ArmNews
Հունիսի 19, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Այօսր՝ մայիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15:40-ի սահմաններում Երևանի քաղաքապետրանի հաշվեկշռում հաշվառված «Zhong Tong» մակնիշի ավտոբուսը Սեբաստիա փողոցում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի հարևանութայամբ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բենզալցակայանի մոտ տեղադրված երկաթե էլեկտրասյանը, ապա բենզալցակայանի գովազդային վահանակին: 

Վթարի հետևանքով 9 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:
 
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: 

Ավտոբուսը, որը սպասարկում է թիվ 23 երթուղին, տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: 

Հռոմի պապ Լևոն XIV-ը ցանկանում է Վատիկանը դարձնել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունների վայր, հաղորդում է La Stampa-ն՝ հղում անելով Վատիկանի պետքարտուղար Պիետրո Պարոլինին։ Այլ մանրամասներ Պարոլինը չի հայտնել։

Նրա խոսքով՝ Հռոմի պապը մտադիր է Վատիկանը հասանելի դարձնել երկու կողմերի միջև ուղիղ հանդիպման համար։
Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բացակայությունը Ստամբուլում կայացած բանակցություններին խափանում է բազմաթիվ երկրների, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիվանագիտական ​​ջանքերը։

Մայիսի 11-ին Հռոմի պապ Լևոն XIV-ն իր առաջին կիրակնօրյա քարոզում կոչ էր արել Ուկրաինայում «երկարատև և իրական խաղաղության» հասնել, ազատ արձակել բոլոր բանտարկյալներին և հույս հայտնել, որ զինվորները կվերադառնան իրենց ընտանիքներ։

Մխչյան գյուղի դպրոցում տեղի ունեցած միջադեպը լայն արձագանք է գտել ԶԼՄ-ներում և հանրության շրջանում։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբը մեկնել է Մխչյան, որպեսզի տեղում ծանոթանա կատարվածին։

«Փոշիանման զանգվածի» հետ կապված աղմկահարույց միջադեպից հետո Արարատի մարզի Մխչյան գյուղի դպրոցում քննչական գործողություններ են իրականացվել։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց գյուղի բնակիչներից մեկը, ով ցանկացավ անանուն մնալ։

Oragir news-ն ավելի վաղ գրել էր, որ Մխչյանի դպրոցում բարձր դասարանցիները 4-րդ դասարանցիներին ստիպողաբար թմրանյութ են տվել։ Դրանից հետո երեխաների մոտ կախվածություն է առաջացել, և նրանք սկսել են տնից գումար գողանալ՝ կրկին նույն աշակերտներից թմրանյութ գնելու նպատակով։ ՀՀ քննչական կոմիտեն արդեն հայտնել է, որ 4 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել:

Մեր զրուցակիցը հստակեցրեց, որ գործով անցնում են 11-րդ և 12-րդ դասարանների 4 աշակերտներ, որոնցից 2–ը եղբայրներ են, իսկ տուժածները 4-րդ դասարանի աշակերտներ են: Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա դեկտեմբերին։

Նրա խոսքով՝ դպրոցի տնօրեն Քաղցրիկ Մաթևոսյանն ինքն է միջադեպի մասին հայտնել իրավապահներին, երբ ծնողները սկսել են բողոքել երեխաների տարօրինակ պահվածքից և գումարի կորստից:

Մխչյանի բնակիչը պնդում է, որ այս պատմությունը հրահրողը 12-րդ դասարանի աշակերտ է, ապրում է հարևան գյուղում։ Նա մի քանի անգամ բերման է ենթարկվել թմրանյութ տարածելու կասկածանքով, սակայն ամեն անգամ ազատ է արձակվել ապացույցների բացակայության պատճառով։ Պատանու հանցակիցներն են դարձել նրա կրտսեր եղբայրը (11-րդ դասարանցի) և երկու ընկերները։ Բոլորը միջին եկամուտ ունեցող ընտանիքներից են, իսկ տուժած 4-րդ դասարանցիները՝ ապահովված ընտանիքներից, և կասկած կա, որ նրանց «նավոդկա» են տվել։

«Երկու բարձր դասարանցիներ բռնել են փոքրերի ձեռքերը, իսկ մյուսները անհասկանալի փոշի են լցրել նրանց քթին։ Դրանից հետո կրտսեր տղաներին, ամենայն հավանականությամբ, ներշնչել են, որ իրենք արդեն կախվածություն ունեն, և ստիպել են տնից գումար գողանալ։ Բայց երեխաները դժվար թե կախվածություն ունենան: Նշանակվել է փորձաքննություն, որը ցույց կտա`դա ընդհանարապես թմրանյութ է եղել, թե ոչ»,- նշեց գյուղի բնակիչը։

