ArmNews
Հունիսի 19, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

23 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներն անհրաժեշտ հետազոտություններն անցնելուց հետո ստացել են առաջին բժշկական օգնությունը և դուրս գրվել: Այս մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից։

Բուժօգնությունը շարունակում է ստանալ անչափահաս տուժածը, նրա առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 16-ին թիվ 23 համարի ավտոբուսը Սեբաստիա փողոցում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի հարևանութայամբ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բենզալցակայանի մոտ տեղադրված երկաթե էլեկտրասյանը, ապա բենզալցակայանի գովազդային վահանակին:

Իրանը Միացյալ Նահանգներից միջուկային համաձայնագրի վերաբերյալ գրավոր առաջարկ չի ստացել՝ ո՛չ ուղղակիորեն, ո՛չ էլ միջնորդների միջոցով, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Իրանն ԱՄՆ-ից որևէ գրավոր առաջարկ չի ստացել՝ ո՛չ ուղղակիորեն, ո՛չ էլ միջնորդների միջոցով... Հիշե՛ք իմ խոսքերը. չկա որևէ սցենար, որի դեպքում Իրանը կհրաժարվի խաղաղ նպատակներով ուրանը հարստացնելու իր դժվարությամբ վաստակած իրավունքից, որը վայելում են Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի մյուս բոլոր անդամները», - գրել է Արաղչին սոցիալական ցանցերում։

Թրամփը նաև նշել է, որ Իրանի միջուկային համաձայնագիրը մոտ է ավարտին և լավատեսություն է հայտնել Թեհրանի թիրախներին ռազմական հարված հասցնելը կանխելու հարցում։

Ավելի վաղ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել էր, որ Միացյալ Նահանգները Իրանին նոր միջուկային համաձայնագրի առաջարկ է ներկայացրել։

Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ մայիսի 14-ին Արշակունյաց պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկի մոտ քաղաքացին 1 միլիոն 600 հազար դրամ է կորցրել, իսկ գումարը գտած երիտասարդը հրաժարվում է վերադարձնել, հայտնում են ՆԳՆ-ից։

Համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում ձերբակալել և բաժին են տեղափոխել 29-ամյա երիտասարդին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

ԱԺ նախագահի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը կարգադրություն է ստորագրել․

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով` կարգադրում եմ.

Կազմակերպել 2025 թվականի մայիսի 18-21-ը Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Աննիտա ԴԵՄԵՏՐԻՈՒԻ գլխավորած պատվիրակության ընդունելությունը:Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ պատվիրակության ընդունելությունը կազմակերպել Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի հունվարի 25-ի «Ներկայացուցչական ծախսերի իրականացման եւ հուշանվերների տրամադրման կարգի մասին» Կ-22-Ա կարգադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին:

Վրաստանի ֆինանսների նախարարությունը պնդում է, որ հայկական կոնյակի առաքումները չեն ուշանում, կատարվում են ստանդարտ մաքսային ընթացակարգեր։ Այս մասին ի պատասխան հայ արտադրողների բողոքի ալիքի` bm.ge-ին հայտնել են Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունից։

Մայիսի 13-ին հայ ալկոհոլ արտադրողները բողոքի ակցիա էին անցկացրել Երևանում Վրաստանի դեսպանատան մոտ։ Նրանք պահանջում էին պարզաբանումներ Վրաստանի տարածքով ապրանքների տեղափոխման ուշացումների վերաբերյալ։ Նրանց խոսքով՝ Ռուսաստան և Բալթյան երկրներ արտահանման համար նախատեսված կոնյակը Վերին Լարսի անցակետում ենթարկվում է լաբորատոր փորձարկումների, ինչը պատճառ է դառնում հսկայական ուշացումների և ֆինանսական կորուստների։

«Մաքսային հսկողության ընթացակարգերը կատարվում են սովորականի պես։ Տրանսպորտային միջոցների համար ուշացումներ չկան»,– հայտնել են Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունից։

Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ նախատեսում է այցելել Վրաստան՝ հայկական ալկոհոլային արտադրանքի տարանցիկ ստուգումների հետ կապված խնդիրը լուծելու համար։

Հիշեցնենք` Վրաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիայի մասնակիցներից 2–ը հանդիպել էին ՀՀ–ում Վրաստանի դեսպանի հետ։

Գեորգի Շարբաշիձեն ասել էր, որ ցուցարարներին հուզող հարցով դիմել են Վրաստանին, այնտեղից խոստացել են, որ մոտ ժամանակներս պաշտոնական Թբիլիսին հանդես կգա հայտարարությամբ։

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման և հանրակրթական ուսումնական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու և ազատելու կարգում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Նախագծով առաջարկվում է հստակեցնել ուսումնական հաստատություններ սովորողների ընդունելության, ուսումնական հաստատությունից այլ ուսումնական հաստատություն տեղափոխության մասին կարգավորումները, սահմանել այդ ժամկետների կիրառման բացառությունների դեպքերը:

