Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Փաշինյանի կողմից Հայ առաքելական եկեղեցու հասցեին հրապարակավ և անամոթաբար օգտագործվող անպարկեշտ լեզուն արժեզրկում է, առաջին հերթին, երկրի վարչապետի ինստիտուտը։ Այս մասին հայտարարություն է տարածել Ռուսաստանի հայերի միությունը։
«Մոռանալով իր նպատակի մասին՝ վարչապետը ղեկավարել է ամոթալի «խաչակրաց արշավանք» հայկական ինքնության և պետականության դեմ»,- ասվում է հայտարարության մեջ։
Ռուսաստանի հայերի միությունը կարծում է, որ տեղի ունեցողն ավելի շատ նման է մանևրի, որը նպատակ ունի շեղել հանրության ուշադրությունը իրական մարտահրավերներից և գոյաբանական սպառնալիքներից։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 29-ին արած սուր ու սկանդալային գրառումը՝ «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես», ինչպես նաև նրա տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հայտարարությունը, թե «Երկրի գլխավոր մանկապիղծները չուլան բառից դիվահարվել են։ Դե իհարկե, այդպես էլ պետք է լիներ. չէ՞ որ չուլանները սեւ սքեմ հագնող մոլագարների կյանքի մութ անկյուններն են: Հենց չուլաններում են տեղի ունենում այլասերվածություններ, որոնք արդեն հավատավոր ժողովրդի ցասմանն անգամ չեն արժանանում։ Հավատավոր ժողովուրդը, վաղուց արդեն համակերպված, իր ուսերի վրա քարշ է տալիս երկրի գլխավոր մոլագար այլասերվածներին», լուրջ ալիք են բարձրացրել հասարակական և հոգևոր շրջանակներում։
Փաշինյանը և Հակոբյանը, ըստ էության, եկեղեցու հասցեին հնչեցնում են մանկապղծության և ոչ առաքինի վարքի հրապարակային մեղադրանքներ։
Մինչդեռ Հայ Առաքելական Եկեղեցին այս պահի դրությամբ պաշտոնական արձագանք չի ներկայացրել։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, որ գտնվում է արտերկրում՝ Շվեյցարիայում՝ մասնակցելու Արցախի հայության իրավունքներին նվիրված բարձր մակարդակի քննարկումներին, կվերադառնա հաջորդ շաբաթվա վերջին։ Ըստ ամենայնի, սրանով էր պայմանավորված, որ տարբեր բարձրաստիճան հոգևորականներ արձագանքեցին վարչապետին՝ կոշտ պատասխանելով նրան, սակայն Հայ առաքելական եկեղեցին հավաքական իմաստով չարձագանքեց Փաշինյան և Հակոբյան զույգին»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանը հերթական միլիոնանոց «մշակութային» հատկացումն է արել, այս անգամ՝ «Զանգակ գրատուն» ՍՊԸ-ին: Կարգադրության մեջ նշված է. ««Մանկական գրքի փառատոն» նախագծի իրականացման աջակցության նպատակով հատկացնել 39 միլիոն դրամ»: Այս գրատունը քաղաքապետարանինը չէ, ոչ էլ պետական է։
Անհասկանալի է, թե ինչու է Տիգրան Ավինյանը քաղաքային բյուջեից մասնավոր ընկերություններին հսկայական գումարներ տալիս: Եվ սա ո՛չ առաջին, թերեւս՝ ո՛չ էլ վերջին շռայլ հատկացումն է մշակութային օջախներին:
Ամիսներ առաջ էլ հայ հանրությունը փնտրեց, բայց չգտավ, թե ով է Սերոժիկի կերպարը մարմնավորած անձը կամ «Սերոժիկ» ֆիլմի պրոդյուսերը, որին քաղաքապետը 10 մլն դրամ էր հատկացրել։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական գրառումն է արել, այս անգամ Միքայել Սրբազանի մասին.
