողացել «Իզի փեյ» վճարային տերմինալը, իսկ դրամարկղից գողացել են 300 հազար դրամ գումար։
Պարզվել է, որ ժամը 04։00-ի սահմաններում 2 անձ, նշված հասցեից գողանալով վճարային տերմինալը, տեղափոխել են Ֆանարջյան 23 հասցեի մոտ գտնվող խոտածածկ տարածք և կոտրելով այն գողացել են գումարը։
Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։
Հայաստանի Սյունիքի մարզում՝ Շիկահողի արգելոցի տարածքում, ադրբեջանական դիրքերի, ամրաշինական աշխատանքների և ճանապարհների բացման համար մոտ 60 հա անտառ է հատվել։ Հատումները շարունակվում են մինչ օրս։ Այս մասին գրում է Hetq.am-ը:
«Հետքը» Planet-ի արբանյակային քարտեզներով, Google Earth-ի արբանյակային լուսանկարներով ուսումնասիրել է արգելոցի տարածքի հատումները։ Անտառային ոլորտի մասնագետների և այդ ոլորտի ծրագրային գործիքների օգնությամբ փորձել ենք հաշվարկել հատումները։
Հակառակորդի բացած ճանապարհները միջինում 7-8 մ լայնությամբ են։ Սակայն ճանապարհների համար հատումները հավասար եզրագծերով չեն արվել, դրանց զուգահեռ նաև որոշակի հատվածներ նոսրացվել են։ Հատվել են հատկապես կաղնի և բոխի ծառատեսակներով ձևավորված ծառուտներ։
Անտառագետ Այսեր Ղազարյանն ասում է, որ բացի վերոնշալ անտառներից, ավերվել են նաև թփուտային տարածքներ։ Ընդհանուր առմամբ, հողային աշխատանքներ իրականացվել են 90 հեկտարի վրա, որից անտառածածկ տարածքները կազմում են մոտ 60 հեկտար: Այս պարագայում առնվազն 14 000-16 000 մ³ փայտանյութ է կտրվել Շիկահողի արգելոցի տարածքից։
«Հետքն» առանձնացրել է ադրբեջանական ներխուժման հետևանքով հատված անտառների մի քանի ուղղություն։
Շիկահողի արգելոցի հարավ-արևելյան հատվածից հակառակորդի ներխուժումն ակներև է 2023-ին, երբ հատվել են Շիկահողի արգելոցի ստորին փեշերը՝ հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմից բլրի վրա դիրքավորվելու համար։
2023թ․ օգոստոսից արդեն արբանյակային պատկերներում երևում են հատումներ և նոր ճանապարհներ արգելոցի և հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան մասից ավելի վերև ընկած հատվածում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքւմ:
Մայիսի 12-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 07։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ֆանարջյան 42 հասցեում գտնվող մթերային խանութի դուռը կոտրելու միջոցով մուտք են գործել խանութ և գողացել «Իզի փեյ» վճարային տերմինալը, իսկ դրամարկղից գողացե են 300 հազար դրամ գումար։
Պարզվել է, որ ժամը 04։00-ի սահմաններում 2 անձ, նշված հասցեից գողանալով վճարային տերմինալը, տեղափոխել են Ֆանարջյան 23 հասցեի մոտ գտնվող խոտածածկ տարածք և կոտրելով այն գողացել են գումարը։
Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։
Գերմանական բանակը պետք է դառնա ամենաուժեղը Եվրոպայում. նոր կանցլեր Ֆրիդրիխ Մերցն իր առաջին ուղերձն է հղել կառավարությանը: Բունդեսթագում իր ելույթում Մերցը հստակ արտահայտել է իր դիրքորոշումը Ուկրաինայում պատերազմի վերաբերյալ։ Նրա խոսքով՝ Գերմանիան պատերազմի կողմ չէ և չի ցանկանում դառնալ:
Գերմանիան, ասել է Մերցը, Ուկրաինայի կողքին է առանց որևէ «եթե-ի» կամ «բայց»-ի: Նա կարծում է, որ Եվրոպայում խաղաղության ամրապնդման լավագույն ռազմավարությունը բանակի հզորացումն է։ Մերցը վճռականորեն աջակցել է Բունդեսվերի համար ծախսերի ավելացմանը:
«Պետք է կարողանանք պաշտպանվել, որպեսզի չպաշտպանվենք... Ուժը վանում է ագրեսորներին, թուլությունը, ընդհակառակը, գրավում է նրանց», - ընդգծել է կանցլերը:
Բունդեսվերը, կարծում է կանցլերը, պետք է դառնա Եվրոպայի ամենաուժեղ բանակն առանց միջուկային զենքի։
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388.5 դրամ:
Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 431 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 437 դրամ:
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը 4.88 դրամ:
Մայիսի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրան, որտեղ կմասնակցի «Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին։
Այցի ընթացքում նախատեսված են նաև աշխատանքային հանդիպումներ: