ArmNews
Հունիսի 20, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունների հնարավոր նպատակը կարող է լինել նրան «իր կողմը քաշելու» փորձը։ Այս մասին Lenat-ին հայտնել է քաղաքագետ Սերգեյ Մարկով։

«Զելենսկու գլխավոր խնդիրը հրադադարի հասնելն է։ Իսկ դրա համար նա ցանկանում է ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա։ Նրա կարծիքով՝ այժմ բոլոր երկրների ղեկավարները պետք է ճնշում գործադրեն ՌԴ ղեկավարի վրա, որպեսզի նա գա Ստամբուլ, այդ թվում Էրդողանը», - ասել է Մարկովը։

«Էրդողանը չի ցանկանում տապալել բանակցություններըուստի Զելենսկին պետք է ինչ-որ կերպ «չեզոքացնի» նրան և համոզի իր դիրքորոշման ճշմարտացիությունը։ Դա կարող է լինել հանդիպման գլխավոր խնդիրը», - ասել է քաղաքագետը։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին քննադատել է Ստամբուլում մայիսի 15-ին նախատեսվող ռուս-ուկրաինական բանակցություններում ներկայացված ՌԴ պատվիրակության կազմը՝ նշելով, որ նրանք ձևական բնույթ են կրում։ Ինչպես տեղեկացնում է Reuters-ից, Զելենսկին այս մասին ասել է Անկարա ժամանելուն պես։

Ուկրաինայի նախագահը նշել է, որ Թուրքիա ուղարկված ռուսական պատվիրակության կազմը ցածր է, իսկ նրա մանդատը պարզ չէ։

«Ռուսական պատվիրակության մակարդակն ինձ պաշտոնապես հայտնի չէ, բայց դատելով այն ամենից, ինչ տեսնում ենք, դա ավելի շատ նման է բուտաֆորիայի, – ասել է Զելենսկին։ – Մենք պետք է հասկանանք, թե ինչ մակարդակի է ռուսական պատվիրակությունը, և ինչ մանդատ նրանք ունեն և արդյոք նրանք կարող են որևէ որոշում կայացնել»։

Զելենսկիին նաև հարց են ուղղել, թե ինչ ուղերձ ունի նա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

«Ես այստեղ եմ։ Կարծում եմ՝ դա հստակ ուղերձ է», – պատասխանել է Ուկրաինայի նախագահը։

Թուրքիայում մայիսի 15-ին մի քանի իրադարձություն է տեղի ունենում։ Անթալիայում հանդիպում է ընթանում ՆԱՏՕ-ի երկրների արտաքին գործերի նախարարների մակարդակով, որին ներկա է նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Անկարայում նախատեսված է Վլադիմիր Զելենսկիի հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողայի հետ։ Իսկ Ստամբուլում պետք է հանդիպեն Ռուսաստանի և Ուկրաինայի պաշտոնյաները՝ ուղիղ բանակցություններ անցկացնելու համար։

Ռուսական պատվիրակությունն առավոտից Ստամբուլում սպասում է ուկրաինացի գործընկերներին. նրանք առայժմ չկան: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ստամբուլում կայանալիք ռուս-ուկրաինական բանակցությունների, այդ թվում՝ մեկնարկի ժամի վերաբերյալ, դեռ հստակություն չկա», – հավելել է նա:

Ուշագրավ է, որ Թուրքիայի ԱԳՆ-ում CNN-ի աղբյուրը հայտնել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների պաշտոնական հանդիպում դեռևս նախատեսված չէ։

Ժամեր առաջ հաղորդվել էր, որ, թուրքական կողմի նախաձեռնությամբ, Ստամբուլում Մոսկվայի և Կիևի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղափոխվել են օրվա երկրորդ կես: Այս մասին ասել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Հիշեցնենք, որ այսօր Ստամբուլում կկայանան ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունները: Բանակցություններն անցկացվելու են Թուրքիայի նախագահի աշխատանքային գրասենյակում՝ Դոլմաբահչեում: Նույն վայրում ռուս-ուկրաինական բանակցությունները տեղի են ունեցել նաև 2022 թվականի մարտին։

Բանակցությունները կանցկացվեն մամուլի համար փակ դռների հետևում։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հաստատած բանակցային պատվիրակության կազմում են ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը, ԶՈՒ ԳՇ գլխավոր տնօրինության պետ Իգոր Կոստյուկովը, պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան նախապատրաստման փուլում է. այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հրաժարվելով այցի վերաբերյալ որևէ մանրամասն հայտնել:

Ավելի վաղ ԱԳ նախարարության խոսնակ Անի Բադալյանը տեղեկացրել էր, որ Լավրովը մոտ ապագայում կայցելի Հայաստան։  Ամսաթվի վերաբերյալ ԱԳՆ-ն կծանուցի այցին ավելի մոտ ժամկետում։

Մայիսի 17-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: 

Մոսկովյան փողոցում՝ Նալբանդյան փողոցից դեպի Աբովյան փողոց հատվածում, կառանձնացվի հանրային տրանսպորտի համար առանձնացված գոտի:

Հանրային տրանսպորտի երթուղինների ուղեգծերը կկազմակերպվեն նախկին՝ Խանջյան - Նալբանդյան - Իսահակյան- Աբովյան փողոցների փոխարեն՝ Խանջյան -Մոսկովյան- Աբովյան փողոցներ հետագծով:

Ինչպես նաև Խանջյան- Նալբանդյան - Մոսկովյան փողոցների խաչմերուկում կարգելվեն ձախ շրջադարձերը Խանջյան փողոցից դեպի Նալբանդյան փողոց և Մոսկովյան փողոցից դեպի Նալբանդյան փողոց:

ՀՀ-ում վարորդը բացի պլաստիկ տարբերակից կունենա թվային վկայական. պլաստիկ քարտ չունենալը տուգանք չի առաջացնի։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նշեց, որ մեքենայի հաշվառման և վարորդական վկայականների թվայնացումը հնարավորություն է տալիս ֆիզիկական, պլաստիկ քարտին զուգահեռ ունենալ նաև էլեկտրոնային, թվային տարբերակով վկայական, որը ՀՀ տարածքում իրավաչափ կհամարվի։

«Պայմանական` սա հետագայում թույլ կտա նաև պարեկային ծառայության կողմից, եթե կա ճանապարհային երթևեկության խախտում ու անձը այդ պահին չունի պլաստիկ քարտ, սակայն կա դրա թվային տարբերակը, որևիցե կերպ չենթարկվել վարչական պատասխանատվության»,- ընդգծեց նախարարը։

Սարգսյանը վստահեցրեց, որ ՀՀ–ում պարեկները տեխնիկապես բավականին զինված են ու կարողանում են անձի դեմքի նույնականացմամբ նրա վարորդական ամբողջ կենսագրությունը թվային հարթակում` պլանշետներում, տեսնել։

Նա տեղեկացրեց, որ նախատեսում են հաշվառման և վարորդական վկայականների թվային տարբերակների դեպքում նաև լրացուցիչ բոնուսներ ապահովել քաղաքացիների համար` տարբեր ծառայություններից օգտվելու դեպքում։

Օրենսդրական այս կանոներրն ուժի մեջ կմտնեն 2025 թ. սեպտեմբերի 1–ից։

Բժշկական կենտրոնների տնօրենների համար բժշկական կրթության պարտադիր լինելու հարցը առաջիկայում կվերանայվի։ Այս մասին ճեպազրույցում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Մեր խորին համոզմամբ, ինչպես նաև ուսումնասիրելով միջազգային փորձը` պարզ է դառնում, որ բժշկական կենտրոնների կառավարման ֆինանսական հատվածը և բուժական հատվածը պետք է որոշակիորեն տարանջատվեն։ Դրանով մենք համակարգային փոփոխություն կմտցնենք բժշկական կենտրոնների ընդհանուր կառավարման մեջ»,–ասաց Ավանեսյանը։

Նրա խոսքով` արդեն իսկ ներկայացրել են օրենքի նախագիծ, որով էլ նախատեսված են վերոնշյալ փոփոխությունները։

ՀՀ–ում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության գումարը կրկնապատկվեց։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց, որ այս գումարը կրկնապատկում են ֆերմերների համար, որպեսզի նրանք բոլորն օգտվեն գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրից։

«Հիմա մեկ ֆերմերը կարող է մինչև 250 մլն դրամի սարքավորում ձեռք բերել։ Մենք ունենք բազմաթիվ ֆերմերներ, որոնք ինստիտուցիոնալ գյուղատնտեսությամբ են զբաղվում և վաղուց հատել են այդ շեմը, չեն կարողանում մատչելի պայմաններով ձեռք բերել գյուղատնտեսական տեխնիկա։ Դա խանգարում է նրանց հետագա տնտեսական զարգացմանը»,– հայտարարեց նախարարը։

Այդ պատճառով, ըստ նրա, աջակցության գումարի շեմը 250 մլն դրամից բարձրացվում է 500 մլն դրամ, ինչը ավելի շատ գյուղատնտեսական տեխնիկա ձեռք բերելու հնարավորություն կտա ֆերմերներին։

«Հանրապետությունում շահագործվող գյուղատնտեսական տեխնիկայի մեծ մասն անցել է մաշվածության համար սահմանված ժամկետները: Գյուղատնտեսական արտադրությունն անհրաժեշտ չափով բավարարված չէ տեխնիկական միջոցներով` ինչպես քանակական, այնպես էլ որակական առումով»,– ավելացրեց նախարարը:

Պապոյանի տեղեկություններով` այս պահին կա 2 854 լիզինգառու, որոնց տրամադրվել է 4 333 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, այդ թվում` 1 523 միավոր տրակտոր, 20 միավոր կոմբայն, 2 790 միավոր այլ գյուղատնտեսական տեխնիկա։

Ձեռք բերված տեխնիկայի ընդհանուր գումարը կազմել է շուրջ 22․9 մլրդ դրամ, լիզինգի գումարը՝ 18.7 մլրդ դրամ, սուբսիդավորված գումարը՝ 3.5 մլրդ դրամ:

Պապոյանը նաև նշեց, որ գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրով սահմանված լիզինգի առարկաների առավելագույն գումարի սահմանաչափը բարձրացնելու համար ՀՀ էկոնոմիկայի նախարարություն են դիմել տնտեսավարողներ, մասնավորապես` «Այգեգործների և խաղողագործների հայկական ասոցիացիա» ՀԿ անդամ հանդիսացող և ասոցիացիայի հետ համագործակցող տնտեսավարողները։

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի մասին լիաֆորմատ համաձայնագիրն ուժի մեջ է մտել մայիսի 15-ից։ Այս մասին հայտնում է Ռուսական արտահանման կենտրոնը (ՌԵԿ)։

«Ազատ առևտրի համաձայնագրի ուժի մեջ մտնելուն պես Ռուսաստանում արտադրված գրեթե բոլոր ապրանքները իրանական շուկա մուտք գործելու բացառիկ պայմաններ կունենան։ Համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացում առևտրի զարգացման, համատեղ նախագծերի իրականացման և առևտրատնտեսական համագործակցության զարգացման համար», – ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ ներմուծման մաքսատուրքերի վերացումից բացի, համաձայնագրի կողմերը պայմանավորվել են չկիրառել ապրանքների ներմուծման քանակական սահմանափակումներ, ինչպես նաև պարզեցնել և արագացնել մաքսային ընթացակարգերը, հասկանալի և կանխատեսելի կանոններ սահմանել տեխնիկական կարգավորման, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական և հակադեմպինգային միջոցառումների ոլորտում։

«Ազատ առևտրի ռեժիմի անցումը, Իրանի հետ թափանցիկ և կանխատեսելի առևտրային ռեժիմի ձևավորումը Ռուսաստանի և Իրանի միջև երկարաժամկետ, փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցության զարգացման կարևոր քայլ է, որը տեղավորվում է մեր երկրների միջև գործընկերության ռազմավարական բնույթի մեջ: 2019 թվականից ի վեր` Իրանի հետ ժամանակավոր առևտրային համաձայնագրի գործնական կիրառման պայմաններում, Իրանի հետ առևտուրը գրեթե կրկնապատկվել է: Բոլոր հիմքերը կան խոսելու առևտրի ծավալների հերթական կրկնապատկման և, որը պակաս կարևոր չէ` դրա դիվերսիֆիկացման հեռանկարների մասին», – ընդգծել է Ռուսական արտահանման կենտրոնի միջազգային համագործակցության և զարգացման գծով տնօրեն Անտոն Ցեցինովսկին:

Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը ստորագրվել է Սանկտ Պետերբուրգում 2023 թվականի դեկտեմբերի 25-ին։

ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Դրա անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Այն ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժով խոշորագույն տնտեսական միավորումներից է։

NEWS.am–ի տեղեկություններով Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմում կրկին աշխատակիցներ է ձերբակալվել։

Մեր տեղեկություններով 10–ից ավելի ձերբակալված կա, որոնց մի մասը թաղապետարանի աշխատակիցներ են։

Ֆոտո

Իրանի ռեժիմի տապալումը Իսրայելի գործողության նպատակը չէ. Նեթանյահու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատակիցների հայտարարությունը

Իրանն իր նոր սերնդի հրթիռները դեռևս չի կիրառել. Tasnim

«Ռոսատոմ սերվիսը» 1500 տոննա նոր սարքավորում է տրամադրել Հայկական ԱԷԿ-ին

Իրանի հարցով որոշում կկայացնեմ երկու շաբաթվա ընթացքում. Թրամփ

Ամերիկյան GBU-57 ռումբերը հնարավոր է չկարողանան ոչնչացնել Իրանի Ֆորդոյի միջուկային օբյեկտը․ Ինչո՞ւ է Թրամփը տատանվում հարձակվել

Իրանը հրապարակել է նոր տեսակի հրթիռների լուսանկարները՝ թռիչքի պահին

Թրամփը հակված է հարված հասցնել Իրանի ամենապաշտպանված միջուկային օբյեկտին. CBS News

ՌԴ ԱԳՆ-ն ստացել է Մասկի համար քաղաքական ապաստանի դիմում

ԱՄՆ-ը կարող է առաջիկա հանգստյան օրերին հարվածել Իրանին. Bloomberg

Ադրբեջանն ու Թուրքիան հերթական զորավարժություններ կանցկացնեն

Կապանում Իրանի հյուպատոսն անդրադարձել է հայ-իրանական սահմանին բեռնատարների կուտակման պատճառներին

ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ուղիղ բանակցություններ են վարել. Reuters

Գերությունից վերադարձել են մի խումբ ռուսաստանցի զինծառայողներ. ՌԴ ՊՆ

Թարգեք 10-րդ համարի մարզաշապիկի համար անպտուղ հրմշտոցը, կպնենք իրական գործին. Արմեն Աշոտյան