Կարգում սահմանված է, որ 2025-2026 ուսումնական տարվանից սկսած՝ սահմանված ժամկետից ուշ սովորողը հանրակրթության մեջ ընդգրկվում է մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ 7 և 8 տարին լրանալու դեպքում՝ իր տարիքային խմբին համապատասխան դասարան:

Նոր շրջանառվող նախագծով այս կարգավորման մասով արվել է բացառություն՝ մասնավորապես այն դեպքում, երբ կրթության առանձնահատուկ պայմանների գնահատման արդյունքում երեխայի մոտ արձանագրվել է մանկավարժահոգեբանական ծառայությունների 3-րդ և 4-րդ աստիճանի աջակցության կարիք, հետևաբար, նա կարող է ընդգրկվել իր տարիքային խմբից մեկ դասարան ցածր, այն է՝ 7 տարեկանը՝ 1-ին դասարանում, 8 տարեկանը՝ 2-րդ դասարանում: Այս դեպքում երեխայի՝ հաստատություն ընդգրկվելն իրականացվում է ոչ թե էլեկտրոնային հայտագրմամբ, այլ հաստատության տնօրենին ծնողի ներկայացրած դիմումի, իսկ մեկ դասարան ցածր ընդգրկվելու նպատակով՝ նաև կարիքի գնահատման դիմումի հիման վրա:

Ըստ հիմնավորման՝ նշված փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և սահմանված ժամկետից ուշ դպրոց ընդունվող սովորողներին նպատակահարմար չէ անմիջապես ընդունել 2-րդ կամ ավելի բարձր դասարան։ Այդ սովորողները հաճախ չունեն նախնական ուսումնական հմտություններ, սոցիալ-հուզական և վարքային կայունություն, ինչպես նաև կարող են զգալի դժվարություններ ունենալ դասարանային պահանջներին հարմարվելու, խմբում ներառվելու, առաջադրանքները հասկանալու և ինքնուրույն աշխատելու հարցում։ Հակառակ դեպքում՝ սովորողը միանգամից հայտնվում է բարձր պահանջներ ներկայացնող միջավայրում՝ առանց համապատասխան նախապատրաստության, ինչն ավելացնում է անհանգստության և կրթական գործընթացից դուրս մնալու վտանգը։ Ուստի, նպատակահարմար է այս խմբի սովորողների նկատմամբ կիրառել բացառություն և նախատեսել անհատականացված մոտեցում՝ հիմնված կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վրա։

Մեկ այլ փոփոխությամբ սահմանվում է՝ ՀՀ տարածքում հաստատությունից հաստատություն տեղափոխումը կատարվում է ամբողջ ուսումնական տարվա ընթացքում մինչև մայիսի 1-ը՝ բացառությամբ արտերկրից տեղափոխվող սովորողների, ինչպես նաև սովորողների բնակավայրի փոփոխության դեպքերի, որոնց դեպքում թույլատրվում է տեղափոխումը կատարել մինչև ուսումնական պլանով նախատեսված՝ տվյալ ուստարվա պարապմունքների վերջին օրը ներառյալ։

Առաջարկվող մեկ այլ փոփոխությամբ՝ ՀՀ մարզերի բոլոր այն բնակավայրերում, որոնցում հաստատությունը տվյալ կրթական աստիճանում կրթություն իրականացնող միակ պետական ուսումնական հաստատությունն է կամ տվյալ բնակավայրում (Երևան քաղաքում տվյալ վարչական շրջանում) գործող պետական հաստատություններում տվյալ կրթական աստիճանի համար լիցենզիայով տրված սահմանային տեղերը զբաղված են, սովորողի ընդունելությունը հաստատություն իրականացվում է՝ անկախ լիցենզիայով տրված սահմանային տեղերի սահմանափակումից:

Նախագծի քննարկումը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում՝ https://www.e-draft.am/projects/8686, կշարունակվի մինչև մայիսի 31-ը. քաղաքացիները, շահագրգիռ կազմակերպություններն ու կառույցները կարող են ներկայացնել իրենց կարծիքները, դիտողություններն ու առաջարկները:

Սոցցանցերում նոր կադրեր են հայտնվել Տիրանայից, որտեղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել էր մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովին։

Տեսանյութերից մեկում լսվում է, թե ինչպես է Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրում սուրճի, ինչին ի պատասխան Ալիեւն ասում է. «Հիմա կգամ, քննարկում ունեմ»։ 

Մեկ այլ տեսանյութում երեւում է, թե ինչպես է Փաշինյանը հովանոց պահել Ֆրանսիայի նախագահի համար։