«Միքայել Աջապահյանը ասում է (մեջբերում)․ «Էդ պոռոտախոսներից որեւէ մեկը թող փորձի մի ամիս առանց կնոջ ապրել» (մեջբերման ավարտ)։
Էս սրբապիղծները փաստորեն Մեծ պահքն էլ չեն պահում։
Կուսակրոնության ուխտը խախտած բոլոր հոգեւորականները պետք է հեռանան հոգեւոր ծառայությունից։ Այլ տարբերակ չկա։
Միքայել Աջապահյանի հայտարարությունից ակնհայտ է, որ «առանց կնոջ մեկ ամիս ապրելու անհնարինությունը» տարածված աշխարհըմբռնում, վարվելակերպ եւ վարվելակարգ է եպիսկոպոսաց դասի համար, ինչը չէր կարող տեղի ունենալ առանց Գարեգին Բ կաթողիկոսի իմացության եւ թույլտվության։
Հակառակ դեպքում Աջապահյանը եւ մյուսները վաղուց կարգալույծ արված կլինեին։
Մայր Աթոռի համապատասխան կառույցները պետք է քննեն Աջապահյանի հայտարարությունը եւ հանրությանը տան համապարփակ պարզաբանումներ»,- գրել է նա։
Ուկրաինայի խաղաղության նախաձեռնությունը ներառում է հրադադարի պահանջներ ցամաքում, ծովում և օդում՝ միջազգային գործընկերների մասնակցությամբ վերահսկողության մեխանիզմներով։ Այս մասին գրում է The New York Times-ը՝ հղում անելով ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյայի, ով խոսել է անանունության պայմանով։
Ըստ աղբյուրի՝ Կիևի պատրաստած հուշագիրը նախատեսում է մի շարք կետեր, որոնցից յուրաքանչյուրը միտված է համապարփակ խաղաղ գործընթացի հաստատմանը։ Հուշագրի պայմանների իրագործման վերահսկումն, ըստ փաստաթղթի, պետք է իրականացվի միջազգային հսկողությամբ։
ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը հաստատել է փաստաթղթի ստացումը՝ նշելով, որ այն բաղկացած է 22 կետից, որոնք ինքն համարել է բավականին լավ և ողջամիտ։ Միաժամանակ, Քելլոգը կոչ է արել Ուկրաինային չհրաժարվել բանակցություններից, նույնիսկ եթե մինչ այդ Ռուսաստանը չներկայացնի իր հակադարձ փաստաթուղթը։ «Դուք պետք է ցույց տաք, որ լուրջ եք»,– ընդգծել է Քելլոգը։
Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում մայիսի 27-ին Բերդավան գյուղի 32-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «ՏՕԶ» տիպի 5,6 մմ տրամաչափի ակոսափող հրացան:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։Զենք ու զինամթերք ապօրինի պահողներին ոստիկանությունը կոչ է անում հետևել բերդավանցի երիտասարդի օրինակին:
«Նաև հիշեցնենք, որ կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի նրա պաշտոնակից Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցում քննարկել են Մոսկվայի և Կիևի միջև հունիսի 2-ին կայանալիք երկկողմ բանակցությունների նախապատրաստումը: Այս մասին նշվում է ՌԴ արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ:
«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք ռուս-ուկրաինական երկկողմ ուղիղ բանակցությունների հերթական փուլի նախապատրաստման կազմակերպչական ասպեկտները», – նշված է հաղորդագրության մեջ։
Վերջին երեք տարվա ընթացքում ռուս-ուկրաինական առաջին ուղիղ բանակցությունները տեղի են ունեցել կրկին Ստամբուլում՝ մայիսի 16-ին։
ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին մերժել Վենեսուելայից, Հայիթիից, Կուբայից և Նիկարագուայից ավելի քան 500 հազար ներգաղթյալների օրինական կարգավիճակը, ինչը նրանց թույլ է տվել օրինական կերպով բնակվել Միացյալ Նահանգներում։
Այս մասին ասված է դատարանի որոշման մեջ։
Այն ընդգծում է, որ Գերագույն դատարանը բավարարել է գործադիր իշխանության միջնորդությունը՝ չեղարկելու համապատասխան ծրագիրը, որը սկսել էր ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը։
Ավելի վաղ ստորադաս դատարանները մերժել էին Լատինական Ամերիկայի չորս երկրներից 532 հազար ներգաղթյալների տրամադրված համապատասխան իրավական կարգավիճակը չեղարկելու Վաշինգտոնի փորձը։ Դատարանները պարզել են, որ ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը յուրաքանչյուր կոնկրետ դեպքի վերաբերյալ անհրաժեշտ վերլուծություն չի իրականացրել։ Միևնույն ժամանակ, Գերագույն դատարանի որոշումը չի չեղարկում այլ երկրների քաղաքացիների օրինական կարգավիճակը, ինչպիսիք են Աֆղանստանը և Ուկրաինան։
Վենեսուելայից, Հայիթիից, Կուբայից և Նիկարագուայից ներգաղթյալները կարող են նախապես դիմել ԱՄՆ մուտք գործելու և երկու տարով աշխատանքի թույլտվություն ստանալու համար, եթե կարողանան հովանավոր գտնել ԱՄՆ-ում։ Ծրագիրը արժանացել է հանրապետականների սուր քննադատությանը։
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը լքելու որոշումից հետո առաջին մեկնաբանությունն է արել։ Նա ասել է, որ ինքը Սպիտակ տան հետ տեսակետների տարաձայնություններ ունի և լիովին համաձայն չէ նրանց որոշ գործողություններին: Այդ մասին մայիսի 30-ին հայտնել Է CNN հեռուստաալիքը։
Մասկը նշել է, որ «կան բաներ, որոնց հետ նա լիովին համաձայն չէ», բայց իր համար դժվար է դրանց մասին խոսել։ «Ես փակուղում եմ հայտնվել, երբ մի կողմից չեմ ուզում դեմ լինել Դոնալդ Թրամփի վարչակազմին, բայց չեմ էլ ուզում պատասխանատվություն կրել այդ վարչակազմի բոլոր գործողությունների համար»,- հավելել է ամերիկացի միլիարդատերը։
Վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Օյ, ոմանց աչքերը բացվեցին։ Ողջունելի է, ինչ խոսք՝ ողջունելի։ Ողջունելի է, չնայած նույնիսկ այն հանգամանքին, որ այս հայտարարությամբ պաշտպանում են ուրվական մի կնոջ, որի անձն անհայտ է։
Իսկ, հարգելիներս, չեք կարծո՞ւմ, որ ոչ ուրվական կանանց նույնպես չի կարելի թիրախավորել` ամուսնուն հարվածելու համար։
Իսկ, հարազատներս, վերջին 7 տարիներին չէիք նկատո՞ւմ ամուսնուս քաղաքական հակառակորդների կողմից իմ նկատմամբ իրականացվող նվաստացուցիչ արշավը՝ բացառապես սեռային հիմքով։
Չէիք կարող չնկատել։ Պարզապես դուք էլ քաղաքական հակառակորդ եք»: