ArmNews
Հունիսի 19, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։

Երկուստեք կարևորվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը։ Կողմերը քննարկել են ընթացիկ վիճակը և կարևորել ստորագրման ուղղությամբ գործընթացի շարունակականությունը:

Ստամբուլում ավարտվել են Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները, ռուսական ТАСС գործակալությանը հայտնել է աղբյուրը։

«Մենք ավարտեցինք»,-ասել է գործակալության աղբյուրը։

Հանդիպումը տևել է մոտ 1 ժամ 50 րոպե։

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 16-ին, կազմել է 386.33  դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 1.61 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 432.69 դրամ (նվազել  է 0.61 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  513.51 դրամ (նվազել է 0.66 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.77 դրամ (նվազել է 0.03 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 381-385 դրամով, վաճառվում է 387.5-389.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 423-431 դրամով, վաճառվում է 435-440 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.6-4.75 դրամով, վաճառվում է 4.86-5 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 385դրամով, վաճառվում՝ 388.5 դրամով:

Եվրոն գնվում է 432 դրամով, վաճառվում է 437 դրամով:

Ռուբլին գնվում է 4.68 դրամով, վաճառվում է 4.78 դրամով:

Ուկրաինական դիվանագիտական ​​աղբյուրը Reuters-ին հայտնել է, որ Ստամբուլում ընթացող բանակցություններում ռուսական պատվիրակությունն անընդունելի պահանջներ է ներկայացնում։

Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանի պայմաններն անիրատեսական են և դուրս են գալիս ավելի վաղ քննարկված բոլոր պահանջների սահմաններից։

Մասնավորապես, ինչպես նշել է գործակալության աղբյուրը, ռուսական պատվիրակությունը հրադադարն ապահովելու համար պահանջում է, որ Ուկրաինան դուրս բերի  զորքերը իր տարածքից։

Աղբյուրը հավելել է, որ ռուսական պահանջները ներառում են նաև այլ անընդունելի պայմաններ։

Այօսր՝ մայիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:40-ի սահմաններում Երևանի քաղաքապետրանի հաշվեկշռում հաշվառված «Zhong Tong» մակնիշի ավտոբուսը Սեբաստիա փողոցում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի հարևանութայամբ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բենզալցակայանի մոտ տեղադրված երկաթե էլեկտրասյանը, ապա բենզալցակայանի գովազդային վահանակին: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 9 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոբուսը, որը սպասարկում է թիվ 23 երթուղին, տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

ՆԳՆ–ից հայտնում են, որ ահազանգ է ստացվել, որ Սեբաստիա փողոցում՝ Եռաբլուրի մոտ 23 համարի երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է սյանը և բենզալցակայանին։

Այս պահին, վթարի հետևանքով հիվանդանոցներ տեղափոխվել է 8 անձ։

Ստամբուլում մեկնարկել է ԱՄՆ-ի, Թուրքիայի և Ուկրաինայի բանակցությունները: Բանակցություններում որպես միջնորդ և համակարգող հանդես է գալիս հյուրընկալ կողմը՝ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի մակարդակով։

Ներկայացնում ենք ամերիկյան և ուկրաինական կողմերի բանակցային կողմերի ներկայացուցիչներին.

ԱՄՆ պատվիրակություն 

  • Պետքարտուղար Մարկո Ռուբիո
  • Թուրքաիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաք
  • Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգ

Ուկրաինական պատվիրակություն

  • Անդրեյ Յերմակ, նախագահի գրասենյակի ղեկավար
  • Ռուստեմ Ումարով, պաշտպանության նախարար
  • Անդրեյ Սբիգա, արտաքին գործերի նախարար

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Վլադիմիր Մեդինսկիի հետ։ Հանդիպումը տևել է 1.5 ժամ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրների կողմից արված հայտարարության համաձայն՝ նշվել է, որ ՌԴ-ի, Ուկրաինայի և Թուրքիայի պատվիրակությունների միջև բանակցությունները կշարունակվեն նաև մայիսի 16-ին Ստամբուլում։

Նշվում է, որ փոխվել է բանակցությունների ֆորմատը, այժմ այն կլինի քառակողմ ձևաչափով և ԱՄՆ-ի մասնակցությամբ։

Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:

ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ:

Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 431 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 436 դրամ: 

Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը 4.87 դրամ:

Մայիսի 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ։ Մայիսի 18-ին կեսօրից հետո, 19-20-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 16-ի ցերեկը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 16-18-ին աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։ 

Երևանում մայիսի 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 15-ի ցերեկը առանձին հատվածներում՝ հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 16-ի ցերեկը, 17-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 15-ին Արաբական Միացյալ Էմիրություններ այցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն շատ մոտ է Իրանի հետ միջուկային համաձայնագիր կնքելուն, և որ Թեհրանը «որոշ առումով» համաձայնել է պայմաններին։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

«Մենք Իրանի հետ լուրջ բանակցությունների մեջ ենք երկարաժամկետ խաղաղության համար, – ասել է Թրամփը։ – Մենք մոտ ենք, գուցե, համաձայնության հասնելուն՝ առանց ստիպված լինելու դիմել որոշակի քայլի։ Դա անելու երկու քայլ կա՝ շատ սիրալիր քայլ և շատ բռնի քայլ, բայց ես չեմ ուզում դա անել երկրորդ եղանակով»։

Այնուամենայնիվ, բանակցություններից տեղյակ իրանցի աղբյուրը հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ քննարկումներում դեռ որոշակի բացեր կան լրացնելու։

Մայիսի 11-ին Օմանում կայացել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների չորրորդ փուլը։ Կողմերի միջև առաջիկայում նոր բանակցություններ են սպասվում։

NBC News-ի հետ հարցազրույցում Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեիի խորհրդական Ալի Շամխանին մայիսի 14-ին հայտնել էր, որ Իրանը պատրաստ է համաձայնել ԱՄՆ-ի հետ գործարքի՝ տնտեսական պատժամիջոցների չեղարկման դիմաց։

Ըստ Շամխանիի՝ Իրանը պատրաստ է խոստանալ, որ երբեք միջուկային զենք չի մշակի, կազատվի բարձր հարստացված ուրանի պաշարներից և կհամաձայնի ուրանը հարստացնել միայն մինչև ավելի ցածր մակարդակի, որն անհրաժեշտ է քաղաքացիական նպատակներով օգտագործման համար, ինչպես նաև թույլ կտա, որ այդ գործընթացը վերահսկեն միջազգային տեսուչները։

Ֆոտո

Իրանը հրապարակել է նոր տեսակի հրթիռների լուսանկարները՝ թռիչքի պահին

Թրամփը հակված է հարված հասցնել Իրանի ամենապաշտպանված միջուկային օբյեկտին. CBS News

ՌԴ ԱԳՆ-ն ստացել է Մասկի համար քաղաքական ապաստանի դիմում

ԱՄՆ-ը կարող է առաջիկա հանգստյան օրերին հարվածել Իրանին. Bloomberg

Ադրբեջանն ու Թուրքիան հերթական զորավարժություններ կանցկացնեն

Կապանում Իրանի հյուպատոսն անդրադարձել է հայ-իրանական սահմանին բեռնատարների կուտակման պատճառներին

ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ուղիղ բանակցություններ են վարել. Reuters

Գերությունից վերադարձել են մի խումբ ռուսաստանցի զինծառայողներ. ՌԴ ՊՆ

Թարգեք 10-րդ համարի մարզաշապիկի համար անպտուղ հրմշտոցը, կպնենք իրական գործին. Արմեն Աշոտյան

Զվարթնոց օդանավակայանում խոչընդոտել են Լևոն Քոչարյանին հատել սահմանը․ նա բաց է թողել թռիչքը

Թրամփը մեկնաբանել է Իրանին հարձակվելու ծրագիրը հաստատող հրապարակումը

Ինչո՞ւ ՌԴ-ն իր քաղաքացիներին Իրանից տարհանելու համար առաջին իսկ օրերից չօգտագործեց Հայաստանով անցնող ճանապարհը

Իրանը Թել Ավիվում և Հայֆայում գտնվող ռազմական օբյեկտների վրա հրթիռային հարձակումների նոր ալիք է սկսել

Իմպիչմենտին կմիանանք, եթե «Պատիվ ունեմ»-ը համաձայնվի՝ փոխվարչապետի պաշտոնները մենք նշանակենք

Այս խայտառակ իրավիճակից միակ ելքը իշխանափոխությունն է, այլապես՝ արագ գլորվում ենք դեպի տոտալ բռնապետություն. Ռոբերտ Քոչարյան