Մխչյանի մեկ այլ բնակիչ պատմեց, որ պարբերաբար նկատել է, թե ինչպես են ցանկապատի անցքից դպրոցի տարածք մուտք գործել տարբեր մարդիկ, այդ թվում՝ աշակերտներ: Երբեմն երեկոյան ժամերին դպրոցի մոտ մեքենաներ են կանգնել, ու պարզ չէ, թե այդ մեքենաների սրահներում ինչ է կատարվել։

Նա կարծում է, որ դպրոցում կարգապահության լուրջ խնդիր կա. երեխաների դասի ժամին կա՛մ ֆուտբոլ են խաղում, կա՛մ հավաքվում են դպրոցի բակում։ Նրա կարծիքով ՝ տնօրենը լավ մանկավարժ է, բայց խիստ չէ, և դրանից օգտվում են թե՛ աշակերտները, թե՛ մանկավարժները։

«Բայց դպրոցի ամբողջ պատմության ընթացքում նման աղաղակող դեպք չի եղել։ Անհանգիստ ենք աշակերտների համար, որովհետև հնարավոր է` նման բան նախկինում էլ է եղել։ Միգուցե ինչ-որ մեկը նույնիսկ արդեն թմրամոլ է դարձել։ Դպրոցում երեխաները պետք է ապահով լինեն, իսկ տնօրեններն ու ուսուցիչները, որոնց դասերին դա տեղի է ունեցել, պետք է հեռացվեն»,- կարծում է նա։

Մեր երրորդ զրուցակցի խոսքով՝ գործով երկու տուժած երեխա է անցնում, բայց համայնքում խոսում են 4-ի մասին:

Նա ծանոթ է այդ երեխաներից մեկի ընտանիքին և վստահեցնում է, որ ծնողները դեպքի մասին ընդամենը մի քանի օր առաջ են իմացել իրավապահներից և ցնցված են: Գողությունների մասին կինը տեղեկություններ չունի, բայց հաստատեց, որ խոսքը շատ բարեկեցիկ ընտանիքի մասին է:

Նա չի կարծում, որ երեխաները կախվածություն ունեն, քանի որ ինքը ծանոթ երեխայի պահվածքում ոչ մի տարօրինակ բան չի նկատել։

«Եթե նման բան իսկապես եղել է, ապա մեղավորները պետք է պատժվեն, որպեսզի նման բան այլևս չկրկնվի։ Իրավասու մարմինները պետք է արդյունավետ աշխատեն, երեխաներին տեղեկացնեն, որ թմրանյութերը չարիք են, կանխեն դրանց տարածումը, առավել ևս՝ երեխաների շրջանում»,- ընդգծեց նա։

Sputnik Արմենիայի թղթակիցները փորձեցին զրուցել դպրոցի տնօրենի հետ, սակայն մեզ ասացին, որ նա հիվանդ է և աշխատանքի չի եկել։ Այլ պատասխանատուներ (ուսմասվար, փոխտնօրեն և այլն), որոնք պատրաստ կլինեին մանրամասներ հաղորդել և մեկնաբանել միջադեպը, նույնպես չգտնվեցին։

Համայնքի բնակիչները ցնցված են դպրոցում տեղի ունեցած միջադեպից, բուն ուսումնական հաստատությունում լարված մթնոլորտ է զգացվում: Գյուղացիներից շատերը կտրականապես հրաժարվեցին պատասխանել մեր հարցերին։

Ստամբուլում ավարտված Ուկրաինայի հետ բանակցություններից հետո ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, որ կողմերը պայմանավորվել են բանտարկյալների լայնածավալ փոխանակում իրականացնել 1,000 հոգի՝ 1,000 հոգու դիմաց։

«Քիչ առաջ ավարտվեցին ուղիղ բանակցությունները ուկրաինական կողմի հետ, որոնք կազմակերպվել էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ։ Առաջիկա օրերին տեղի կունենա գերիների լայնածավալ փոխանակում՝ 1,000-ը 1,000-ի դիմաց»,- ասաց նա։

Մեդինսկին նշել է, որ ռուսական պատվիրակությունը ընդհանուր առմամբ գոհ է հանդիպման արդյունքներից և պատրաստ է շարունակել շփումները։

Մարուքյանն ուղիղ եթերում զանգահարել է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ղեկավարներին և հանդիպում առաջարկել: 

«Մեզ մնում է հանդիպել 2 ընդդիմադիր խորհրդարանական խմբակցությունների հետ և քննարկել իմ՝ վարչապետի թեկնածուի հարցը»,-տեսաուղերձում ասել է Մարուքյանը:

Մարուքյանը տեսաուղերձի ժամանակ զանգահարել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին և պայմանավորվել հանդիպել, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը չի պատասխանել զանգին, որից հետո Մարուքյանը ձայնային հաղորդագրություն է ուղարակել՝ հանդիպելու առաջարկով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը վարչապետի թեկնածու են առաջադրել Էդմոն Մարուքյանին:

Ռեֆորմիստների կուսակցությունը որպես վարչապետի թեկնածու առաջադրել է կուսակցության նախագահ Վահան Բաբայանի թեկնածությունը: Այս մասին տեղեկանում ենք կուսակցության նախագահ Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից:

«Հաշվի առնելով ՀՀ ԱԺ-ում վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու քաղաքացիների պահանջը և այն, որ ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների կողմից դեռ չկան առաջարկված թեկնածուներ, Ռեֆորմիստների կուսակցությունը առաջարկում է քննարկել անկախ թեկնածու առաջադրելու տարբերակը:

Մեր կուսակցությունը խորը մտահոգություն է հայտնում առ այն, որ որպես ընդդիմադիր թեկնածու և Փաշինյանին այլընտրանք կարող է հանդես գալ Էդմոն Մարուքյանը, մի մարդ, ով 2018 թվականից ի վեր կիսում է ՀՀ վարչապետի գրեթե բոլոր ձախողումների համար պատասխանատվությունը, և ով ըստ էության չի եղել ընդդիմադիր:

Քանի որ ընդդիմադիր քաղաքական ուժերը մինչ այս պահը դեռ չեն առաջադրել իրենց թեկնածուին, Ռեֆորմիստների կուսակցությունը, որը 7 տարի եղել է պայքարի առաջնագծում, որոշում է կայացրել առաջարկել ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին և պատգամավորներին որպես վարչապետի թեկնածու առաջադրել որևէ խմբակցությունում չընդգրկված անկախ թեկնածու, Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ,ՀՀ ԱԺ 5-րդ գումարման պատգամավոր Վահան Բաբայանի թեկնածությունը:

Պատրաստ ենք այս հարցի շուրջ քննարկումներ անցկացնել ՀՀ ԱԺ պատգամավորների և քաղաքական ուժերի հետ»,-ասված է հայտարարության մեջ:

Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրույցներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Վարչապետ Փաշինյանը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ զրույցում նախ շնորհավորել է նրան պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել հաջողություններ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Գերմանիա փոխգործակցության զարգացմանը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը վերաբերող հարցեր:

Նիկոլ Փաշինյանը Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ քննարկել է տարածաշրջանային գործընթացներին, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին վերաբերող հարցեր:

Ավստրիայի Դաշնային կանցլեր Քրիստիան Շտոկերի հետ հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստան-Ավստրիա հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող թեմաներ:

Նիկոլ Փաշինյանը և Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենն անդրադարձել են Հայաստան-ԵՄ փոխգործակցության հետագա զարգացմանն առնչվող թեմաների:

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիլիօղլուի հետ մտքեր են փոխանակվել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ:

Նիկոլ Փաշինյանը կարճատև զրույցներ է ունեցել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանի, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի, Շվեյցարիայի նախագահ Կարին Կելլեր-Սութերի, Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի, Մոնակոյի արքայազն Ալբեր Երկրորդի, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի, Անդորրայի վարչապետ Չավիեր Էսպոտ Սամորայի և այլ գործընկերների հետ:

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի ամբողջական համաձայնագիրն ուժի մեջ է մտել: Մոսկվայում «Արմենպրես»-ի  թղթակցին այս մասին հայտնել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովից: 

«Ամբողջական համաձայնագրի գործարկման շրջանակում կողմերն արդեն սկսել են կազմակերպել առաջին համատեղ կոմիտեի նիստը, որը նախատեսված է 2025 թվականի երկրորդ կիսամյակում։ Այդ նիստի ընթացքում կքննարկվեն ԵԱՏՄ-ի և Իրանի միջև առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման կոնկրետ հարցերը», -նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեպնյովը։ 

Ամբողջական համաձայնագիրը փոխարինում է 2019 թվականից գործող ժամանակավոր համաձայնագրին, որը սահմանափակ ապրանքային ծավալ ուներ և ստեղծում է ԵԱՏՄ երկրների արտադրողների համար հատուկ պայմաններ իրանական շուկայում մուտք գործելու համար։ Մասնավորապես, ԵԱՏՄ-ից Իրան արտահանվող ապրանքների նկատմամբ մաքսային մուտքի միջին դրույքաչափը կնվազի 20%-ից մինչև 4.5%։

Նոր համաձայնագիրն ամրագրում է ԵԱՏՄ-ի և Իրանի փոխադարձ պարտավորությունները՝ ապրանքների 90%-ի համար նախընտրողական մուտքի պայմաններ ապահովելու ուղղությամբ։ Ժամանակավոր համաձայնագրի համեմատ՝ ամբողջական տարբերակում էականորեն բարելավվել է կանոնակարգային հատվածը, որի նպատակն է ապահովել առանց արգելք առևտրային տարածքի ձևավորում։ Մասնագետների գնահատմամբ՝ համաձայնագրի իրականացումը կբերի ԵԱՏՄ-Իրան ապրանքաշրջանառության բազմապատկման, որը միջնաժամկետ հեռանկարում կարող է հասնել 12 միլիարդ ԱՄՆ դոլարի։ 

Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը վարչապետի թեկնածու են առաջադրել Էդմոն Մարուքյանին: Այս մասին տեղեկանում են պատգամավոր Հովիկ Աղազարյանի ֆեյսբուքյան էջից:

«Որպես ՄԱՍԿ վարչության անդամ լիազորված եմ հայտարարել, որ վարչության որոշմամբ հանձնարարվեց Ազգային Ժողովի պատգամավորներ Հակոբ Ասլանյանին և Հովիկ Աղազարյանին ՀՀ Վարչապետին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագծով որպես վարչապետի թեկնածու առաջադրել ԱԺ 5-րդ, 6-րդ, 7-րդ գումարումների պատգամավոր, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին»,- գրել է պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Եվրամիությունն ակնկալում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտափույթ կստորագրեն երկու երկրների միջև արդեն իսկ համաձայնեցված խաղաղության համաձայնագիրը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ իր ու Եվրոպական խորհրդարանի նախագահ Անտոնիո Կոշտայի ունեցած հանդիպումներին։  

«Եվրոպական խորհրդի նախագահն ու ես շնորհավորեցինք Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության համաձայնագիրը վերջնականացնելու առթիվ։ Դա լուրջ առաջ քայլ է, և մենք ակնկալում ենք դրա շուտափույթ ստորագրումը։ Եվրամիությունը պատրաստ է ներդրում ունենալ տարածաշրջանային կապակցվածության մեջ և ամբողջ տարածաշրջանն ավելի մոտեցնել միմյանց և մեր Միությանը»,- գրել է նա։  

Ֆոտո

Իրանը հրապարակել է նոր տեսակի հրթիռների լուսանկարները՝ թռիչքի պահին

Թրամփը հակված է հարված հասցնել Իրանի ամենապաշտպանված միջուկային օբյեկտին. CBS News

ՌԴ ԱԳՆ-ն ստացել է Մասկի համար քաղաքական ապաստանի դիմում

ԱՄՆ-ը կարող է առաջիկա հանգստյան օրերին հարվածել Իրանին. Bloomberg

Ադրբեջանն ու Թուրքիան հերթական զորավարժություններ կանցկացնեն

Կապանում Իրանի հյուպատոսն անդրադարձել է հայ-իրանական սահմանին բեռնատարների կուտակման պատճառներին

ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ուղիղ բանակցություններ են վարել. Reuters

Գերությունից վերադարձել են մի խումբ ռուսաստանցի զինծառայողներ. ՌԴ ՊՆ

Թարգեք 10-րդ համարի մարզաշապիկի համար անպտուղ հրմշտոցը, կպնենք իրական գործին. Արմեն Աշոտյան

Զվարթնոց օդանավակայանում խոչընդոտել են Լևոն Քոչարյանին հատել սահմանը․ նա բաց է թողել թռիչքը

Թրամփը մեկնաբանել է Իրանին հարձակվելու ծրագիրը հաստատող հրապարակումը

Ինչո՞ւ ՌԴ-ն իր քաղաքացիներին Իրանից տարհանելու համար առաջին իսկ օրերից չօգտագործեց Հայաստանով անցնող ճանապարհը

Իրանը Թել Ավիվում և Հայֆայում գտնվող ռազմական օբյեկտների վրա հրթիռային հարձակումների նոր ալիք է սկսել

Իմպիչմենտին կմիանանք, եթե «Պատիվ ունեմ»-ը համաձայնվի՝ փոխվարչապետի պաշտոնները մենք նշանակենք

Այս խայտառակ իրավիճակից միակ ելքը իշխանափոխությունն է, այլապես՝ արագ գլորվում ենք դեպի տոտալ բռնապետություն. Ռոբերտ Քոչարյան