Ստամբուլում կայացած բանակցություններում ռուսական պատվիրակությունն իսկապես առաջ է քաշել մի շարք պայմաններ, որոնք անընդունելի են Ուկրաինայի համար։

Այս մասին Ստամբուլում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ուկրաինայի ԱԳՆ մամուլի խոսնակ Գեորգի Տիխին։

«Ռուսական պատվիրակությունը առաջ է քաշել մի շարք պայմաններ, որոնք մենք անընդունելի ենք համարում: Մենք ռուսների հետ բոլոր տեսակի բանակցությունների մեծ փորձ ունենք, հավատացեք, 2014 թվականից ի վեր: Բազմաթիվ փուլեր են եղել, ուստի ես կասեմ, որ ուկրաինական պատվիրակությունը լավ գիտի, թե ինչպես արձագանքել այն ամենին, ինչ կարող է հնչել այն կողմից»,- ասել է նա։

Ըստ Տիխիի՝ ուկրաինական պատվիրակությունը դրան «հանգիստ է արձագանքել»՝ ուրվագծելով սկզբունքային դիրքորոշում և հավատարիմ մնալով իր գծին։

Ոստիկանության աշխատակիցներ են ձերբակալվել։ Հակակոռուպցիոն կոմիտեից Tert.am-ի հարցին ի պատասխան հաստատեցին լուրը` նշելով, որ ոստիկանության աշխատակիցները  ձերբակալվել են իրենց վստահված խոշոր չափերով գույքը հափշտակելու մեղադրանքներով։ 

Նշենք, որ խոսքը հատուկ պահպանվող տարածքում գտնվող մեքենաներ, մեքենաների ավտոպահեստամասեր հափշտակելու և վաճառելու մասին է։

Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Եմենի արևմտյան Հոդեյդա նահանգի երկու նավահանգիստներին։ 

Այս մասին հայտնում է եմենական Al Masirah հեռուստաալիքը։

Նշվում է, որ հարված է հասցվել Սալիֆ նավահանգստին և Կարմիր ծովի Հոդեյդա նավահանգիստին։

Ավելի վաղ Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարվածի արդյունքում ամբողջությամբ ավերել էին Եմենի մայրաքաղաք Սանայի օդանավակայանը։ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են նաև քաղաքի արվարձանում գտնվող Դահբան էլեկտրակայանի վրա։

Ֆոտո

Որպես ՌԴ քաղաքացի և գործարար, Սամվել Կարապետյանին անհրաժեշտ օգնություն է տրամադրվելու. Զախարովա

Հորմուզի նեղուցում նավթի փոխադրման սակագներն Իրանի վրա հարվածներից հետո կրկնապատկվել են. FT

Դոլարի փոխարժեքը աճել է. փոխարժեքները հունիսի 19-ին

Հայկական «քաղաքական դաշտն» իր այլասերված տեսքով վերականգնման ենթակա չէ․ Արմեն Այվազյան

Երևանում լուսացուցային օբյեկտների աշխատանքային ռեժիմների փոփոխություններ կլինեն

Ոչ ոք անձեռնմխելի չէ. Նեթանյահուն՝ Խամենեիին hարվածելու մասին

2021 թվականի հունիսի 18-ին Ադրբեջանը հետախուզում հայտարարեց Սամվել Կարապետյանի նկատմամբ, 2025 թվականի նույն օրը կալանավորվեց Սամվել Կարապետյանը. Նարեկ Կարապետյան

Մեծ հարց է՝ Հայաստանին, առհասարակ, սպասո՞ւմ են ԵՄ-ում, թե՞ բացառապես դիտարկում որպես հարմար աշխարհաքաղաքական գործիք. Զախարովա

Չինաստանի ավելի քան 600 քաղաքացի Իրանից տեղափոխվել է Հայաստան

Խամենեիի վերացnւմն Իսրայելի գործողության նպատակներից մեկն է. Իսրայելի պաշտպանության նախարար

ՀԷՑ-ի 100%-ը գրավադրված է միջազգային ֆինանսական կազմակերպություններում․ արդյոք դա պետականացման խոչընդոտ է. Factor.am

Իրանը դիտարկում է Հորմուզի նեղուցը փակելու հնարավորությունը. Mehr

Իտալիան կարող է ԱՄՆ-ին տրամադրել իր բազաները Իրանին հարվածելու որոշման դեպքում. Repubblica

«Մոմի գործի նայողը» Կտրիճ Ներսիսյանի եղբոր տղան է, ամենամեծ թեմի առաջնորդը եղբայրն է, մյուս թեմի առաջնորդը քրոջ որդին է, ՀԱԵ-ն բռնшզավթված է մի կլանի կողմից. Փաշինյան (տեսանյութ)

Եթե հանկարծ Ադրբեջանը, Թուրքիան, ՌԴ–ն մի ամիս ոչ մի հայտարարություն չանեն, մենք կհայտնվենք մութ սենյակում. Փաշինյան